https://arm.sputniknews.ru/20250312/ahazang-50-varvord-azatman-dimum-e-grel-erevani-avtvobus-ynkerutjan-pataskhany-86679989.html
Սուքիասյանն ահազանգում է` 50 վարորդ ազատման դիմում է գրել. «Երևանի ավտոբուս»–ի պատասխանը
Սուքիասյանն ահազանգում է` 50 վարորդ ազատման դիմում է գրել. «Երևանի ավտոբուս»–ի պատասխանը
Sputnik Արմենիա
Վարորդներն ասել են, որ ակնկալվող աշխատավարձից քիչ են վարձատրվել։ Ընկերության մամուլի խոսնակը պնդում է, որ նրանք դեռ չեն էլ վարձատրվել։ 12.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-12T16:48+0400
2025-03-12T16:48+0400
2025-03-12T16:51+0400
հայաստան
վարորդ
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0b/40764170_0:67:1600:967_1920x0_80_0_0_940f7a60c55b505d5414c393b400139c.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik․ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդներից 50–ը դիմում են գրել ու հեռացել աշխատանքից։ «Ֆեյսբուք» սոցցանցում այս մասին հայտնել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։«Երևանի ավտոբուս» ՓԲԸ մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ չի մեկնաբանում Մանուկ Սուքիասյանի գրառումները։Նա հորդորեց հարցում ուղարկել, որպեսզի իմանանք, թե այս օրերին քանի վարորդ է աշխատանքից ազատվելու դիմում գրել։Մեր հարցումից որոշ ժամանակ անց Ասատրյանը «Ֆեյսբուքում» գրառում կատարեց՝ հայտնելով, որ ZHONG TONG մակնիշի ավտոբուսների վարորդները նախորդ ամսվա կատարած աշխատանքի համար դեռ աշխատավարձ չեն ստացել, ուր մնաց` դիմում գրեն, ազատվեն աշխատանքից։Հիշեցնենք` 2024 թվականի դեկտեմբերի 3-ին ընկերության վարորդները երթուղի դուրս չէին եկել և պահանջում էին, որ իրենց աշխատավարձերն ու աշխատանքային պայմանները վերանայվեն, քանի որ դեռ 1 ամիս առաջ իրենց նման խոստում են տվել։ Նույն օրը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ 32 վարորդ ազատվել է աշխատանքից։Նշենք, որ վարորդների 15 օրվա վարձատրությունն առանց հարկերի (մաքուր աշխատավարձ) կազմում է մինչև մոտ 400 000 դրամ (MAN` 401,500 ՀՀ դրամ, Zhong Tong` 309 500 դրամ, Gazel City` 219,500 դրամ):
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0b/40764170_117:0:1537:1065_1920x0_80_0_0_21de2b1c0f4bf9dae1938e4a4cd75c19.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վարորդ, երևան
Սուքիասյանն ահազանգում է` 50 վարորդ ազատման դիմում է գրել. «Երևանի ավտոբուս»–ի պատասխանը
16:48 12.03.2025 (Թարմացված է: 16:51 12.03.2025) Վարորդներն ասել են, որ ակնկալվող աշխատավարձից քիչ են վարձատրվել։ Ընկերության մամուլի խոսնակը պնդում է, որ նրանք դեռ չեն էլ վարձատրվել։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik․ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդներից 50–ը դիմում են գրել ու հեռացել աշխատանքից։
«Ֆեյսբուք» սոցցանցում այս մասին հայտնել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։
«Քիչ առաջ ահազանգ ստացանք, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի 50 վարորդներ, ստանալով նախորդ ամսվա աշխատավարձը, տեսնելով, որ վարձատրվել են ակնկալվող գումարից պակաս չափով, դիմում են գրել և հեռացել աշխատանքից։ Խոսքը ZHONG TONG ավտոբուսների վարորդների մասին է։ Ըստ ահազանգող վարորդների՝ կապ չունի` ժամը 07։00–ին ես ավտոբուսով դուրս գալիս հավաքակայանից, թե 07:25–ին, միևնույնն է` դարպասի մոտ ֆիքսվում է 07։55, ինչի արդյունքում ժամավճարը նվազում է»,– գրել է նա։
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը
Sputnik Արմենիային հայտնեց, որ չի մեկնաբանում Մանուկ Սուքիասյանի գրառումները։
«Այնպես չէ, որ ասելիք ունեմ կամ պարզաբանում պետք է տամ պարոն Սուքիասյանի գրածներին։ Իհարկե, ամենայն հարգանքով։ Ինքը պարբերաբար նմանատիպ գրառումներ է անում, բայց չգիտեմ էլ` ինչի վրա է հիմնվում։ Մենք ինչ-որ արտառոց ինֆորմացիա, արտառոց շարժ կամ արտառոց ազատում չունենք»,- ասաց Ասատրյանը։
Նա հորդորեց հարցում ուղարկել, որպեսզի իմանանք, թե այս օրերին քանի վարորդ է աշխատանքից ազատվելու դիմում գրել։
Մեր հարցումից որոշ ժամանակ անց Ասատրյանը «Ֆեյսբուքում» գրառում կատարեց՝ հայտնելով, որ ZHONG TONG մակնիշի ավտոբուսների վարորդները նախորդ ամսվա կատարած աշխատանքի համար դեռ աշխատավարձ չեն ստացել, ուր մնաց` դիմում գրեն, ազատվեն աշխատանքից։
Հիշեցնենք` 2024 թվականի դեկտեմբերի 3-ին ընկերության վարորդները երթուղի դուրս չէին եկել և
պահանջում էին, որ իրենց աշխատավարձերն ու աշխատանքային պայմանները վերանայվեն, քանի որ դեռ 1 ամիս առաջ իրենց նման խոստում են տվել։ Նույն օրը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ 32 վարորդ ազատվել է աշխատանքից։
Նշենք, որ վարորդների 15 օրվա վարձատրությունն առանց հարկերի (մաքուր աշխատավարձ) կազմում է մինչև մոտ 400 000 դրամ (MAN` 401,500 ՀՀ դրամ, Zhong Tong` 309 500 դրամ, Gazel City` 219,500 դրամ):