https://arm.sputniknews.ru/20250314/mher-grigvorjany-eatmn-10-tarekan-e-medalner-e-handznel-mi-sharq-pashtvonjaneri-86780929.html
Մհեր Գրիգորյանը «ԵԱՏՄ–ն 10 տարեկան է» մեդալներ է հանձնել մի շարք պաշտոնյաների
Մհեր Գրիգորյանը «ԵԱՏՄ–ն 10 տարեկան է» մեդալներ է հանձնել մի շարք պաշտոնյաների
Sputnik Արմենիա
Գրիգորյանը պարգևատրել է տնտեսական հատվածի նախկին և գործող փոխնախարարներին, ինչպես նաև ԿԲ դեպարտամենտի ղեկավարին: Պարգևատրվածների ցանկում է նաև ինքը՝... 14.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-14T18:35+0400
2025-03-14T18:35+0400
2025-03-14T18:36+0400
պարգևատրում
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
մեդալ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0e/86775461_0:84:1600:984_1920x0_80_0_0_09c5725c2f41a99108356739cfc1d42f.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Եվրասիական տնտեսական միությունը 10 տարեկան է» հուշամեդալներ է հանձնել կառավարական մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների:Պարգևատրումը տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պետությունների ղեկավարների 2024 թվականի դեկտեմբերի 26-ի N 20 որոշման համաձայն, որը նվիրված է միության 10-ամյակին (պաշտոնապես հիմնադրվել է 2015 թվականի հունվարի 2-ին): Պարգևատրվել են միության բոլոր հինգ անդամ երկրների պետական գերատեսչությունների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՄ գործադիր մարմնի) ներկայացուցիչները:Այդ կապակցությամբ Գրիգորյանը մեդալներ է հանձնել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանին, ՀՀ Կենտրոնական բանկի մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրեն Հայկ Ավետիսյանին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի նախկին և գործող տեղակալներ Հակոբ Վարդանյանին և Արմեն Սիմոնյանին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ Ռուբեն Սարգսյանին և Դավիթ Խաչատրյանին, ՀՀ էկոնոմիկայի նախարարի նախկին տեղակալ Նարեկ Տերյանին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանին:Պարգևատրվածների թվում է նաև ինքը՝ Մհեր Գրիգորյանը, ինչպես նաև ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, որոնք, ինչպես և ԵՏՀ-ում Հայաստանի ներկայացուցիչները, կպարգևատրվեն այլ ձևաչափով:Վերջիններիս թվում են Հայաստանի նախկին վարչապետ և ԵՏՀ նախկին նախագահ (2016-2020 թթ.), ներկայում Եվրասիական զարգացման բանկի վարչության փոխնախագահ Տիգրան Սարգսյանը, ինչպես նաև արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը, ներքին շուկաների և ՏՀՏ նախարար Վարոս Սիմոնյանը և ինտեգրման զարգացման դեպարտամենտի տնօրեն Միքայել Բելլույանը:Հայկական բիզնեսն առաջարկում է ԵԱՏՄ-ին կից «մեկ պատուհան» ստեղծել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0e/86775461_89:0:1512:1067_1920x0_80_0_0_3242af481d4be72dd9375fcf9f2ec455.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պարգևատրում, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, մեդալ
պարգևատրում, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, մեդալ
Մհեր Գրիգորյանը «ԵԱՏՄ–ն 10 տարեկան է» մեդալներ է հանձնել մի շարք պաշտոնյաների
18:35 14.03.2025 (Թարմացված է: 18:36 14.03.2025) Գրիգորյանը պարգևատրել է տնտեսական հատվածի նախկին և գործող փոխնախարարներին, ինչպես նաև ԿԲ դեպարտամենտի ղեկավարին: Պարգևատրվածների ցանկում է նաև ինքը՝ Գրիգորյանը, ինչպես նաև Տիգրան Սարգսյանը (նրանք պարգևատրվելու են այլ ձևաչափով)։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Եվրասիական տնտեսական միությունը 10 տարեկան է» հուշամեդալներ է հանձնել կառավարական մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների:
Պարգևատրումը տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պետությունների ղեկավարների 2024 թվականի դեկտեմբերի 26-ի N 20 որոշման համաձայն, որը նվիրված է միության 10-ամյակին (պաշտոնապես հիմնադրվել է 2015 թվականի հունվարի 2-ին): Պարգևատրվել են միության բոլոր հինգ անդամ երկրների պետական գերատեսչությունների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՄ գործադիր մարմնի) ներկայացուցիչները:
Այդ կապակցությամբ Գրիգորյանը մեդալներ է հանձնել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանին, ՀՀ Կենտրոնական բանկի մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրեն Հայկ Ավետիսյանին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի նախկին և գործող տեղակալներ Հակոբ Վարդանյանին և Արմեն Սիմոնյանին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ Ռուբեն Սարգսյանին և Դավիթ Խաչատրյանին, ՀՀ էկոնոմիկայի նախարարի նախկին տեղակալ Նարեկ Տերյանին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանին:
Պարգևատրվածների թվում է նաև ինքը՝ Մհեր Գրիգորյանը, ինչպես նաև ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, որոնք, ինչպես և ԵՏՀ-ում Հայաստանի ներկայացուցիչները, կպարգևատրվեն այլ ձևաչափով:
Վերջիններիս թվում են Հայաստանի նախկին վարչապետ և ԵՏՀ նախկին նախագահ (2016-2020 թթ.), ներկայում Եվրասիական զարգացման բանկի վարչության փոխնախագահ Տիգրան Սարգսյանը, ինչպես նաև արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը, ներքին շուկաների և ՏՀՏ նախարար Վարոս Սիմոնյանը և ինտեգրման զարգացման դեպարտամենտի տնօրեն Միքայել Բելլույանը: