https://arm.sputniknews.ru/20250312/pakistanum-gravvats-gnacqi-bvolvor-patandnern-azat-en-ardzakvel-28-zinvvor-e-zvohvel-86692253.html
Պակիստանում գրավված գնացքի բոլոր պատանդներն ազատ են արձակվել, 28 զինվոր է զոհվել
Պակիստանում գրավված գնացքի բոլոր պատանդներն ազատ են արձակվել, 28 զինվոր է զոհվել
Sputnik Արմենիա
Գնացքը գրավել էին Պակիստանում բնակվող բելուջ գրոհայինները։ Նրանք պահանջում էին ազատ արձակել իրենց քաղաքական ակտիվիստներին։ 12.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-12T22:03+0400
2025-03-12T22:03+0400
2025-03-12T22:06+0400
պակիստան
գնացք
պատանդ
զոհ
զինվոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0a/59451138_0:0:1600:901_1920x0_80_0_0_21952ddf64d4236b36f51ffbdc488758.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի - Sputnik. Պակիստանում գրավված գնացքում գտնվող բոլոր պատանդներն ազատ են արձակվել։ Այս մասին հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները՝ հղում անելով Պակիստանի բանակի ներկայացուցչին։Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ ազատ է արձակվել 346 պատանդ։Բացի այդ, սպանվել է 30 ահաբեկիչ։Ինչպես նշում է The Indian Express-ը, Բելուջիստան նահանգից (Պակիստանի հարավ-արևմուտք) դեպի հյուսիս ուղևորվող գնացքում ի սկզբանե եղել է մոտ 500 ուղևոր: Այն գրավել էր «Բելուջիստանի ազատագրման բանակ» խմբավորումը։ 50 մարդ էր սպանվել։ Դրանից հետո նրանք 48-ժամ էին տվել՝ սպառնալով սպանել բոլոր պատանդներին, եթե երկրի իշխանությունները չազատեն բելուջ քաղաքական ակտիվիստներին:Բելուջները իրանախոս ժողովուրդ են, որոնց բնակության տարածքը բաժանված է Իրանի և Պակիստանի միջև։ Պակիստանում բելուջների ակտիվիստները հայտարարում են, որ կենտրոնական իշխանությունները, Բելուջիստանում գազ և այլ ռեսուրսներ արդյունահանելով, գավառին շատ քիչ եկամուտ են թողնում և արհեստականորեն խանգարում են դրա զարգացմանը։
պակիստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0a/59451138_179:0:1600:1066_1920x0_80_0_0_cea6fccd581916b5ba719b3611205b60.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պակիստան, գնացք, պատանդ, զոհ, զինվոր
պակիստան, գնացք, պատանդ, զոհ, զինվոր
Պակիստանում գրավված գնացքի բոլոր պատանդներն ազատ են արձակվել, 28 զինվոր է զոհվել
22:03 12.03.2025 (Թարմացված է: 22:06 12.03.2025) Գնացքը գրավել էին Պակիստանում բնակվող բելուջ գրոհայինները։ Նրանք պահանջում էին ազատ արձակել իրենց քաղաքական ակտիվիստներին։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի - Sputnik. Պակիստանում գրավված գնացքում գտնվող բոլոր պատանդներն ազատ են արձակվել։ Այս մասին հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները՝ հղում անելով Պակիստանի բանակի ներկայացուցչին։
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ ազատ է արձակվել 346 պատանդ։
Պակիստանյան բանակի մասնակցությամբ գործողության ընթացքում զոհվել է 28 զինվոր, նրանցից 27-ը ծառայողական պարտականությունները կատարելիս չեն եղել, այլ գնացքում եղել են որպես ուղևորներ:
Բացի այդ, սպանվել է 30 ահաբեկիչ։
Ինչպես նշում է The Indian Express-ը, Բելուջիստան նահանգից (Պակիստանի հարավ-արևմուտք) դեպի հյուսիս ուղևորվող գնացքում
ի սկզբանե եղել է մոտ 500 ուղևոր: Այն գրավել էր «Բելուջիստանի ազատագրման բանակ» խմբավորումը։ 50 մարդ էր սպանվել։ Դրանից հետո նրանք 48-ժամ էին տվել՝ սպառնալով սպանել բոլոր պատանդներին, եթե երկրի իշխանությունները չազատեն բելուջ քաղաքական ակտիվիստներին:
Բելուջները իրանախոս ժողովուրդ են, որոնց բնակության տարածքը բաժանված է Իրանի և Պակիստանի միջև։ Պակիստանում բելուջների ակտիվիստները հայտարարում են, որ կենտրոնական իշխանությունները, Բելուջիստանում գազ և այլ ռեսուրսներ արդյունահանելով, գավառին շատ քիչ եկամուտ են թողնում և արհեստականորեն խանգարում են դրա զարգացմանը։