00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
5 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:08
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արփինե Սարգսյանի առաջարկած օրենքի նախագիծը լուրջ դժգոհություններ է առաջացրել. «Ժողովուրդ»

© Sputnik / Aram NersesyanՆԳ նախարար Արփինե Սարգսյանը
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը - Sputnik Արմենիա, 1920, 14.03.2025
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Փոփոխությամբ նախատեսվում է, որ շրջանառությունից դուրս կբերվեն այն զենքերը, որոնց պարգևատրման հիմքերում բացակայում են ստանդարտներ:
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Այս տարվա փետրվարի 21-ից հանրային քննարկման ներկայացված «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծը նախատեսում է, որ զենքով պարգևատրված համարվող բոլոր անձինք պարտավոր են մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը ոստիկանություն ներկայացնել պարգևատրական զենքերը, այդ թվում՝ մեկից ավելի անգամ պարգևատրված լինելու դեպքում՝ երկրորդ և հաջորդ միավոր բոլոր պարգևատրական զենքերը։
Այս խնդրին անդրադարձել է «Ժողովուրդ» օրաթերթը և գրել, որ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի առաջարկած փոփոխությունը լուրջ դժգոհություններ ոչ միայն շահառուների շրջանում, այլև հենց ՔՊ–ի ներսում:
Նշվում է, որ բացառություն կկազմեն միայն այն մարդիկ, ովքեր ռազմականացված կազմակերպություններում 20 և ավելի տարի ծառայության ստաժ և առնվազն «մայոր» կոչում կամ դրան հավասարեցված դասային աստիճան ունեն. նրանք կարող են միայն մեկ պարգևատրված զենք ունենալ։
«92 տոկոսով մերժված այս նախագծով Արփինե Սարգսյանը ակնկալում է զենքով պարգևատրման գործընթացը դարձնել առավել արժանիքահեն և որոշակիացված, ապահովել հանրային անվտանգության կանխատեսելի՝ առավել բարձր մակարդակ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պարգևատրական զենքերի կարգավիճակը բերել ճիշտ իրավական դիրքավորման»,–գրում է թերթը։
Նշվում է, որ շրջանառությունից դուրս կբերվեն այն զենքերը, որոնց պարգևատրման հիմքերում բացակայում են ստանդարտներ:
«Սա նշանակում է, որ այն մարդիկ, ովքեր իրենց տարբեր սխրանքների, հայրենանվեր գործունեության համար Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության ղեկավարների կողմից անցած տասնամյակներում պարգևատրվել են զենքով, անարժան են եղել, պետք է հետ հավաքել պետական պարգևները: Ըստ Արփինե Սարգսյանի՝ այսուհետև պարգևատրման ինստիտուտը կպահպանվի միայն ՀՀ վարչապետի դեպքում»,–գրում է թերթը:
Տեղեկացնենք, որ 3-4 ամիս առաջ բոլոր օրինական զենք ունեցողները, մեկ այլ ՔՊ-ականի՝ օրենքում փոփոխություն անելու համաձայն, գնացել են ոստիկանություն, նորից հաշվառվել, նորից քննություն հանձնել, ծախսել դրա համար նվազագույնը 100 հազար դրամ, և հիմա նախարարը մարդկանց ծախսած գումարները համարում է անտեղի և որոշել է քրեածին իրավիճակը երկրում բարելավել՝ օրինական, գրանցված զենքերը հավաքելով:
«Այսինքն, ապօրինի զենքի շրջանառությունն ու վաճառքը չի կարողանում կանխել նախարարը, օրինական զենքերն է հավաքում»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում։
Լրահոս
0