https://arm.sputniknews.ru/20250315/kurskum-ukrainaji-zui-zenqy-vajr-dnelu-zhamanaky-shagreni-kashvi-pes-sparvum-e-peskvov-86792300.html
Կուրսկում Ուկրաինայի ԶՈւ–ի զենքը վայր դնելու ժամանակը շագրենի կաշվի պես սպառվում է. Պեսկով
Կուրսկում Ուկրաինայի ԶՈւ–ի զենքը վայր դնելու ժամանակը շագրենի կաշվի պես սպառվում է. Պեսկով
Sputnik Արմենիա
Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահին առաջարկել է խնայել Կուրսկի մարզում շրջափակված ուկրաինական զինյալների կյանքը: 15.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-15T12:11+0400
2025-03-15T12:11+0400
2025-03-15T12:11+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ուկրաինա
կուրսկ
ռուսաստան
հատուկ ռազմական գործողություն
սուջա
զինծառայող
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/04/86393739_0:124:3047:1838_1920x0_80_0_0_0cb7a789bde0c481886d2b98fc7e0899.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Կուրսկի մարզում գտնվող ուկրաինական ռազմական կազմավորումներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ զենքը վայր դնելու մասին, դեռևս գործում է, սակայն Կիևի ռեժիմի ժամանակը սպառվում է: Այս մասին ՏԱՍՍ–ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Ավելի վաղ՝ ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ, Պուտինը Կուրսկի մարզում գտնվող ուկրաինացի զինյալներին երաշխավորել է, որ զենքը վայր դնելու և գերի հանձնելու դեպքում, նրանք ողջ կմնան ու արժանապատիվ վերաբերմունքի կարժանանան:ՌԴ նախագահն այս կերպ է արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որն առաջարկել է խնայել Կուրսկի մարզում շրջափակված ուկրաինական զինյալների կյանքը:Հիշեցնենք` մարտի 12-ին ՌԴ նախագահը խորհրդակցություն է անցկացրել Կուրսկի խմբավորման կառավարման կետերից մեկում։ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը երկրի ղեկավարին զեկուցել է, որ հարձակողական գործողությունների ընթացքում ՌԴ ԶՈւ-ն ազատագրել է Կուրսկի սահմանային գոտում ավելի քան 1100 քառակուսի կմ տարածք, այսինքն՝ նախկինում հակառակորդի կողմից զբաղեցրած տարածքի ավելի քան 86%-ը։Կուրսկի սահմանային շրջանում Ուկրաինայի զինված ուժերի կորուստները գերազանցել են 67 հազարը։ Գերասիմովը նաև հայտնել է, որ ուկրաինական զինյալներն ակտիվորեն հանձնվում են՝ տեսնելով Կուրսկի ուղղությամբ տիրող իրավիճակի անհեռանկարային լինելը, ՌԴ զինվորականները 430 զինյալ են գերի վերցրել։Մոտ ապագայում Կուրսկի մարզը պետք է ամբողջությամբ ազատագրվի. Պուտին
ուկրաինա
կուրսկ
սուջա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/04/86393739_286:0:3017:2048_1920x0_80_0_0_f190d84472cb680d210eb5735d348fe1.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, կուրսկ, ռուսաստան, հատուկ ռազմական գործողություն, սուջա , զինծառայող
ուկրաինա, կուրսկ, ռուսաստան, հատուկ ռազմական գործողություն, սուջա , զինծառայող
Կուրսկում Ուկրաինայի ԶՈւ–ի զենքը վայր դնելու ժամանակը շագրենի կաշվի պես սպառվում է. Պեսկով
Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահին առաջարկել է խնայել Կուրսկի մարզում շրջափակված ուկրաինական զինյալների կյանքը:
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Կուրսկի մարզում գտնվող ուկրաինական ռազմական կազմավորումներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ զենքը վայր դնելու մասին, դեռևս գործում է, սակայն Կիևի ռեժիմի ժամանակը սպառվում է: Այս մասին
ՏԱՍՍ–ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նրանց ժամանակը շագրենի կաշվի պես սպառվում է», - նշել է նա:
Ավելի վաղ՝ ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ, Պուտինը Կուրսկի մարզում գտնվող ուկրաինացի զինյալներին երաշխավորել է, որ զենքը վայր դնելու և գերի հանձնելու դեպքում, նրանք ողջ կմնան ու արժանապատիվ վերաբերմունքի կարժանանան:
ՌԴ նախագահն այս կերպ է արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որն
առաջարկել է խնայել Կուրսկի մարզում շրջափակված ուկրաինական զինյալների կյանքը:
Հիշեցնենք` մարտի 12-ին ՌԴ նախագահը
խորհրդակցություն է անցկացրել Կուրսկի խմբավորման կառավարման կետերից մեկում։ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը երկրի ղեկավարին զեկուցել է, որ հարձակողական գործողությունների ընթացքում ՌԴ ԶՈւ-ն ազատագրել է Կուրսկի սահմանային գոտում ավելի քան 1100 քառակուսի կմ տարածք, այսինքն՝ նախկինում հակառակորդի կողմից զբաղեցրած տարածքի ավելի քան 86%-ը։
Կուրսկի սահմանային շրջանում Ուկրաինայի զինված ուժերի կորուստները գերազանցել են 67 հազարը։ Գերասիմովը նաև հայտնել է, որ ուկրաինական զինյալներն ակտիվորեն հանձնվում են՝ տեսնելով Կուրսկի ուղղությամբ տիրող իրավիճակի անհեռանկարային լինելը, ՌԴ զինվորականները 430 զինյալ են գերի վերցրել։