https://arm.sputniknews.ru/20250315/arajarkvum-e-parzecnel-eatm-ic-durs-taratsqic-apranqneri-nermutsumy-bajc-risker-el-kan-86797929.html
Առաջարկվում է պարզեցնել ԵԱՏՄ-ից դուրս տարածքից ապրանքների ներմուծումը, բայց ռիսկեր էլ կան
Առաջարկվում է պարզեցնել ԵԱՏՄ-ից դուրս տարածքից ապրանքների ներմուծումը, բայց ռիսկեր էլ կան
Sputnik Արմենիա
Երրորդ երկրներից ներմուծված ապրանքներն առաջարկում են ազատել որակի կրկնակի հավաստագրումից, միաժամանակ նշվում են նաև հնարավոր ռիսկերը։ 15.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-15T14:14+0400
2025-03-15T14:14+0400
2025-03-15T14:40+0400
էկոնոմիկայի նախարարություն
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1c/49020398_0:167:1601:1067_1920x0_80_0_0_e7c1c9e5afa7ac9e05bd3d58bbd6db2a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik․ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է պարզեցնել ապրանքների ներմուծումը Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից դեպի Հայաստան: Կառավարության համապատասխան որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել e-draft.am հարթակում։ Փաստաթղթի նպատակն է պարզեցնել բիզնեսի ընթացակարգերը ապրանքներ ներմուծելիս:Գործող օրենսդրության համաձայն` եթե ապրանքները Հայաստան են ներմուծվում ԵԱՏՄ տարածքից դուրս երրորդ երկրներից, այդ թվում՝ ԵՄ-ից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ճապոնիայից, ապա ներմուծողը պետք է ունենա տեխնիկական համապատասխան սերտիֆիկացում՝ ըստ ԵԱՏՄ ստանդարտների։ Այն պետք է ստանալ միության տարածքում հավատարմագրված լաբորատորիաներից որևէ մեկում։ Փաստաթղթերի բացակայության դեպքում ապրանքները պահվում են մաքսային պահեստում, քանի դեռ ներմուծողը չի ձևակերպել դրանք:ԵԱՏՄ երկրների արտադրողների համար կհեշտացվի մուտքը արտաքին շուկաներ. ՄիշուստինՀայաստանում առաջարկում են պարզեցնել այս կարգը Եվրոպական Միության, Շվեյցարիայի, Նորվեգիայի, Հարավային Կորեայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Միացյալ Թագավորության տարածքներում գործող և Լաբորատորիաների հավատարմագրման միջազգային համագործակցության («International Laboratory Accreditation Cooperation» - «ILAC») շրջանակներում հավատարմագրված լաբորատորիաներում:Եթե ապրանքը ունենա նման սերտիֆիկատ, և եթե դրանում արձանագրվի, որ վնասակար նյութերը չեն գերազանցում թույլատրելի պարունակությունը Հայաստանի և ԵԱՏՄ չափանիշներով, ապա կրկնակի լաբորատոր փորձարկում Հայաստանում չի պահանջվի: Հայաստանի վերահսկիչ մարմինները կսահմանափակվեն այդ փաստաթղթերի ստուգմամբ։Ընդ որում, նախագիծը նախատեսում է, որ նման արտադրանքը չի կարող արտահանվել ԵԱՏՄ այլ երկրներ (այդ դեպքում դրա համար անհրաժեշտ կլինի ձևակերպել համապատասխանության Եվրասիական հավաստագրեր):ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը Հայաստանի տնտեսական աճի գործոններից մեկն է. ՄիրզոյանՄիաժամանակ, Էկոնոմիկայի նախարարությունն ինքն է ներկայացրել նման որոշման հետ կապված ռիսկերը. կկրճատվեն լաբորատոր ստուգումների հայտերը, ինչը կարող է հանգեցնել փոքր լաբորատորիաների փակմանը և խոշորների մենաշնորհային դիրքին: Բացի այդ, սահմանին կրկնակի ստուգումը թույլ է տալիս ստուգել ապրանքի որակը ոչ միայն սկզբում, այլև տեղափոխումից հետո։ Այժմ կարող են նաև այդ առումով ռիսկեր առաջանալ։Հաշվի առնելով դրական և բացասական կողմերը՝ Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է քննարկել որոշման նախագիծը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1c/49020398_0:0:1423:1067_1920x0_80_0_0_6fb219472ea4acac4839ad66ef740187.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էկոնոմիկայի նախարարություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
էկոնոմիկայի նախարարություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
Առաջարկվում է պարզեցնել ԵԱՏՄ-ից դուրս տարածքից ապրանքների ներմուծումը, բայց ռիսկեր էլ կան
14:14 15.03.2025 (Թարմացված է: 14:40 15.03.2025) Երրորդ երկրներից ներմուծված ապրանքներն առաջարկում են ազատել որակի կրկնակի հավաստագրումից, միաժամանակ նշվում են նաև հնարավոր ռիսկերը։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik․ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է պարզեցնել ապրանքների ներմուծումը Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից դեպի Հայաստան: Կառավարության համապատասխան որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել
e-draft.am հարթակում։ Փաստաթղթի նպատակն է պարզեցնել բիզնեսի ընթացակարգերը ապրանքներ ներմուծելիս:
Գործող օրենսդրության համաձայն` եթե ապրանքները Հայաստան են ներմուծվում ԵԱՏՄ տարածքից դուրս երրորդ երկրներից, այդ թվում՝ ԵՄ-ից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ճապոնիայից, ապա ներմուծողը պետք է ունենա տեխնիկական համապատասխան սերտիֆիկացում՝ ըստ ԵԱՏՄ ստանդարտների։ Այն պետք է ստանալ միության տարածքում հավատարմագրված լաբորատորիաներից որևէ մեկում։ Փաստաթղթերի բացակայության դեպքում ապրանքները պահվում են մաքսային պահեստում, քանի դեռ ներմուծողը չի ձևակերպել դրանք:
Հայաստանում առաջարկում են պարզեցնել այս կարգը Եվրոպական Միության, Շվեյցարիայի, Նորվեգիայի, Հարավային Կորեայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Միացյալ Թագավորության տարածքներում գործող և Լաբորատորիաների հավատարմագրման միջազգային համագործակցության («International Laboratory Accreditation Cooperation» - «ILAC») շրջանակներում հավատարմագրված լաբորատորիաներում:
Եթե ապրանքը ունենա նման սերտիֆիկատ, և եթե դրանում արձանագրվի, որ վնասակար նյութերը չեն գերազանցում թույլատրելի պարունակությունը Հայաստանի և ԵԱՏՄ չափանիշներով, ապա կրկնակի լաբորատոր փորձարկում Հայաստանում չի պահանջվի:
Հայաստանի վերահսկիչ մարմինները կսահմանափակվեն այդ փաստաթղթերի ստուգմամբ։
Ընդ որում, նախագիծը նախատեսում է, որ նման արտադրանքը չի կարող արտահանվել ԵԱՏՄ այլ երկրներ (այդ դեպքում դրա համար անհրաժեշտ կլինի ձևակերպել համապատասխանության Եվրասիական հավաստագրեր):
Միաժամանակ, Էկոնոմիկայի նախարարությունն ինքն է ներկայացրել նման որոշման հետ կապված ռիսկերը. կկրճատվեն լաբորատոր ստուգումների հայտերը, ինչը կարող է հանգեցնել փոքր լաբորատորիաների փակմանը և խոշորների մենաշնորհային դիրքին: Բացի այդ, սահմանին կրկնակի ստուգումը թույլ է տալիս ստուգել ապրանքի որակը ոչ միայն սկզբում, այլև տեղափոխումից հետո։ Այժմ կարող են նաև այդ առումով ռիսկեր առաջանալ։
Հաշվի առնելով դրական և բացասական կողմերը՝ Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է քննարկել որոշման նախագիծը։