https://arm.sputniknews.ru/20250314/odesajum-spanvel-e-armatakan-aktivist-demjan-ganuly-inch-e-hajtni-ajs-pahin-86776297.html
Օդեսայում սպանվել է արմատական ակտիվիստ Դեմյան Գանուլը. ի՞նչ է հայտնի այս պահին
Օդեսայում սպանվել է արմատական ակտիվիստ Դեմյան Գանուլը. ի՞նչ է հայտնի այս պահին
Sputnik Արմենիա
Գանուլը հայտնի է 2014 թվականի մայիսի 2-ին Արհմիությունների տան հրկիզման գործով։ Նա կազմակերպիչներից մեկն էր։ 14.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-14T16:58+0400
2025-03-14T16:58+0400
2025-03-14T18:07+0400
օդեսա
սպանություն
դեմյան գանուլ
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0e/86770617_0:0:640:360_1920x0_80_0_0_c61cd863950bd81ca4fc8b6fad1d32f5.jpg.webp
Օդեսայում սպանել են տեղի արմատական ակտիվիստ Դեմյան Գանուլին։ Տեղեկությունը Telegram-ի իր ալիքում հաստատել է Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն։Գանուլը 2014 թվականի մայիսի 2-ին Արհմիությունների տան հրկիզման կազմակերպիչներից մեկն էր։ Ուկրաինական լրատվամիջոցները լուսանկարներ են հրապարակել, որոնցում երևում է, որ Գանուլն ընկած է Օդեսայի փողոցներից մեկի մայթին։ Բացի այդ, համացանցում տեսանյութ է հայտնվել դեպքի վայրից։Հաղորդվում է, որ կրակողին հաջողվել է փախչել: Ինչպես հայտնել են Օդեսայի մարզի գլխավոր ոստիկանական վարչությունից, դեպքի վայրում աշխատում են ոստիկանության քննչական–օպերատիվ խումբը և քրեագետները։Ուկրաինական Մայդանի 1–ին զոհը հայ էր․ Քոչարյանը` այդ օրերին հայ համայնքի դիրքորոշման մասինՀարուցվել է քրեական գործ՝ Ուկրաինայի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով (դիտավորյալ սպանություն), որը պատիժ է նախատեսում ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։ Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Իգոր Կլիմենկոն հետաքննությունը վերցրել է անձնական հսկողության տակ։ Ռադայի նիստի ժամանակ նա հայտարարել է, որ Օդեսա է ուղարկվել լավագույն քննիչների խումբը՝ Ազգային ոստիկանության պետ Իվան Վիգովսկու ուղեկցությամբ։Կլիմենկոն հերքել է ԶԼՄ-ների այն տեղեկությունները, թե հարձակվողը զինվորական համազգեստ է կրել։ Ինչպես հաղորդում է Օդեսայի «Դումսկայա» պարբերականը, հղում անելով ոստիկանության աղբյուրներին, անհայտ անձը կարճափող զենքից երկու կրակոց է արձակել Գանուլի ուղղությամբ։ Քաղաքում հայտարարվել է հանցագործին բռնելու պլան։Ավելի ուշ ԶԼՄ–ներում կադրեր են հայտնվել, որոնցում երևում է, թե ինչպես է հարձակվողը երկու հսկիչ կրակոց արձակում զոհի գլխին։ Ընդ որում, հանցագործության վայրում ևս երկու մարդ է եղել՝ մեկը ենթադրաբար հետևում էր իրավիճակին, մյուսը հեռախոսով նկարահանում էր, թե ինչ է կատարվում։Գանուլի սպանությանն ակտիվորեն արձագանքել են ռուս ռազմական թղթակիցներն ու ռազմական ալիքները` նրան անվանելով «Օդեսայի դահիճ», «նեոնացիստ, որն առնչություն ունի մարդկանց վրա հարձակումներին և Ռուսական կայսրության և ԽՍՀՄ-ի հուշարձանների