00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
21:30
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Հայկ Կոնջորյան, Հովիկ Աղազարյան
14:13
1 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:35
2 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեծ Բրիտանիան և ԵՄ–ն ուզում են ԱՄՆ–ին դրդել ՌԴ–ի դեմ ագրեսիվ գործողությունների. Լավրով

© Sputnik / Անցնել մեդիապահոցՍերգեյ Լավրով
Սերգեյ Լավրով - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2025
Սերգեյ Լավրով
Բաժանորդագրվել
Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Լոնդոնն ու եվրոպական մյուս մայրաքաղաքները չեն դադարեցնում Ուկրաինային զենք մատակարարելու իրենց ջանքերը:
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Եվրամիությունն ու Մեծ Բրիտանիան ցանկանում են շարունակել ուկրաինական հակամարտությունը և բարձրացնել խաղադրույքները՝ ԱՄՆ-ին Ռուսաստանի դեմ ագրեսիվ գործողությունների դրդելու նպատակով։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ամերիկացի բլոգերներ Էնդրյու Նապոլիտանոյի, Լարի Ջոնսոնի և Մարիո Նաուֆալի հետ հարցազրույցում:
«Թե ինչպես են նրանք (Մեծ Բրիտանիայի իշխանությունները. խմբ.) Վաշինգտոնում տեղի ունեցած սկանդալից հետո Վլադիմիր Զելենսկուն ընդունել Լոնդոնում, վկայությունն է այն բանի, որ նրանք ցանկանում են բարձրացնել խաղադրույքները և ինչ-որ բան են պատրաստում Թրամփի վարչակազմին Ռուսաստանի դեմ ագրեսիվ գործողությունների մղելու համար։ Մենք դրան փիլիսոփայորեն ենք վերաբերվում։ Մենք գիտենք, թե ինչ ենք անում»,– ընդգծել է Լավրովը։
Նա հավելել է` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հաստատել է, որ Ուկրաինայի շուրջ հակամարտության հիմնական պատճառներից մեկը դարձել է ՆԱՏՕ–ի ընդլայնումը, ինչը սպառնալիք է ստեղծել Ռուսաստանի անվտանգության համար:
ԵՄ–ն շուտով կվերանայի Ուկրաինային ֆինանսական աջակցության իր պլանները. Օրբան
«Ի դեպ, հունվարի 20–ից հետո նոր իրողությունների պայմաններում կցանկանայի ընդգծել, որ Ուկրաինայի նշանակությունը Ռուսաստանի անվտանգության համար շատ անգամ ավելի մեծ է, քան Գրենլանդիայի նշանակությունը ԱՄՆ–ի անվտանգության համար։ Արդեն հիշատակել եմ ռուսաց լեզվի, ԶԼՄ–ների, մշակույթի վերացման, ընդդիմադիր կուսակցությունների, որոշ ընդդիմադիր լրատվամիջոցների արգելքի մասին` չնայած այն բանին, որ նրանք գրում և հեռարձակում են ուկրաիներենով, լրագրողների սպանությունների և անհետացումների մասին, էլ չեմ խոսում ռազմական հանցագործությունների մասին Դոնբասում պետական հեղաշրջումից անմիջապես հետո»,– ասել է Լավրովը։
Նա ընդգծել է`այդ հետապնդումները կոպտորեն խախտում են ՄԱԿ–ի կանոնադրությունը, ինչի մասին Ռուսաստանը հայտնել է հենց կազմակերպության հարթակից։
Լավրովը նաև նշել է, որ ԱՄՆ–ն մտադիր է բրիտանացիներին զիջել «Ռամշտայն» ձևաչափի ղեկավարումը, որն արևմտյան երկրների խմբի կողմից ստեղծվել է Ուկրաինային սպառազինությունների մատակարարումները համակարգելու համար:
«ՆԱՏՕ–ն առանցքային դեր է խաղացել «Ռամշտայն» ձևաչափում, որը գլխավորում էր ԱՄՆ–ն Ջո Բայդենի օրոք։ Հիմա, ինչպես հասկանում եմ, ամերիկացիները ցանկանում են այն «հանձնել» բրիտանացիներին»,– ասել է նախարարը։
Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ եվրոպացիները չեն դադարեցնում իրենց ջանքերը Ուկրաինային զենք մատակարարելու ուղղությամբ:
«Ընդհակառակը` նրանք մեծացնում են դրանք և պահանջում ավելի մեծ աջակցություն՝ դառնալով ավելի համառ, ես կասեի` նույնիսկ նյարդային»,– ընդգծել է Լավրովը:
Նախարարը վերահաստատել է Մոսկվայի դիրքորոշումը՝ անընդունելի է Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայումը ցանկացած դրոշի ներքո։ Լավրովի խոսքով՝ եթե նրանց թույլ տան տեղակայվել Ուկրաինայի տարածքում, ապա կսկսեն պաշտպանել նացիստական ռեժիմին։
«Բայց ի՞նչ են նրանք պահելու». Լավրովը՝ Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու գաղափարի մասին
Լրահոս
0