https://arm.sputniknews.ru/20250317/firdusi-taghamasi-mi-masum-shinararakan-ashkhatanqnery-dadarecvel-en-kgmsn-86855723.html
Ֆիրդուսի թաղամասի մի մասում շինարարական աշխատանքները դադարեցվել են. ԿԳՄՍՆ
Ֆիրդուսի թաղամասի մի մասում շինարարական աշխատանքները դադարեցվել են. ԿԳՄՍՆ
Sputnik Արմենիա
ՊՈԱԿ–ի մասնագետներին հանձնարարվել է տեղում ուսումնասիրել իրավիճակը և հետագա աշխատանքների համար սահմանել հնագիտական հսկողություն։ 17.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-17T20:16+0400
2025-03-17T20:16+0400
2025-03-17T20:22+0400
հայաստան
ֆիրդուսի
թաղամաս
https://cdn.am.sputniknews.ru/img/1974/18/19741818_0:84:1600:984_1920x0_80_0_0_6e2f731f2491908f6e168233c754eabc.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik․ Երևանի Ֆիրդուսի թաղամասի մի մասում շինարարական աշխատանքները դադարեցվել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։Նշվում է, որ ՊՈԱԿ-ի մասնագետներին հանձնարարվել է տեղում ուսումնասիրել իրավիճակը և հետագա աշխատանքների համար սահմանել հնագիտական հսկողություն։Հիշեցնենք, որ 2018 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ թաղամասի ձեռքբերող էր ճանաչվել «Արդահան Քոնսթրաքշն» ՍՊԸ–ն, որի հետ, սակայն, պայմանագիրը խզվել է, քանի որ ընկերությունը սահմանված ժամկետներում դեպոզիտ հաշվին չի հանձնել փոխհատուցման գումարը:Հիշեցնենք, որ Ֆիրդուսի թաղամասում, որը մոտ 5 հա տարածք է, նախատեսվում է կառուցել նոր բնակելի թաղամաս, որտեղ կլինեն բնակելի շենքեր, բիզնես կենտրոններ և հյուրանոցներ։ Հատակագծի հեղինակը Նարեկ Սարգսյանն է (Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ. խմբ.), գլխավոր ճարտարապետը՝ Հովհաննես Մութաֆյանը։Երևանի կենտրոնում գտնվող Ֆիրդուսի թաղամասն առաջին անգամ հանրային գերակա շահ հռչակվեց 2008 թվականին, նույն որոշումը վերահաստատվեց նաև 2018 թվականի մարտի 22-ին` «թավշյա հեղափոխությունից» մեկ ամիս առաջ:Թաղամասի կառուցապատումը նախատեսվում էր ավարտել 2023-2024 թվականներին:
ֆիրդուսի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1974/18/19741818_89:0:1512:1067_1920x0_80_0_0_0b15ca11df1fdbaf1d5dc7eaa3b68fd5.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ֆիրդուսի, թաղամաս
հայաստան, ֆիրդուսի, թաղամաս
Ֆիրդուսի թաղամասի մի մասում շինարարական աշխատանքները դադարեցվել են. ԿԳՄՍՆ
20:16 17.03.2025 (Թարմացված է: 20:22 17.03.2025) ՊՈԱԿ–ի մասնագետներին հանձնարարվել է տեղում ուսումնասիրել իրավիճակը և հետագա աշխատանքների համար սահմանել հնագիտական հսկողություն։
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik․ Երևանի Ֆիրդուսի թաղամասի մի մասում շինարարական աշխատանքները դադարեցվել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
մամուլի ծառայությունը։
«Կենտրոն վարչական շրջանի Հանրապետության փողոցում (Ֆիրդուսի թաղամաս) իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է աղյուսե պատ: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների ու պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից շինարարական աշխատանքները տվյալ տեղամասում դադարեցվել են»,– ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ՊՈԱԿ-ի մասնագետներին հանձնարարվել է տեղում ուսումնասիրել իրավիճակը և հետագա աշխատանքների համար սահմանել հնագիտական հսկողություն։
Հիշեցնենք, որ 2018 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ թաղամասի ձեռքբերող էր ճանաչվել «Արդահան Քոնսթրաքշն» ՍՊԸ–ն, որի հետ, սակայն, պայմանագիրը խզվել է, քանի որ ընկերությունը սահմանված ժամկետներում դեպոզիտ հաշվին չի հանձնել փոխհատուցման գումարը:
Հիշեցնենք, որ Ֆիրդուսի թաղամասում, որը մոտ 5 հա տարածք է, նախատեսվում է կառուցել
նոր բնակելի թաղամաս, որտեղ կլինեն բնակելի շենքեր, բիզնես կենտրոններ և հյուրանոցներ։ Հատակագծի հեղինակը Նարեկ Սարգսյանն է (Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ. խմբ.), գլխավոր ճարտարապետը՝ Հովհաննես Մութաֆյանը։
Երևանի կենտրոնում գտնվող Ֆիրդուսի թաղամասն առաջին անգամ հանրային գերակա շահ հռչակվեց 2008 թվականին, նույն որոշումը վերահաստատվեց նաև 2018 թվականի մարտի 22-ին` «թավշյա հեղափոխությունից» մեկ ամիս առաջ:
Թաղամասի կառուցապատումը նախատեսվում էր ավարտել 2023-2024 թվականներին: