00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
ՌԴ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2024
Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

2 անօդաչու խոցվել է ՌԴ Բալաշիխայի երկնքում, մեկը` Լենինսկում. Մոսկվայի մարզի ղեկավար

© Sputnik / Максим Блинов / Անցնել մեդիապահոցՄոսկվայի մարզպետ Անդրեյ Վորոբյովը
Մոսկվայի մարզպետ Անդրեյ Վորոբյովը - Sputnik Արմենիա, 1920, 14.03.2025
Մոսկվայի մարզպետ Անդրեյ Վորոբյովը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Բեկորներն ընկել են կառուցվող բազմահարկ շենքի վրա, որում դեռ ոչ ոք չի բնակվում։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ՌԴ ՀՕՊ ուժերը հետ են մղել անօդաչու թռչող սարքերի հարձակումը, երկու անօդաչու խոցվել Բալաշիխայի երկնքում, երրորդը` Լենինսկիի Յուժնայա Բիտցա միկրոշրջանում։ Այս մասին հայտնել է Մոսկվայի մարզպետ Անդրեյ Վորոբյովը։
«Այսօր առավոտյան մեր ՀՕՊ–ը հետ է մղել անօդաչուների հերթական հարձակումը: Երկու անօդաչու խոցվել է Բալաշիխայի երկնքում, որոնցից մեկի բեկորներն ընկել են Դեմին Լուգ փողոցի մոտ գտնվող Իզմայլովո միկրոշրջանում կառուցվող շինհրապարակի վրա: Երրորդը` խոցվել է Լենինսկիի Յուժնայա Բիտցա միկրոշրջանում», – հայտնել է նա Telegram–ում։
Նրա խոսքով՝ բեկորներն ընկել են կառուցվող բազմահարկ շենքի վրա, որում դեռ ոչ ոք չի բնակվում։
«Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։ Անօդաչուների ընկնելու վայրերում աշխատում են արտակարգ ծառայությունները», – հայտարարել է Մոսկվայի մարզպետը։
Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Telegram-ի ալիքում հայտնել էր, որ ՌԴ ՊՆ ՀՕՊ ուժերը հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող չորս անօդաչուների հարձակումը։
Հիշեցնենք, որ մարտի 11-ին Մոսկվան և Մոսկվայի մարզը ենթարկվել էին անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման, ինչի հետևանքով երեք մարդ զոհվել էր, մոտ 20-ը վիրավորվել։ ՌԴ ՊՆ–ն հայտնել էր Մոսկվայի և Մոսկվայի մարզի երկնքում 91 անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։ Ընդհանուր առմամբ այդ գիշեր 337 անօդաչու էր խոցվել։
Լրահոս
0