https://arm.sputniknews.ru/20250314/irany-voghjunum-e-hajastani-ev-adrbejani-mijev-khaghaghutjan-hamadzajngri-hamadzajnecumy-86742022.html
Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը
Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը
Sputnik Արմենիա
Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը հույս է հայտնել, որ շուտով հնարավոր կլինի տարածաշրջանում տևական խաղաղության ականատեսը դառնալ։ 14.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-14T10:28+0400
2025-03-14T10:28+0400
2025-03-14T15:00+0400
իրանի իսլամական հանրապետություն
հարավային կովկաս
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
խաղաղության պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/17/53044725_0:55:1024:631_1920x0_80_0_0_8bb94ad62bf9fdf10c38a8ed9e462a9e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik․ Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերջնական համաձայնեցումը։ Տեղեկությունը X-ի իր էջում հայտնել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Իսմայիլ Բակային։Նա այն համարել է անհրաժեշտ և կարևոր քայլ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու ճանապարհին:Մարտի 13–ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով մնացած երկու կետերը: Դրանք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության՝ խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններում հայցերից փոխադարձ հրաժարմանը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 4-ին հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ 90 տոկոսն արդեն համաձայնեցված է։ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ դեկտեմբերի 5-ին հայտնեց, որ Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են պայմանագրի նախաբանը և 17 հոդվածներից 15-ը։Փաշինյանը փետրվարի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի փաստաթղթի 12–րդ խմբագրությունը, սակայն 17 կետերից 2–ը շարունակում են մնալ չհամաձայնեցված, իսկ մարտի 13–ին հայտնի դարձավ, որ կողմերը համաձայնություն են ձեռք բերել նաև այդ 2 կետի շուրջ։
իրանի իսլամական հանրապետություն
հարավային կովկաս
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/17/53044725_0:0:1024:768_1920x0_80_0_0_c93123a01b27378ab6b18398c65a3251.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, հարավային կովկաս, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, խաղաղության պայմանագիր
իրանի իսլամական հանրապետություն, հարավային կովկաս, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, խաղաղության պայմանագիր
Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը
10:28 14.03.2025 (Թարմացված է: 15:00 14.03.2025) Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը հույս է հայտնել, որ շուտով հնարավոր կլինի տարածաշրջանում տևական խաղաղության ականատեսը դառնալ։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik․ Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերջնական համաձայնեցումը։ Տեղեկությունը
X-ի իր էջում հայտնել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Իսմայիլ Բակային։
Նա այն համարել է անհրաժեշտ և կարևոր քայլ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու ճանապարհին:
«Երկխոսության և դիվանագիտության միջոցով տարաձայնությունները կարգավորելու կողմերի ջանքերի շնորհիվ մենք շուտով ականատես կլինենք երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը և տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության»,- գրել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը։
Մարտի 13–ին
հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով մնացած երկու կետերը: Դրանք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության՝ խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններում հայցերից փոխադարձ հրաժարմանը։
Հիշեցնենք`
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 4-ին հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ 90 տոկոսն արդեն համաձայնեցված է։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ դեկտեմբերի 5-ին
հայտնեց, որ Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են պայմանագրի նախաբանը և 17 հոդվածներից 15-ը։
Փաշինյանը փետրվարի 26-ին լրագրողների հետ զրույցում
ասաց, որ Հայաստանը Ադրբեջանից ստացել է
խաղաղության պայմանագրի փաստաթղթի 12–րդ խմբագրությունը, սակայն 17 կետերից
2–ը շարունակում են մնալ չհամաձայնեցված, իսկ մարտի 13–ին հայտնի դարձավ, որ կողմերը համաձայնություն են ձեռք բերել նաև այդ 2 կետի շուրջ։