00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
03:28
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:53
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սիրիական ողբերգությունը նախազգուշացում է Հայաստանի և հայերի համար. Գրիգոր Բալասանյան

© AP Photo / Omar AlbamՍիրիա
Սիրիա - Sputnik Արմենիա, 1920, 15.03.2025
Սիրիա
Բաժանորդագրվել
Մերձավոր Արևելքը կրկին միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է։ Այս տարածաշրջանում այժմ բազմաթիվ խնդիրներ են լուծվում՝ կապված ներկայիս գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների հետ։ Այստեղ և՛ ուկրաինական խնդրի շուրջ բանակցային գործընթացն է, և՛ Իրան-Իսրայել չափազանց վտանգավոր դիմակայությունը, և՛ Գազայի հատվածը, և՛ Սիրիայում ծավալվող արյունալի ողբերգությունը... Այս ամենից ո՞րն է առաջին հերթին ազդակ դառնալու Հարավային Կովկասի և Հայաստանի համար։ Sputnik Արմենիայի քաղաքական մեկնաբան Արման Վանեսքեհյանի զրուցակիցը միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանն է։

Չպետք է մոռանալ` Թուրքիան Օսմանյան կայսրության ժառանգորդն է

Փորձագետը կարծում է, որ այն, ինչ կատարվում է Սիրիայում Թուրքիայի մասնակցությամբ ու Թուրքիայի ձեռամբ, սպառնում է նաև մեզ։ Բալասանյանը հիշեցրեց, որ Բաշար Ասադի հեռանալուց անմիջապես հետո ինքն ասել էր` եթե այսպես շարունակվի, մենք մի օր Արտաշատի մատույցներում կտեսնենք մորուքավոր ահաբեկիչների։
Միջազգայնագետի դիտարկմամբ՝ Սիրիայի ժողովուրդը 2024 թվականի դեկտեմբերին երկրի նոր իշխանություններին դիմավորեց փախլավայով, հիացավ և ուրախացավ, որ վերջապես ազատվեց «Ասադի ռեժիմից»։ Բայց շատ շուտով պարզվեց, որ դառը իրականությունը դեռ առջևում է։ Սիրիայի ժողովուրդը, չգիտես ինչու, որոշել էր, որ ներկայիս Թուրքիան այլևս այն չէ։ Նրանք մոռացել էին Թուրքիայի արյունալի անցյալը, երբ 1915-ին նույն Հալեպում ոչնչացվում էին իրենց հայրենակիցները։ Սիրիացիներին թվացել էր, թե Թուրքիան արդեն քաղաքակիրթ, եվրոպականացված երկիր է դարձել, և իրենք իրենց համոզել էին, որ բոլոր խնդիրները կապված էին միայն Ասադի հետ, և որ Թուրքիան անկեղծորեն ցանկանում է, որ Սիրիան լինի լիարժեք, անկախ պետություն։ Որ ընդհանրապես լինի…
Սակայն, ինչպես նշեց Sputnik Արմենիայի զրուցակիցը, շուտով պարզվեց, որ դա ամենևին էլ այդպես չէ. թուրքերը խնդիրներ ունեն ամբողջ սիրիացի ժողովրդի հետ։
«Այն, ինչ հիմա տեղի է ունենում Լաթաքիայում և Սիրիայի հարավում, որտեղ ոչնչացնում են ալավիներին, քրիստոնյաներին (այդ թվում`հայերին), այլ փոքրամասնություններին, խոսում է մի բանի մասին՝ Թուրքիան չի հրաժարվել իր ցեղասպան քաղաքականությունից, Թուրքիայի հետ չի կարելի բարեկամություն անել` առանց փայտը ձեռքից գցելու, ինչպես ասում են հին ժողովուրդների ասացվածքները։ Հիմա մեզ համար մի բան պետք է լինի սկզբունքային` Թուրքիան այն նույն Թուրքիան է, որը կատարել է Ցեղասպանություն։ Թուրքիան այն նույն Օսմանյան կայսրության ժառանգորդն է, որը «Հայաստան առանց հայերի» ծրագիր էր իրականացնում։ Հետևաբար Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել, այո՛, պետք է, բայց դա չպետք է լինի ի հաշիվ մեր ազգային, պետական շահերի, և ամենակարևորը` դա չպետք է լինի ի հաշիվ մեր պատմական հիշողության և մեր անվտանգային համակարգի ամրացման»,– ասաց Բալասանյանը։

