https://arm.sputniknews.ru/20250314/uitqvofy-mvoskvajic-meknel-e-baqu-amnn-zgushavvor-lavatesutjun-uni-majq-uvolc-86753570.html
Ուիտկոֆը Մոսկվայից մեկնել է Բաքու, ԱՄՆ–ն զգուշավոր լավատեսություն ունի. Մայք Ուոլց
Ուիտկոֆը Մոսկվայից մեկնել է Բաքու, ԱՄՆ–ն զգուշավոր լավատեսություն ունի. Մայք Ուոլց
Sputnik Արմենիա
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Թրամփի հատուկ բանագնաց Ուիտկոֆի ինքնաթիռը վաղ առավոտյան լքել է Ռուսաստանը և ուղղություն վերցրել դեպի Բաքու։ 14.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-14T12:09+0400
2025-03-14T12:09+0400
2025-03-14T19:37+0400
ամն
ռուսաստան
բանակցություն
ուկրաինա
բաքու
վլադիմիր պուտին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0e/86745752_0:0:1024:577_1920x0_80_0_0_867fe7d6101688a5b51c80d520fa0086.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Վաշինգտոնը զգուշավոր լավատեսություն ունի ուկրաինական կարգավորման հեռանկարների վերաբերյալ, հաջորդ քայլերի հետ կապված որոշումները կկայացվեն Մոսկվա այցելած հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի տեղեկությունների հիման վրա։Նա հավելել է, որ Մոսկվա այցելած Թրամփի հատուկ բանագնաց Ուիտկոֆը շփումների վերաբերյալ տեղեկություն կբերի գնահատելու համար, որպեսզի ԱՄՆ առաջնորդը որոշի հաջորդ քայլերը։Կոշտ դիրքորոշում ունեմ ՌԴ-ի հարցում, բայց լավ հարաբերություններ` Պուտինի հետ. ԹրամփՍպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթն ավելի վաղ հայտնել էր, որ Ուիտկոֆը կայցելի Մոսկվա՝ ռուսական կողմին «համոզելու» ստորագրել Ուկրաինայում հրադադարի մասին համաձայնագիրը։ Ինչպես ավելի ուշ հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, մարտի 13–ի երեկոյան Ուիտկոֆը պետք է փակ ձևաչափով հանդիպեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Գիշերը Ուիտկոֆի ինքնաթիռը, «Flightradar»-ի տվյալների համաձայն, լքել է Ռուսաստանը։ Այն վայրէջք է կատարել Բաքվում։Հիշեցնենք` մարտի 11–ին Սաուդյան Արաբիայում կայացել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը։ Զելենսկու գրասենյակը բանակցություններից հետո հրապարակել է Կիևի և Վաշինգտոնի համատեղ հայտարարությունը, որում նշվում է` Կիևը պատրաստ է 30-օրյա հրադադար հաստատել (առաջարկը ներկայացրել է ԱՄՆ–ն), որը կարող է երկարաձգվել կողմերի համաձայնությամբ։ Փաստաթղթում նաև նշվում է, որ ԱՄՆ-ն անմիջապես վերացնում է հետախուզական տվյալների փոխանակման դադարը և վերսկսում Ուկրաինայի ռազմական մատակարարումները։Մարտի 13-ին Պուտինը հայտարարել է, որ համաձայն է Ուկրաինայում մարտական գործողությունները դադարեցնելու ԱՄՆ-ի առաջարկին, սակայն այդ հրադադարը պետք է հանգեցնի երկարաժամկետ խաղաղության և վերացնի ճգնաժամի սկզբնական պատճառները: Նրա խոսքով` ուկրաինական կողմին ձեռնտու է հրադադարի հասնել ՌԴ տարածք ներխուժած իր խմբավորման լիարժեք մեկուսացման պատճառով։ ՌԴ նախագահը նաև նշել է, որ Ուկրաինան կարող է ժամանակավոր հրադադարն օգտագործել հարկադիր մոբիլիզացիայի համար։ Պուտինը չի բացառել, որ Թրամփի հետ կարող է քննարկվել Ուկրաինայում հրադադարի գաղափարը։
