https://arm.sputniknews.ru/20250313/vorqan-zhamanak-kpahanjvi-kurski-marzn-ambvoghjutjamb-azatagrelu-hamar-peskvovi-pataskhany-86706861.html
Որքա՞ն ժամանակ կպահանջվի Կուրսկի մարզն ամբողջությամբ ազատագրելու համար. Պեսկովի պատասխանը
Որքա՞ն ժամանակ կպահանջվի Կուրսկի մարզն ամբողջությամբ ազատագրելու համար. Պեսկովի պատասխանը
Sputnik Արմենիա
Պեսկովը վստահ է, որ Կուրսկի մարզը շուտով կազատագրվի։ 13.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-13T13:49+0400
2025-03-13T13:49+0400
2025-03-13T13:50+0400
ռուսաստան
կուրսկ
դմիտրի պեսկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/17/86059513_0:112:3051:1828_1920x0_80_0_0_26e5d5b1b81d7ea8b98278f4ea5895a0.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Կուրսկի մարզի ազատագրման համար կպահանջվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է զինվորականների և խաղաղ քաղաքացիների կյանքը փրկելու համար։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Նա հիշեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն այն մասին, որ դա պետք է անել հնարավորինս արագ՝ նշելով, որ Ռուսաստանը Կուրսկի մարզում գործելու է այնպես, որ առավելագույնս պահպանի իր զինվորականների և խաղաղ բնակչության կյանքը։ՌԴ նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինը երեկ` մարտի 12-ին, խորհրդակցություն է անցկացրել Կուրսկի խմբավորման կառավարման կետերից մեկում։ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը երկրի ղեկավարին զեկուցել է, որ հարձակողական գործողությունների ընթացքում ՌԴ ԶՈւ-ն ազատագրել է Կուրսկի սահմանային գոտում ավելի քան 1100 քառակուսի կմ տարածք, այսինքն՝ նախկինում հակառակորդի կողմից զբաղեցրած տարածքի ավելի քան 86%-ը։ Կուրսկի սահմանային շրջանում Ուկրաինայի զինված ուժերի կորուստները գերազանցել են 67 հազարը։ Գերասիմովը նաև հայտնել է, որ ուկրաինական զինյալներն ակտիվորեն հանձնվում են՝ տեսնելով Կուրսկի ուղղությամբ տիրող իրավիճակի անհեռանկարային լինելը, ՌԴ զինվորականները 430 զինյալ են գերի վերցրել։Գերասիմովն ընդգծել է, որ Ուկրաինայի զինված ուժերի խմբավորումը Կուրսկի մարզում մեկուսացված է, այն համակարգված ոչնչացվում է։ ՌԴ զինվորականները Կուրսկի սահմանամերձ գոտու առանձին ուղղություններում հատել են պետական սահմանն ու դուրս եկել Սումիի մարզ։
կուրսկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/17/86059513_320:0:3051:2048_1920x0_80_0_0_02bb40f04471144c48444de34a7b34e6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, կուրսկ, դմիտրի պեսկով
ռուսաստան, կուրսկ, դմիտրի պեսկով
Որքա՞ն ժամանակ կպահանջվի Կուրսկի մարզն ամբողջությամբ ազատագրելու համար. Պեսկովի պատասխանը
13:49 13.03.2025 (Թարմացված է: 13:50 13.03.2025) Պեսկովը վստահ է, որ Կուրսկի մարզը շուտով կազատագրվի։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Կուրսկի մարզի ազատագրման համար կպահանջվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է զինվորականների և խաղաղ քաղաքացիների կյանքը փրկելու համար։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա հիշեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն այն մասին, որ դա պետք է անել հնարավորինս արագ՝ նշելով, որ Ռուսաստանը Կուրսկի մարզում գործելու է այնպես, որ առավելագույնս պահպանի իր զինվորականների և խաղաղ բնակչության կյանքը։
«Որևէ կասկած չկա, որ Կուրսկի մարզը շուտով կազատագրվի», – ասել է Պեսկովը։
ՌԴ նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինը երեկ` մարտի 12-ին,
խորհրդակցություն է անցկացրել Կուրսկի խմբավորման կառավարման կետերից մեկում։ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը երկրի ղեկավարին զեկուցել է, որ հարձակողական գործողությունների ընթացքում ՌԴ ԶՈւ-ն ազատագրել է Կուրսկի սահմանային գոտում ավելի քան 1100 քառակուսի կմ տարածք, այսինքն՝ նախկինում հակառակորդի կողմից զբաղեցրած տարածքի ավելի քան 86%-ը։ Կուրսկի սահմանային շրջանում Ուկրաինայի զինված ուժերի կորուստները գերազանցել են 67 հազարը։ Գերասիմովը նաև հայտնել է, որ ուկրաինական զինյալներն ակտիվորեն հանձնվում են՝ տեսնելով Կուրսկի ուղղությամբ տիրող իրավիճակի անհեռանկարային լինելը, ՌԴ զինվորականները 430 զինյալ են գերի վերցրել։
Գերասիմովն ընդգծել է, որ Ուկրաինայի զինված ուժերի խմբավորումը Կուրսկի մարզում մեկուսացված է, այն համակարգված ոչնչացվում է։ ՌԴ զինվորականները Կուրսկի սահմանամերձ գոտու առանձին ուղղություններում հատել են պետական սահմանն ու դուրս եկել Սումիի մարզ։