https://arm.sputniknews.ru/20250314/nman-kerp-tvorpedaharvum-e-banakcajin-gvortsyntacy-mirzvojany-hajievi-hajtararutjan-masin-86774929.html
Նման կերպ տորպեդահարվում է բանակցային գործընթացը. Միրզոյանը` Հաջիևի հայտարարության մասին
Նման կերպ տորպեդահարվում է բանակցային գործընթացը. Միրզոյանը` Հաջիևի հայտարարության մասին
Sputnik Արմենիա
ՀՀ արտաքին գործերի նախարարը հիշեցրեց` այն պահին, երբ ուժի մեջ կմտնի խաղաղության պայմանագիրը, կողմերը միջազգային ատյաններից հետ կքաշեն միմյանց նկատմամբ ունեցած... 14.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-14T16:41+0400
2025-03-14T16:41+0400
2025-03-14T16:42+0400
արարատ միրզոյան
հիքմեթ հաջիև
հայաստան
ադրբեջան
խաղաղության պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/08/84603917_0:76:1600:976_1920x0_80_0_0_53406055ade6c7ff2f19a9d3cc3f2f29.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik․ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունն ուղղակի տորպեդահարում է բանակցային գործընթացը։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով Հաջիևի այն հայտարարությանը, թե իբր Հայաստանն օկուպացված տարածքների համար պետք է փոխհատուցում տա։Նա հիշեցրեց, որ այն պահին, երբ ուժի մեջ կմտնի խաղաղության պայմանագիրը, կողմերը միջազգային ատյաններից հետ կքաշեն միմյանց նկատմամբ ունեցած հայցերը և միևնույն ժամանակ պարտավորություն կստանձնեն ապագայում ևս հանդես չգալ իրար նկատմամբ հայցերով այն խնդիրների շուրջ, որոնք գոյություն են ունեցել կողմերի միջև մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը։«Այսինքն` բոլոր այն վեճերը, որոնք մենք ունենք, ենթադրվում է, որ բոլոր այդ վեճերով կողմերը պետք է գնան հաշտության»,– ընդգծեց Միրզոյանը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024–ի դեկտեմբերի 4-ին հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ 90 տոկոսն արդեն համաձայնեցված է։ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ դեկտեմբերի 5-ին հայտնեց, որ Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են պայմանագրի նախաբանը և 17 հոդվածներից 15-ը։Փաշինյանը փետրվարի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի փաստաթղթի 12–րդ խմբագրությունը, սակայն 17 կետերից 2–ը շարունակում են մնալ չհամաձայնեցված, իսկ մարտի 13–ին հայտնի դարձավ, որ կողմերը համաձայնություն են ձեռք բերել նաև այդ 2 կետի շուրջ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/08/84603917_117:0:1538:1066_1920x0_80_0_0_7e52f6df157397434b84a7a201fdaf15.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, հիքմեթ հաջիև, հայաստան, ադրբեջան, խաղաղության պայմանագիր
արարատ միրզոյան, հիքմեթ հաջիև, հայաստան, ադրբեջան, խաղաղության պայմանագիր
Նման կերպ տորպեդահարվում է բանակցային գործընթացը. Միրզոյանը` Հաջիևի հայտարարության մասին
16:41 14.03.2025 (Թարմացված է: 16:42 14.03.2025) ՀՀ արտաքին գործերի նախարարը հիշեցրեց` այն պահին, երբ ուժի մեջ կմտնի խաղաղության պայմանագիրը, կողմերը միջազգային ատյաններից հետ կքաշեն միմյանց նկատմամբ ունեցած հայցերը։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik․ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունն ուղղակի տորպեդահարում է բանակցային գործընթացը։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով Հաջիևի այն հայտարարությանը, թե իբր Հայաստանն օկուպացված տարածքների համար պետք է փոխհատուցում տա։
«Սա այն դրսևորումներից է, որ ոչ այնքան կառուցողական հայտարարություններով ուղղակի տորպեդահարում են բանակցային գործընթացն ու խաղաղ կարգավորումը, հարաբերությունների հաստատումը։ Միանշանակ ոչ միայն չեմ կիսում նրա տեսակետը, այլև եթե պետք լինի, ես կարող եմ տասնյակ կետեր ասել, որտեղ նրանց կողմից ոտնահարվել են թե մարդու իրավունքները, թե նյութական վնաս է հասցվել»,– հայտարարեց Միրզոյանը։
Նա հիշեցրեց, որ այն պահին, երբ ուժի մեջ կմտնի խաղաղության պայմանագիրը, կողմերը միջազգային ատյաններից հետ կքաշեն միմյանց նկատմամբ ունեցած հայցերը և միևնույն ժամանակ պարտավորություն կստանձնեն ապագայում ևս հանդես չգալ իրար նկատմամբ հայցերով այն խնդիրների շուրջ, որոնք գոյություն են ունեցել կողմերի միջև մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը։
«Այսինքն` բոլոր այն վեճերը, որոնք մենք ունենք, ենթադրվում է, որ բոլոր այդ վեճերով կողմերը պետք է գնան հաշտության»,– ընդգծեց Միրզոյանը։
Հիշեցնենք`
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024–ի դեկտեմբերի 4-ին հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ 90 տոկոսն արդեն համաձայնեցված է։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ դեկտեմբերի 5-ին
հայտնեց, որ Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են պայմանագրի նախաբանը և 17 հոդվածներից 15-ը։
Փաշինյանը փետրվարի 26-ին լրագրողների հետ զրույցում
ասաց, որ Հայաստանը Ադրբեջանից ստացել է
խաղաղության պայմանագրի փաստաթղթի 12–րդ խմբագրությունը, սակայն 17 կետերից
2–ը շարունակում են մնալ չհամաձայնեցված, իսկ մարտի 13–ին հայտնի դարձավ, որ կողմերը համաձայնություն են ձեռք բերել նաև այդ 2 կետի շուրջ։