00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
09:49
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:40
0 ր
Եթեր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղազախստանի և Ղրղզստանի հետ առևտուրը նվազել է ավտոմեքենաների պատճառով. Պապոյան

© Sputnik / Aram NersesyanԳևորգ Պապոյան
Գևորգ Պապոյան - Sputnik Արմենիա, 1920, 17.03.2025
Գևորգ Պապոյան
Բաժանորդագրվել
Հայաստանը հիմնականում կոնյակ, դեղորայք և ոսկերչական իրեր է արտահանում Ղազախստան, Ղրղզստան՝ կենդանիների կեր, դեղորայք և սարքավորումներ։
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Ղազախստանի և Ղրղզստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառության նվազումը պայմանավորված է ոչ թե հայկական ապրանքների արտահանման, այլ ավտոմեքենաների վերավաճառքի կրճատմամբ։ Այս մասին հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում` ներկայացնելով ԵԱՏՄ շրջանակում համագործակցության մասին տարեկան հաշվետվությունը։

Պապոյանը նշեց, որ 2024 թվականին Հայաստանի ապրանքաշրջանառությունը Եվրասիական միության հետ ընդհանուր առմամբ աճել է ավելի քան 1,5 անգամ՝ 8,25 մլրդ դոլարից հասնելով 12,7 մլրդ դոլարի։ Ռուսաստանի հետ առևտուրն աճել է 56,5 %-ով՝ 7,92 մլրդ դոլարից հասնելով 12,4 մլրդ դոլարի, Բելառուսի հետ՝ 9,1 %-ով՝ 188 մլն դոլարից հասնելով 206 մլն դոլարի։ Միևնույն ժամանակ կրճատվել է Ղազախստանի և Ղրղզստանի հետ առևտուրը. Ղազախստանի դեպքում 110 մլն դոլարից դարձել է մինչև 84 մլն դոլար, իսկ Ղրղզստանի հետ առևտուրը 29 մլն դոլարից իջել է մինչև 15 մլն դոլար։

Նախարարը պարզաբանեց, որ նվազումը պայմանավորված է ամերիկյան և ճապոնական աճուրդներից հայ դիլերների գնած և այդ երկրներ արտահանած ավտոմեքենաների վերավաճառքի նվազմամբ: Միաժամանակ հայկական արտադրության ապրանքների մատակարարումները շարունակում են կայուն մնալ։
Հայաստանը հիմնականում կոնյակ, դեղորայք և ոսկերչական իրեր է արտահանում Ղազախստան, Ղրղզստան՝ կենդանիների կեր, դեղորայք և սարքավորումներ (կոնյակի արտահանումը նվազել է)։ Ղազախստանից Հայաստան զգալիորեն ավելացել է ծխախոտի ներկրումը։ Ղրղզստանից ամենաշատը ներկրվում է չորացրած լոբի։
Կարո՞ղ ենք ԵԱՏՄ-ն փոխել ԵՄ անդամակցության երազանքի հետ․ Խամոյանը՝ Պապոյանին
Լրահոս
0