https://arm.sputniknews.ru/20250311/ukrainaji-zinvats-uzheri-atsnery-hardzakvel-en-belgvorvodi-marzi-6-bnakavajri-vra-86641484.html
Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ–ները հարձակվել են Բելգորոդի մարզի 6 բնակավայրի վրա
Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ–ները հարձակվել են Բելգորոդի մարզի 6 բնակավայրի վրա
Sputnik Արմենիա
Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան: 11.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-11T19:14+0400
2025-03-11T19:14+0400
2025-03-11T19:15+0400
ռուսաստան
ուկրաինա
անօդաչու թռչող սարք (աթս)
բելգորոդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/08/80388299_0:370:960:910_1920x0_80_0_0_df1570d982d7e3e8cd06c081d4b9d958.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Բելգորոդի մարզի սահմանամերձ շրջանների 6 բնակավայրի վրա։ Տեղեկությունը հայտնում է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։Մարզպետը հավելել է, որ Գրայվորոնի շրջանի Գլոտովո գյուղում անօդաչու թռչող սարքի պայթեցման հետևանքով մի առանձնատան ձեղնահարկում հրդեհ է բռնկվել, որը մարվել է: FPV-դրոնի հարվածից Վալույկիի շրջանի Վալույկի քաղաքում մեքենա և 3 առանձնատուն է վնասվել։ Շելաևո գյուղում անօդաչուն պայթել է գետնի վրա, կոտրվել են 2 մասնավոր տների պատուհաններ, վնասվել ցանկապատեր։ Բեկորները նաև մարդատար ավտոմեքենա են վնասել։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
բելգորոդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/08/80388299_0:280:960:1000_1920x0_80_0_0_7ff38ec2dffef7765fa5c0453f814791.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), բելգորոդ
ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), բելգորոդ
Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ–ները հարձակվել են Բելգորոդի մարզի 6 բնակավայրի վրա
19:14 11.03.2025 (Թարմացված է: 19:15 11.03.2025) Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան:
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Բելգորոդի մարզի սահմանամերձ շրջանների 6 բնակավայրի վրա։ Տեղեկությունը հայտնում է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Ուկրաինայի զինված ուժերի անօդաչուները հարձակվել են մարզի միանգամից վեց բնակավայրի վրա։ Նախնական տեղեկություններով՝ բնակիչներից ոչ ոք չի տուժել։ Շեբեկինոյի շրջանի Դոբրոյե գյուղում անօդաչուի հարձակման հետևանքով վնասվել են առևտրային ձեռնարկության տարածքի սարքավորումները: Շամինո ավանում FPV-դրոնը հարվածել է մարդատար ավտոմեքենայի։ Եվս մեկ դրոն հարված է հասցրել Նիժնեե Բերյոզովո-Վտորոյե գյուղի մի մասնավոր տան»,- տելեգրամյան ալիքում գրել է Գլադկովը։
Մարզպետը հավելել է, որ Գրայվորոնի շրջանի Գլոտովո գյուղում անօդաչու թռչող սարքի պայթեցման հետևանքով մի առանձնատան ձեղնահարկում հրդեհ է բռնկվել, որը մարվել է: FPV-դրոնի հարվածից Վալույկիի շրջանի Վալույկի քաղաքում մեքենա և 3 առանձնատուն է վնասվել։ Շելաևո գյուղում անօդաչուն պայթել է գետնի վրա, կոտրվել են 2 մասնավոր տների պատուհաններ, վնասվել ցանկապատեր։ Բեկորները նաև մարդատար ավտոմեքենա են վնասել։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։