https://arm.sputniknews.ru/20250313/hajastanum-tsirann-u-khaghvoghn-ajs-tari-kapahvovagrven-86702215.html
Հայաստանում ծիրանն ու խաղողն այս տարի կապահովագրվեն
Հայաստանում ծիրանն ու խաղողն այս տարի կապահովագրվեն
Sputnik Արմենիա
Այս պահին գյուղատնտեսական ապահովագրական ծրագրին մասնակցում է երեք ընկերություն։ Աշխատանքներ են տարվում, որ ապահովագրական մյուս ընկերությունները ևս մասնակցեն... 13.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-13T11:34+0400
2025-03-13T11:34+0400
2025-03-13T11:39+0400
հայաստան
ծիրան
խաղող
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0d/45138567_0:87:1600:987_1920x0_80_0_0_8821dbdc3fce4bb76480102d205cc0fb.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. ՀՀ–ում 13 տեսակի մշակաբույս կապահովագրվի։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։Նախագիծը ներկայացնելիս ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ եթե ծիրանն ու խաղողը անցած տարի չեն ապահովագրվել, ապա այս տարի կապահովագրեն։Բացի այդ, ևս 11 մշակաբույս` դեղձ, կարտոֆիլ, սալոր, խնձոր, բալ, կեռաս, ձմերուկ, սեխ, ցորեն գարի, վարսակ կապահովագրվեն 4 ռիսկերից` գարնանային ցրտահարություն, կարկտահարություն, երաշտ, հրդեհ։Նրա խոսքով` եթե վնասաբերությունը գերազանցի ապահովագրական ըկերությունների կողմից հավաքագրված ապահովագրավճարի 200 տոկոսը, ապա ՀՀ կառավարությունն այդ բեռը կվերցնի իր վրա։ Բացի այդ, ըստ նրա, հաջորդ տարիների համար նախարարությունը նաև համակարգային լուծումներ կփորձի գտնել` օգնելու գյուղատնտեսության ոլորտին։Պապոյանը նշեց, որ այս պահին գյուղատնտեսական ապահովագրական ծրագրին մասնակցում է երեք ընկերություն` «Ինգո Արմենիա» «Լիգա Ինշուրնս» և «Սիլ Ինշուրնս»։Նախարարը վստահեցրեց` աշխատանքներ են տանում, որ ապահովագրական մյուս ընկերությունները ևս հնարավորության դեպքում մասնակցեն այս ծրագրին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0d/45138567_103:0:1526:1067_1920x0_80_0_0_f772275a8212816c2776dfbd1e677d5b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ծիրան, խաղող
Հայաստանում ծիրանն ու խաղողն այս տարի կապահովագրվեն
11:34 13.03.2025 (Թարմացված է: 11:39 13.03.2025) Այս պահին գյուղատնտեսական ապահովագրական ծրագրին մասնակցում է երեք ընկերություն։ Աշխատանքներ են տարվում, որ ապահովագրական մյուս ընկերությունները ևս մասնակցեն այս ծրագրին։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. ՀՀ–ում 13 տեսակի մշակաբույս կապահովագրվի։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Նախագիծը ներկայացնելիս ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ եթե
ծիրանն ու խաղողը անցած տարի չեն ապահովագրվել, ապա այս տարի կապահովագրեն։
Բացի այդ, ևս 11 մշակաբույս` դեղձ, կարտոֆիլ, սալոր, խնձոր, բալ, կեռաս, ձմերուկ, սեխ, ցորեն գարի, վարսակ կապահովագրվեն 4 ռիսկերից` գարնանային ցրտահարություն, կարկտահարություն, երաշտ, հրդեհ։
«ՀՀ–ում գործող վերապահովագրական ընկերությունը վնասաբերության շատ բարձր մակարդակ էր ունեցել ու դուրս է եկել հայկական շուկայից։ Այդ պատճառով ՀՀ կառավարությունն ինչպես 2024 թ., այնպես էլ այս տարի իր վրա է վերցնում ռիսկերի մեղմման մի զգալի մասը»,– հայտարարեց նախարարը։
Նրա խոսքով` եթե վնասաբերությունը գերազանցի ապահովագրական ըկերությունների կողմից հավաքագրված ապահովագրավճարի 200 տոկոսը, ապա ՀՀ կառավարությունն այդ բեռը կվերցնի իր վրա։ Բացի այդ, ըստ նրա, հաջորդ տարիների համար նախարարությունը նաև համակարգային լուծումներ կփորձի գտնել` օգնելու գյուղատնտեսության ոլորտին։
Պապոյանը նշեց, որ այս պահին գյուղատնտեսական ապահովագրական ծրագրին մասնակցում է երեք ընկերություն` «Ինգո Արմենիա» «Լիգա Ինշուրնս» և «Սիլ Ինշուրնս»։
Նախարարը վստահեցրեց` աշխատանքներ են տանում, որ ապահովագրական մյուս ընկերությունները ևս հնարավորության դեպքում մասնակցեն այս ծրագրին։