https://arm.sputniknews.ru/20250312/aknkalum-enq-ambvoghjakan-kargavvorum-rubinjany-harcazrujc-e-tvel-turqakan-zlm-in-86681908.html
Ակնկալում ենք ամբողջական կարգավորում․ Ռուբինյանը հարցազրույց է տվել թուրքական ԶԼՄ-ին
Ակնկալում ենք ամբողջական կարգավորում․ Ռուբինյանը հարցազրույց է տվել թուրքական ԶԼՄ-ին
Sputnik Արմենիա
ՀՀ փոխարտգործնախարարը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է հարաբերությունների կարգավորման առանց որևէ նախապայմանի։ 12.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-12T17:24+0400
2025-03-12T17:24+0400
2025-03-12T18:19+0400
հայաստան
թուրքիա
ռուբեն ռուբինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/10/53872540_0:0:1600:901_1920x0_80_0_0_500387254ee53dab5ae22ffb3907f058.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik․ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման։ Այս մասին թուրքական «NTV» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։Նա շեշտել է՝ այդ հարցում Հայաստանի մոտեցումը գործընթացի սկզբից մինչ օրս չի փոխվել, Հայաստանը պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը առանց որևէ նախապայմանի։Ըստ նրա՝ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ սահմանի բացմանը, Հայաստանը երեկ, այսօր, վաղը պատրաստ է ամբողջական կարգավորման, ու եթե Թուրքիան էլ նման քաղաքական կամք ունենա, այդ ամենը շատ արագ կիրականանա։«Մինչև օրս ամենակարևոր պայմանավորվածությունը եղել է սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար բացելը, որը ձեռք է բերվել 2022թ․-ին»- ասել է Ռուբինյանը։Ռուբինյանի խոսքով՝ Հայաստանը սահմանի բացման հարցում սպասում է Թուրքիայի քայլին։ Այս համատեքստում նա նշել է, որ հայկական կողմում «Մարգարա» անցակետը վերանորոգվել է և բերվել պատրաստի վիճակի, նույնը ակնկալվում է թուրք գործընկերներից։ Նաև համաձայնություն է ձեռք բերվել վերանորոգել կամ վերակառուցել սահմանին գտնվող կամուրջը։Հիշեցնենք` դեռ 2023 թվականի դեկտեմբերին ՀՀ արտգործնախարարությունը Sputnik Արմենիային հայտնել էր, որ «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի այն ժամանակվա նախագահ Ռուստամ Բադասյանը օգոստոսի 1-ին հայտարարեց, որ Մարգարայի անցակետի սպասարկումը սկսելու համար քաղաքական որոշում պետք է կայացվի։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/10/53872540_117:0:1540:1067_1920x0_80_0_0_fde8dfac8464cf71323ee9de83082a2a.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թուրքիա, ռուբեն ռուբինյան
հայաստան, թուրքիա, ռուբեն ռուբինյան
Ակնկալում ենք ամբողջական կարգավորում․ Ռուբինյանը հարցազրույց է տվել թուրքական ԶԼՄ-ին
17:24 12.03.2025 (Թարմացված է: 18:19 12.03.2025) ՀՀ փոխարտգործնախարարը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է հարաբերությունների կարգավորման առանց որևէ նախապայմանի։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik․ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման։ Այս մասին թուրքական «NTV» հեռուստաալիքին տված
հարցազրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
«Ակնկալում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորում, որը ներառում է դիվանագիտական հարաբերությունների կարգավորում և Հայաստանի ցամաքային սահմանի ապաշրջափակում»,- ընդգծել է Ռուբինյանը։
Նա շեշտել է՝ այդ հարցում Հայաստանի մոտեցումը գործընթացի սկզբից մինչ օրս չի փոխվել, Հայաստանը պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը առանց որևէ նախապայմանի։
Ըստ նրա՝ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ սահմանի բացմանը, Հայաստանը երեկ, այսօր, վաղը պատրաստ է ամբողջական կարգավորման, ու եթե Թուրքիան էլ նման քաղաքական կամք ունենա, այդ ամենը շատ արագ կիրականանա։
«Մինչև օրս ամենակարևոր պայմանավորվածությունը եղել է սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար բացելը, որը ձեռք է բերվել 2022թ․-ին»- ասել է Ռուբինյանը։
Ռուբինյանի խոսքով՝ Հայաստանը սահմանի բացման հարցում սպասում է Թուրքիայի քայլին։ Այս համատեքստում նա նշել է, որ հայկական կողմում «Մարգարա» անցակետը վերանորոգվել է և բերվել պատրաստի վիճակի, նույնը ակնկալվում է թուրք գործընկերներից։ Նաև համաձայնություն է ձեռք բերվել վերանորոգել կամ վերակառուցել սահմանին գտնվող կամուրջը։
Հիշեցնենք` դեռ 2023 թվականի դեկտեմբերին
ՀՀ արտգործնախարարությունը Sputnik Արմենիային հայտնել էր, որ «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի այն ժամանակվա նախագահ Ռուստամ Բադասյանը օգոստոսի 1-ին
հայտարարեց, որ Մարգարայի անցակետի սպասարկումը սկսելու համար քաղաքական որոշում պետք է կայացվի։