պղծմանը»: Նշվում է, որ նա ղեկավարել է ՌԴ–ում արգելված «Աջ հատվածի»* խմբավորումներից մեկը։ՏԱՍՍ-ը, հղում անելով իրավապահ մարմիններին, հայտնում է, որ Գանուլը Ռուսաստանում հետախուզվում էր ռազմական փառքի հուշարձանները վնասելու համար։Հայաստանում թաքնվող դիպուկահարը հայտնել է Մայդանի պատգամավոր–մարդասպանների անուններըՆախօրեին՝ մարտի 13-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ուկրաինային մեղավոր է ճանաչել 2014 թվականի մայիսի 2-ին Օդեսայում բռնությունը կանխելու և մարդկանց փրկելու համար միջոցներ չձեռնարկելու մեջ։ Դատարանը նաև մատնանշել է դեպքերի պատշաճ հետաքննության բացակայությունը։2014 թվականի մայիսի 2-ին Օդեսայում բախումներ տեղի ունեցան Եվրամայդանի կողմնակիցների և նրանց հակառակորդների միջև։ Ծեծկռտուքը վերաճեց Արհմիությունների տան հրկիզման, որտեղ բարիկադավորվել էին «հակամայդանի» ակտիվիստները։ Հրդեհի հետևանքով մահացել է 42 մարդ, ևս վեցը մահացել են հրազենային վնասվածքներից։ Տարիներ անց այս իրադարձությունների հետաքննությունը մնում է անավարտ, և կասկածյալներից շատերը ազատության մեջ են:*Կազմակերպությունը Ռուսաստանում ճանաչվել է ծայրահեղական և ահաբեկչական, նրա գործունեությունը երկրում արգելված է
օդեսա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Полиция Одесской области опубликовала видео с места убийства организатора беспорядков у Дома профсоюзов Демьяна Ганула
Sputnik Արմենիա
Полиция Одесской области опубликовала видео с места убийства организатора беспорядков у Дома профсоюзов Демьяна Ганула
2025-03-14T16:58+0400
true
PT0M27S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0e/86770617_81:0:561:360_1920x0_80_0_0_11fbe34f3ed8db8c39cfab333b7b9bd3.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
օդեսա, սպանություն, դեմյան գանուլ, տեսանյութեր, տեսանյութ, видео
օդեսա, սպանություն, դեմյան գանուլ, տեսանյութեր, տեսանյութ, видео
Օդեսայում սպանվել է արմատական ակտիվիստ Դեմյան Գանուլը. ի՞նչ է հայտնի այս պահին
16:58 14.03.2025 (Թարմացված է: 18:07 14.03.2025) Գանուլը հայտնի է 2014 թվականի մայիսի 2-ին Արհմիությունների տան հրկիզման գործով։ Նա կազմակերպիչներից մեկն էր։
Օդեսայում սպանել են տեղի արմատական ակտիվիստ Դեմյան Գանուլին։ Տեղեկությունը Telegram-ի իր ալիքում հաստատել է Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն։
Գանուլը 2014 թվականի մայիսի 2-ին Արհմիությունների տան հրկիզման կազմակերպիչներից մեկն էր։ Ուկրաինական լրատվամիջոցները լուսանկարներ են հրապարակել, որոնցում երևում է, որ Գանուլն ընկած է Օդեսայի փողոցներից մեկի մայթին։ Բացի այդ, համացանցում տեսանյութ է հայտնվել դեպքի վայրից։
Հաղորդվում է, որ կրակողին հաջողվել է փախչել: Ինչպես հայտնել են Օդեսայի մարզի գլխավոր ոստիկանական վարչությունից, դեպքի վայրում աշխատում են ոստիկանության քննչական–օպերատիվ խումբը և քրեագետները։
Հարուցվել է քրեական գործ՝ Ուկրաինայի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով (դիտավորյալ սպանություն), որը պատիժ է նախատեսում ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։ Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Իգոր Կլիմենկոն հետաքննությունը վերցրել է անձնական հսկողության տակ։ Ռադայի նիստի ժամանակ նա հայտարարել է, որ Օդեսա է ուղարկվել լավագույն քննիչների խումբը՝ Ազգային ոստիկանության պետ Իվան Վիգովսկու ուղեկցությամբ։
Կլիմենկոն հերքել է ԶԼՄ-ների այն տեղեկությունները, թե հարձակվողը զինվորական համազգեստ է կրել։ Ինչպես հաղորդում է Օդեսայի «Դումսկայա» պարբերականը, հղում անելով ոստիկանության աղբյուրներին, անհայտ անձը կարճափող զենքից երկու կրակոց է արձակել Գանուլի ուղղությամբ։ Քաղաքում հայտարարվել է հանցագործին բռնելու պլան։
«Դումսկայան» կադրեր է հրապարակել փողոցում տեղադրված տեսախցիկներից, որոնք ենթադրաբար ֆիքսել են կրակողին՝ խակի հագուստով միջին տարիքի տղամարդու՝ ուսապարկով։ Պարբերականի տվյալներով` նա կարող էր փախչել տաքսիով։ Տեսախցիկները ֆիքսել են կապույտ ավտոմեքենա, որով հավանաբար հեռացել է կասկածյալը: Ոստիկանությունը հաստատել է նրա ինքնությունը և հորդորել է քաղաքացիներին հաղորդել նրա մասին ցանկացած տեղեկություն:
Ավելի ուշ ԶԼՄ–ներում կադրեր են հայտնվել, որոնցում երևում է, թե ինչպես է հարձակվողը երկու հսկիչ կրակոց արձակում զոհի գլխին։ Ընդ որում, հանցագործության վայրում ևս երկու մարդ է եղել՝ մեկը ենթադրաբար հետևում էր իրավիճակին, մյուսը հեռախոսով նկարահանում էր, թե ինչ է կատարվում։
Գանուլի սպանությանն ակտիվորեն արձագանքել են ռուս ռազմական թղթակիցներն ու ռազմական ալիքները` նրան անվանելով «Օդեսայի դահիճ», «նեոնացիստ, որն առնչություն ունի մարդկանց վրա հարձակումներին և Ռուսական կայսրության և ԽՍՀՄ-ի հուշարձանների պղծմանը»: Նշվում է, որ նա ղեկավարել է ՌԴ–ում արգելված «Աջ հատվածի»* խմբավորումներից մեկը։
ՏԱՍՍ-ը, հղում անելով իրավապահ մարմիններին, հայտնում է, որ Գանուլը Ռուսաստանում հետախուզվում էր ռազմական փառքի հուշարձանները վնասելու համար։
Նախօրեին՝ մարտի 13-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ուկրաինային մեղավոր է ճանաչել 2014 թվականի մայիսի 2-ին Օդեսայում բռնությունը կանխելու և մարդկանց փրկելու համար միջոցներ չձեռնարկելու մեջ։ Դատարանը նաև մատնանշել է դեպքերի պատշաճ հետաքննության բացակայությունը։
2014 թվականի մայիսի 2-ին Օդեսայում բախումներ տեղի ունեցան Եվրամայդանի կողմնակիցների և նրանց հակառակորդների միջև։ Ծեծկռտուքը վերաճեց Արհմիությունների տան հրկիզման, որտեղ բարիկադավորվել էին «հակամայդանի» ակտիվիստները։ Հրդեհի հետևանքով մահացել է 42 մարդ, ևս վեցը մահացել են հրազենային վնասվածքներից։ Տարիներ անց այս իրադարձությունների հետաքննությունը մնում է անավարտ, և կասկածյալներից շատերը ազատության մեջ են:
*Կազմակերպությունը Ռուսաստանում ճանաչվել է ծայրահեղական և ահաբեկչական, նրա գործունեությունը երկրում արգելված է