00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ ԱԳՆ–ն 9 մեքենա կտրամադրի օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական մարմիններին

© Sputnik / Aram NersesyanՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 13.03.2025
ՀՀ ԱԳՆ
Բաժանորդագրվել
Օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններին փոխանցվող 9 մեքենաներից 5–ը «TESLA» մակնիշի են։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությանն ամրացված տրանսպորտային միջոցներից 9-ը կփոխանցվեն օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններին: Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
«Հաշվի առնելով օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում առկա հին և մաշված ավտոմեքենաների թարմացման գործընթացը, ինչպես նաև նախարարության հաշվեկշռում առկա կրճատվող մեքենաների ցանկում ընդգրկված նոր և տեխնիկապես լավ վիճակում գտնվող ավտոմեքենաները, նախարարությունը նախատեսում է տեղափոխել և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների տնօրինմանը հանձնել նախարարության հաշվեկշռում առկա 9 տրանսպորտային միջոցները»,– ասված է որոշման նախագծի հիմնավորման մեջ:
Նշվում է, որ ավտոմեքենաները գտնվում են տեխնիկապես անթերի վիճակում, անսարքություններ և կոսմետիկ խնդիրներ չկան։
Այս նախագծի կիրառմամբ հնարավոր կլինի տնտեսել էական ֆինանսական միջոցներ, ինչպես նաև նպաստել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների բնականոն աշխատանքի պատշաճ կազմակերպմանը:
Նշվում է, որ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ՀՀ ԱԳ նախարարի համապատասխան իրավական ակտով կիրականացվի տրանսպորտային միջոցների բաշխումը օտարերկրյա պետություններում համապատասխան դիվանագիտական ծառայության մարմիններին:
Ի դեպ, 9 մեքենաներից 5–ը «Tesla model 3» են, 2–ը` «Mercedes-Benz», 1-ը` «BMW X3», ևս 1-ը` «Sprinter 516 CDI»։
Որոշման նախագծում նշվում է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության հաշվեկշռում հաշվառված է 15 մեքենա, որոնցից 14-ը ՀՀ վարչապետի հանձնարությամբ ենթակա է կրճատման:
Փաշինյանը ԱԺ–ին խնայե՞լ է. ծառայողական ավտոմեքենաները կրճատվել են ոչ թե 90, այլ 24%–ով
Լրահոս
0