Հայաստանը և Սիրիայի հայ բնակչությունը

Փորձագետի խոսքով` միակ գործոնը, որն այսօր խանգարում է Թուրքիային իրականացնել իր ծրագրերը` ոչ իր դեմքով, այլ նույն այդ թուրքոմանների, քրդական բանվորական կուսակցության դեմ պայքարի իմիտացիայով Հայաստան ներխուժելու համար, դա մեր տարածքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան է և ռուս սահմանապահները։ Միջազգայնագետը շեշտեց` սա Թուրքիային զսպող միակ գործոնն է։
Ըստ Բալասանյանի` այն, ինչ տեղի ունեցավ Սիրիայում, պետք է կարևոր դաս լինի մեզ համար։ Իրանական զորքը դուրս եկավ Սիրիայից, այնտեղ ցեղասպանություն տեղի ունեցավ է։ Հիմա Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար հարմար պահ չէ։ Առաջին հերթին այն պատճառով, որ նախ պետք է հասկանալ, թե ինչպիսի Թուրքիայի հետ գործ ունենք։ Մենք նեոնացիստական, նեոֆաշիստական, ահաբեկչական երկրի հետ մենք ոչ մի ընդհանուր բան չպետք է ունենանք։
Բայց չէ՞ որ կա նաև Սիրիայի հայ բնակչությունը, որի ճակատագրի վրա պետք է կենտրոնանա Հայաստանի և պաշտոնական Երևանի ուշադրությունը։
«Պարզ է, որ պետք է ցանկացած միջոցներով պաշտպանել մեր հայրենակիցներին։ Եվ միևնույն ժամանակ գործարքի գնալը, Սիրիայի ներկայիս իշխանությունների հետ ինչ-որ բան պայմանավորելը շատ դժվար կլինի՝ հաշվի առնելով նրանց անցյալը»,– ասաց փորձագետը։
Ստեղծված իրավիճակում, իհարկե, Դամասկոսը կարող է հավաստիացնել, որ եթե հայերը չեզոքություն պահպանեն, ապա նրանց չեն «դիպչի»։ Բայց միջազգայնագետը կարծում է, որ նման խոստումներին չարժե հավատալ։ Հայերն այլևս չեն կարողանա հանգիստ ապրել Սիրիայում, ճիշտ կլինի կազմակերպել նրանց տարհանումը Լիբանան, Հայաստան: Չէ՞ որ ներկայիս իշխանությունները Բաշար Ասադ չեն, որը դրական և հարգանքով էր վերաբերվում հայերին...
Սիրիայի հետ կապված` Թուրքիայի հետ ունեցել ենք կոնկրետ քննարկումներ․ Փաշինյան

Իրանը` որպես առիթ, իմաստ և պատճառ

Բալասանյանի խոսքով` եթե այս ամենին նայենք աշխարհաքաղաքականության տեսանկյունից, ապա պետք է հասկանանք մի բան՝ Սիրիայում ողբերգությունը տեղի է ունենում Ամերիկայի Միացյալ Նահանգների և նրա մերձավոր տարածաշրջանային դաշնակից Իսրայելի լուռ համաձայնությամբ։ Դա արվում է մեկ նպատակով՝ արյունալի մսաղաց ու տարածաշրջանային խոշոր պատերազմ ներքաշել մեր մերձավոր հարևան Իրանի Իսլամական Հանրապետությանը։
Դա արվում է, որպեսզի արդյունքում ինչ-որ հնարավորություն, լծակ առաջանա ռազմական գործողություններն Իրանի տարածք տեղափոխելու համար։ Պաշտոնական Թեհրանի ներկայիս զսպվածությունն ու հավասարակշռված դիրքորոշումը նրանց նման հնարավորություն չի տալիս։ Ծրագիրը հաջողելու դեպքում սիրիական պլացդարմում կարող է խաղարկվել ամերիկացիների համար շատ բնորոշ քայլ՝ քրդերի ներգրավմամբ։
Ըստ Բալասանյանի՝ հնարավոր սցենարներից մեկը կարող է լինել հետևյալը. սիրիական ներկայիս ղեկավարության դեմ ալավիների ապստամբության մասին լուրերի տարածմանը զուգահեռ հայտնի է դառնում, որ նրանց օգնության են հասել արևելքից եկած քրդական կազմավորումները։ Եվ բառացիորեն մեկ օր անց քրդերը հաշտություն են սկսում ներկայիս պաշտոնական Դամասկոսի հետ։ Իսկ մենք գիտենք, թե ում են նրանք անվերապահորեն հնազանդվում՝ ամերիկացիներին։ Ահա և Լաթաքիան կրկին արյունախեղդ անելու ամբողջ սխեման...
Ոչ ոք Թուրքիայի ձեռքը չբռնեց Արցախում, չի բռնի նաև Սիրիայում. Եսայան
Լրահոս
0