https://arm.sputniknews.ru/20250312/sujaji-kentrvonum-bardzracvel-e-rusastani-drvoshy-86672888.html
Սուջայի կենտրոնում բարձրացվել է Ռուսաստանի դրոշը
Սուջայի կենտրոնում բարձրացվել է Ռուսաստանի դրոշը
Sputnik Արմենիա
Կուրսկի մարզ ներխուժելուց հետո ուկրաինացի զինվորականները Սուջան օգտագործում էին որպես հիմնական լոգիստիկ հանգույց, որի միջոցով Կիևը մատակարարում էր իր... 12.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-12T14:24+0400
2025-03-12T14:24+0400
2025-03-12T14:25+0400
ռուսաստան
սուջա
կուրսկ
դրոշ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0c/86668545_0:0:1920:1080_1920x0_80_0_0_2382613ae9b77cfcdceef16f1de88e47.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. ՌԴ զինվորականները դրոշ են բարձրացրել Կուրսկի մարզի Սուջա քաղաքի կենտրոնական հրապարակում։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Հյուսիս» զորախմբի կազմում գործող 11-րդ առանձին գվարդիական դեսանտագրոհային բրիգադի պարաշյուտադեսանտային գումարտակի հրամանատարը։«Այսօր՝ մարտի 12-ին, Սուջայի քաղաքապետարանի մոտ բարձրացվել են Ռուսաստանի Դաշնության և գործողություններին մասնակցող զորատեսակների դրոշները», - ասել է Տմա (Тьма) ազդականչով գումարտակի հրամանատարը։Տեսանյութում երևում է, որ ՌԴ զինվորականները կանգնած են հենց այն տեղում, որտեղ ուկրաինացիները սադրիչ գրառում են թողել հիտլերյան բանակի գրոհայինների նացիստական խորհրդանիշի տեսքով. «Ռուսներ, սովորեք կռվել, ձեր ժամկետային զինծառայողները հազարներով փտում են փոսերում...»։Կուրսկի մարզի վրա հարձակվելու համար 2 ուկրաինացի զինծառայող է ազատազրկման դատապարտվելՀիշեցնենք` 2024 թվականի օգոստոսի 6-ի վաղ առավոտյան Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները ներխուժեցին Կուրսկի մարզ։ Ամենամեծ բնակավայրը, որը նրանք կարողացան իրենց վերահսկողության տակ առնել, Սուջան էր: Այդ իսկ պատճառով քաղաքն օգտագործվում էր որպես հիմնական լոգիստիկ հանգույց, որի միջոցով Կիևը մոտակա գյուղերում և քաղաքներում մատակարարումներ էր իրականացնում իր ստորաբաժանումներին:ՌԴ զորքը կասեցրեց հակառակորդի առաջխաղացումը և սկսեց դուրս մղել տարածաշրջանից։ Անցած շաբաթվա վերջին նրանք լայնածավալ հարձակում սկսեցին Կուրսկի մարզում և մի քանի օրում բազմաթիվ բնակավայրեր ազատագրեցին, այդ թվում՝ Ստարայա Սորոչինան, Մալայա Լոկնյան, Չերկասսկոյե Պորեչնոյեն, Մարտինովկան, Միխայլովկան և այլն։Կուրսկի սահմանամերձ գոտում մարտերի ընթացքում ընդհանուր առմամբ Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են ավելի քան 66 հազար զինվոր, շուրջ 400 տանկ և հազարավոր միավոր այլ տեխնիկա։Ուկրաինան գրեթե կպահեր 1991 թ–ի սահմանները. Լավրովը՝ Կիևի սխալի մասին
սուջա
կուրսկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Российский флаг поднят у администрации Суджи
Sputnik Արմենիա
Российский флаг поднят у администрации Суджи
2025-03-12T14:24+0400
true
PT0M38S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0c/86668545_239:0:1679:1080_1920x0_80_0_0_2d4cc705e8273ac48692bff466a46d3d.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, սուջա , կուրսկ, դրոշ, տեսանյութ, տեսանյութեր, видео
ռուսաստան, սուջա , կուրսկ, դրոշ, տեսանյութ, տեսանյութեր, видео
Սուջայի կենտրոնում բարձրացվել է Ռուսաստանի դրոշը
14:24 12.03.2025 (Թարմացված է: 14:25 12.03.2025) Կուրսկի մարզ ներխուժելուց հետո ուկրաինացի զինվորականները Սուջան օգտագործում էին որպես հիմնական լոգիստիկ հանգույց, որի միջոցով Կիևը մատակարարում էր իր ստորաբաժանումներին:
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. ՌԴ զինվորականները դրոշ են բարձրացրել Կուրսկի մարզի Սուջա քաղաքի կենտրոնական հրապարակում։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Հյուսիս» զորախմբի կազմում գործող 11-րդ առանձին գվարդիական դեսանտագրոհային բրիգադի պարաշյուտադեսանտային գումարտակի հրամանատարը։
«Այսօր՝ մարտի 12-ին, Սուջայի քաղաքապետարանի մոտ բարձրացվել են Ռուսաստանի Դաշնության և գործողություններին մասնակցող զորատեսակների դրոշները», - ասել է Տմա (Тьма) ազդականչով գումարտակի հրամանատարը։
Տեսանյութում երևում է, որ ՌԴ զինվորականները կանգնած են հենց այն տեղում, որտեղ ուկրաինացիները սադրիչ գրառում են թողել հիտլերյան բանակի գրոհայինների նացիստական խորհրդանիշի տեսքով. «Ռուսներ, սովորեք կռվել, ձեր ժամկետային զինծառայողները հազարներով փտում են փոսերում...»։
Հիշեցնենք` 2024 թվականի օգոստոսի 6-ի վաղ առավոտյան Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները ներխուժեցին Կուրսկի մարզ։ Ամենամեծ բնակավայրը, որը նրանք կարողացան իրենց վերահսկողության տակ առնել, Սուջան էր: Այդ իսկ պատճառով քաղաքն օգտագործվում էր որպես հիմնական լոգիստիկ հանգույց, որի միջոցով Կիևը մոտակա գյուղերում և քաղաքներում մատակարարումներ էր իրականացնում իր ստորաբաժանումներին:
ՌԴ զորքը կասեցրեց հակառակորդի առաջխաղացումը և սկսեց դուրս մղել տարածաշրջանից։ Անցած շաբաթվա վերջին նրանք լայնածավալ հարձակում սկսեցին Կուրսկի մարզում և մի քանի օրում բազմաթիվ բնակավայրեր ազատագրեցին, այդ թվում՝ Ստարայա Սորոչինան, Մալայա Լոկնյան, Չերկասսկոյե Պորեչնոյեն, Մարտինովկան, Միխայլովկան և այլն։
Կուրսկի սահմանամերձ գոտում մարտերի ընթացքում ընդհանուր առմամբ Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են ավելի քան 66 հազար զինվոր, շուրջ 400 տանկ և հազարավոր միավոր այլ տեխնիկա։