https://arm.sputniknews.ru/20250312/rusastani-ev-amni-shahery-erbeq-nujny-chen-lini-bajc-khvosel-petq-e-lavrvov-86660439.html
Ռուսաստանի և ԱՄՆ–ի շահերը երբեք նույնը չեն լինի, բայց խոսել պետք է. Լավրով
Ռուսաստանի և ԱՄՆ–ի շահերը երբեք նույնը չեն լինի, բայց խոսել պետք է. Լավրով
Sputnik Արմենիա
ՌԴ արտգործնախարարը նշել է, որ երբ շահերը չեն համընկնում, պետք է ամեն բան անել, որպեսզի այդ հակասությունները չվերաճեն առճակատման։ 12.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-12T11:13+0400
2025-03-12T11:13+0400
2025-03-12T11:18+0400
ամն
ռուսաստան
սերգեյ լավրով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0c/86656716_0:0:3170:1784_1920x0_80_0_0_f4e15cbb33010ab980609099f9746a2c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. ՌԴ–ի և Միացյալ Նահանգների շահերը երբեք նույնական չեն լինի, դրանք չեն կարող համընկնել նույնիսկ 50%-ով, բայց պետք է խոսել միմյանց հետ։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս հայտարարությունն է արել ամերիկացի բլոգերներ Մարիո Նաուֆալի, Լարի Ջոնսոնի և Էնդրյու Նապոլիտանոյի հետ հարցազրույցում։ՌԴ նախարարը հավելել է` Էր Ռիադում ԱՄՆ-ի հետ վերջին բանակցությունների «ուղերձներից» մեկը հետևյալն էր` երբ շահերը չեն համընկնում, երկրները պետք է անեն ամեն բան, որպեսզի այդ հակասությունները չվերաճեն առճակատման։Արտգործնախարարի խոսքով` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Ռուսաստանի հետ հարաբերություններում կիրառում է ԱՄՆ–Չինաստան հարաբերությունների տրամաբանությունը, երբ կողմերը քննադատում են միմյանց, բայց միաժամանակ նաև երկխոսություն կա։«Եվ դա միակ ճիշտ մոտեցումն է», – ընդգծել է Լավրովը։ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով` եթե կա շահերի որոշակի համընկնում, կողմերը պետք է ամեն ինչ անեն այդ «նմանությունները» զարգացնելու համար՝ դրանք գործնականում կիրառելով, այդ թվում՝ տնտեսական կամ ենթակառուցվածքային նախագծերի միջոցով։Հիշեցնենք` ՌԴ–ի և ԱՄՆ–ի պատվիրակությունները փետրվարի 18-ին հանդիպեցին Էր Ռիադում։ Հանդիպումից հետո Լավրովը հայտնեց, որ տևական դադարից հետո առաջին առերես բանակցությունների ընթացքում ՌԴ-ն և ԱՄՆ-ն պայմանավորվել են պայմաններ ստեղծել համագործակցության լիարժեք վերականգնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ոլորտներում ընդլայնելու համար: Մոսկվան և Վաշինգտոնը պայմանավորվել են վերացնել դեսպանատների և այլ արտասահմանյան հաստատությունների գործունեության արհեստական սահմանափակումները և ուկրաինական ճգնաժամի շուտափույթ լուծման համար ստեղծել բարձր մակարդակի խմբեր:Մեծ Բրիտանիան և ԵՄ–ն ուզում են ԱՄՆ–ին դրդել ՌԴ–ի դեմ ագրեսիվ գործողությունների. Լավրով
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0c/86656716_294:0:3025:2048_1920x0_80_0_0_b144bbb3d58a31e98ddf0a6e06e0f261.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, ռուսաստան, սերգեյ լավրով
ամն, ռուսաստան, սերգեյ լավրով
Ռուսաստանի և ԱՄՆ–ի շահերը երբեք նույնը չեն լինի, բայց խոսել պետք է. Լավրով
11:13 12.03.2025 (Թարմացված է: 11:18 12.03.2025) ՌԴ արտգործնախարարը նշել է, որ երբ շահերը չեն համընկնում, պետք է ամեն բան անել, որպեսզի այդ հակասությունները չվերաճեն առճակատման։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. ՌԴ–ի և Միացյալ Նահանգների շահերը երբեք նույնական չեն լինի, դրանք չեն կարող համընկնել նույնիսկ 50%-ով, բայց պետք է խոսել միմյանց հետ։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս հայտարարությունն է արել ամերիկացի բլոգերներ Մարիո Նաուֆալի, Լարի Ջոնսոնի և Էնդրյու Նապոլիտանոյի հետ հարցազրույցում։
ՌԴ նախարարը հավելել է` Էր Ռիադում ԱՄՆ-ի հետ վերջին բանակցությունների «ուղերձներից» մեկը հետևյալն էր` երբ շահերը չեն համընկնում, երկրները պետք է անեն ամեն բան, որպեսզի այդ հակասությունները չվերաճեն առճակատման։
«...Մենք նրանց ասացինք, որ լիովին համաձայն ենք այդ տրամաբանությունը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեր արտաքին քաղաքականության հարցում հենց այդպիսի մոտեցում ունի», - նշել է Լավրովը։
Արտգործնախարարի խոսքով` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Ռուսաստանի հետ հարաբերություններում կիրառում է ԱՄՆ–Չինաստան հարաբերությունների տրամաբանությունը, երբ կողմերը քննադատում են միմյանց, բայց միաժամանակ նաև երկխոսություն կա։
«Եվ դա միակ ճիշտ մոտեցումն է», – ընդգծել է Լավրովը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով` եթե կա շահերի որոշակի համընկնում, կողմերը պետք է ամեն ինչ անեն այդ «նմանությունները» զարգացնելու համար՝ դրանք գործնականում կիրառելով, այդ թվում՝ տնտեսական կամ ենթակառուցվածքային նախագծերի միջոցով։
Հիշեցնենք` ՌԴ–ի և ԱՄՆ–ի պատվիրակությունները փետրվարի 18-ին հանդիպեցին Էր Ռիադում։ Հանդիպումից հետո Լավրովը հայտնեց, որ տևական դադարից հետո առաջին առերես բանակցությունների ընթացքում ՌԴ-ն և ԱՄՆ-ն պայմանավորվել են պայմաններ ստեղծել համագործակցության լիարժեք վերականգնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ոլորտներում ընդլայնելու համար: Մոսկվան և Վաշինգտոնը պայմանավորվել են վերացնել դեսպանատների և այլ արտասահմանյան հաստատությունների գործունեության արհեստական սահմանափակումները և ուկրաինական ճգնաժամի շուտափույթ լուծման համար ստեղծել բարձր մակարդակի խմբեր: