00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
03:19
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:59
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Почему Киев замалчивает детали трагедии в одесском Доме профсоюзов?
15:33
23 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բերբոքը Բաքվի հետ բանակցություններում Երևանի քայլերը «համարձակ զիջումներ» է որակել

© Sputnik / Aram NersesyanԳերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը Երևանում
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 14.03.2025
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը Երևանում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Գերմանիայի ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը իրականություն է դարձել երկար տարիների հակամարտությունից հետո։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը Բաքվի հետ բանակցություններում Երևանի քայլերը «համարձակ զիջումներ» է անվանել՝ մեկնաբանելով կողմերի` խաղաղության պայմանագրի տեքստի վերջնական համաձայնեցումը։
Բերբոկը X սոցցանցում գրել է, որ Գերմանիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունը խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ։
«Տասնամյակների պատերազմից հետո կայուն խաղաղությունն իրականություն է դարձել: Սա կարևոր է ոչ միայն տարածաշրջանի համար, այլև նրա սահմաններից դուրս: Երկար բանակցություններից հետո Հայաստանն իր խիզախ զիջումներով հնարավոր է դարձնում այս վերջին քայլը խաղաղության ճանապարհին, որով մենք ուղեկցել ենք երկու երկրներին: Կոչ եմ անում երկու կողմերին ստորագրել խաղաղության պայմանագիր», – գրել է նա։
Ավելի վաղ պայմանագրի տեքստի համաձայնեցումը ողջունել էին Ֆրանսիան և Իրանը։
Մարտի 13–ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով մնացած երկու կետերը: Դրանք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության՝ խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններում հայցերից փոխադարձ հրաժարմանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024–ի դեկտեմբերի 4-ին հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ 90 տոկոսն արդեն համաձայնեցված է։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ դեկտեմբերի 5-ին հայտնեց, որ Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են պայմանագրի նախաբանը և 17 հոդվածներից 15-ը։
Փաշինյանը փետրվարի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի փաստաթղթի 12–րդ խմբագրությունը, սակայն 17 կետերից 2–ը շարունակում են մնալ չհամաձայնեցված, իսկ մարտի 13–ին հայտնի դարձավ, որ կողմերը համաձայնություն են ձեռք բերել նաև այդ 2 կետի շուրջ։
Լրահոս
0