ամն
ուկրաինա
բաքու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0e/86745752_113:0:1024:683_1920x0_80_0_0_e1a371063cc949bb803cd23a12586d69.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, ռուսաստան, բանակցություն, ուկրաինա, բաքու, վլադիմիր պուտին
ամն, ռուսաստան, բանակցություն, ուկրաինա, բաքու, վլադիմիր պուտին
Ուիտկոֆը Մոսկվայից մեկնել է Բաքու, ԱՄՆ–ն զգուշավոր լավատեսություն ունի. Մայք Ուոլց
12:09 14.03.2025 (Թարմացված է: 19:37 14.03.2025) Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Թրամփի հատուկ բանագնաց Ուիտկոֆի ինքնաթիռը վաղ առավոտյան լքել է Ռուսաստանը և ուղղություն վերցրել դեպի Բաքու։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Վաշինգտոնը զգուշավոր լավատեսություն ունի ուկրաինական կարգավորման հեռանկարների վերաբերյալ, հաջորդ քայլերի հետ կապված որոշումները կկայացվեն Մոսկվա այցելած հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի տեղեկությունների հիման վրա։
«Ես որևէ բան չեմ հայտարարի, բանակցություններ չեմ վարի հեռուստատեսությամբ։ Իհարկե, նախագահից առաջ չընկնելով, բայց մենք զգուշավոր լավատեսություն ունենք», – ասել է Ուոլցը «Fox News»-ին տված հարցազրույցում:
Նա հավելել է, որ Մոսկվա այցելած Թրամփի հատուկ բանագնաց Ուիտկոֆը շփումների վերաբերյալ տեղեկություն կբերի գնահատելու համար, որպեսզի ԱՄՆ առաջնորդը որոշի հաջորդ քայլերը։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթն ավելի վաղ հայտնել էր, որ Ուիտկոֆը կայցելի Մոսկվա՝ ռուսական կողմին «համոզելու» ստորագրել Ուկրաինայում հրադադարի մասին համաձայնագիրը։ Ինչպես ավելի ուշ հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, մարտի 13–ի երեկոյան Ուիտկոֆը պետք է փակ ձևաչափով հանդիպեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Գիշերը Ուիտկոֆի ինքնաթիռը, «Flightradar»-ի տվյալների համաձայն, լքել է Ռուսաստանը։ Այն վայրէջք է կատարել Բաքվում։
Հիշեցնենք` մարտի 11–ին Սաուդյան Արաբիայում կայացել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների
հանդիպումը։ Զելենսկու գրասենյակը բանակցություններից հետո հրապարակել է Կիևի և Վաշինգտոնի համատեղ հայտարարությունը, որում նշվում է` Կիևը պատրաստ է 30-օրյա հրադադար հաստատել (առաջարկը ներկայացրել է ԱՄՆ–ն), որը կարող է երկարաձգվել կողմերի համաձայնությամբ։ Փաստաթղթում նաև նշվում է, որ ԱՄՆ-ն անմիջապես վերացնում է հետախուզական տվյալների փոխանակման դադարը և վերսկսում Ուկրաինայի ռազմական մատակարարումները։
Մարտի 13-ին Պուտինը հայտարարել է, որ համաձայն է Ուկրաինայում մարտական գործողությունները դադարեցնելու ԱՄՆ-ի առաջարկին, սակայն այդ հրադադարը պետք է հանգեցնի երկարաժամկետ խաղաղության և վերացնի ճգնաժամի սկզբնական պատճառները: Նրա խոսքով` ուկրաինական կողմին ձեռնտու է հրադադարի հասնել ՌԴ տարածք ներխուժած իր խմբավորման լիարժեք մեկուսացման պատճառով։ ՌԴ նախագահը նաև նշել է, որ Ուկրաինան կարող է ժամանակավոր հրադադարն օգտագործել հարկադիր մոբիլիզացիայի համար։ Պուտինը չի բացառել, որ Թրամփի հետ կարող է քննարկվել Ուկրաինայում հրադադարի գաղափարը։