https://arm.sputniknews.ru/20250311/pakistanum-grvohajinnern-ughevvoratar-gnacq-en-arevangel-ev-aveli-qan-400-patand-vercrel-86636846.html
Պակիստանում գրոհայիններն ուղևորատար գնացք են առևանգել և ավելի քան 400 պատանդ վերցրել
Պակիստանում գրոհայիններն ուղևորատար գնացք են առևանգել և ավելի քան 400 պատանդ վերցրել
Sputnik Արմենիա
Գրոհայինները հայտարարել են, որ ռազմական գործողության դեպքում պատանդները կսպանվեն: Հաղորդվում է նաև 6 պակիստանցի զինծառայողների մահվան մասին: 11.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-11T17:55+0400
2025-03-11T17:55+0400
2025-03-11T17:55+0400
տեսանյութեր
տեսանյութ
պակիստան
պատանդ
գնացք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0b/86631969_61:50:735:429_1920x0_80_0_0_e8ae2435983878cce8136a779ea439ac.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի - Sputnik. Պակիստանում «BLA» («Բելուջիստանի ազատագրական բանակ», – խմբ.) հակակառավարական խմբավորման գրոհայինները գրավել են «Jaffar Express» ուղևորատար գնացքը, որն ուղևորվում էր Քվետայից Փեշավար։ Այս մասին հայտնում են արևմտյան մի շարք լրատվամիջոցներ։Պակիստանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով երեք մարդ է մահացել, 13-ը՝ տուժելԳնացքում եղել է ավելի քան 400 ուղևոր։ Զինյալները պայթեցրել են երկաթգծերը՝ ստիպելով, որ գնացքը կանգ առնի, ինչից հետո ներխուժել են և մարդկանց պատանդ վերցրել։BLA խմբավորումը, որը հանդես է գալիս Բելուջիստանի անկախության օգտին, հայտարարել է, որ ստանձնում է հարձակման պատասխանատվությունը:Պակիստանի ուժային կառույցները ժամանել են Մուշկաֆ շրջան, որտեղ տեղի է ունեցել առևանգումը: Կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շահիդ Ռինդը հայտնել է, որ ճգնաժամը լուծելու համար նահանգի իշխանություններն արտակարգ միջոցառումներ կկազմակերպեն՝ մոբիլիզացնելով բոլոր ռեսուրսները:Պատանդների հետ կապված իրավիճակը շարունակում է լարված մնալ, ընթանում են բանակցություններ։Ցույցեր և բախումներ Պակիստանում. իշխանությունը զորք է մտցրել ԻսլամաբադԲելուջիստանը Պակիստանի ամենամեծ, բայց ամենանոսր բնակեցված նահանգն է, որը զբաղեցնում է երկրի տարածքի 44%-ը։ Տարածաշրջանում գործում է անջատողական շարժում, որի ներկայացուցիչներն Իսլամաբադին մեղադրում են առանց տեղի բնակչության մասնակցության բնական պաշարների շահագործման մեջ:BLA-ն ամենամեծ ազգային խմբավորումն է, որը զինված պայքար է մղում կառավարության դեմ։
պակիստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0b/86631969_91:56:579:422_1920x0_80_0_0_e38f4fe369e9c9cbceb3fab175192501.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, պակիստան, պատանդ, գնացք, видео
տեսանյութեր, տեսանյութ, պակիստան, պատանդ, գնացք, видео
Պակիստանում գրոհայիններն ուղևորատար գնացք են առևանգել և ավելի քան 400 պատանդ վերցրել
Գրոհայինները հայտարարել են, որ ռազմական գործողության դեպքում պատանդները կսպանվեն: Հաղորդվում է նաև 6 պակիստանցի զինծառայողների մահվան մասին:
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի - Sputnik. Պակիստանում «BLA» («Բելուջիստանի ազատագրական բանակ», – խմբ.) հակակառավարական խմբավորման գրոհայինները գրավել են «Jaffar Express» ուղևորատար գնացքը, որն ուղևորվում էր Քվետայից Փեշավար։ Այս մասին հայտնում են արևմտյան մի շարք լրատվամիջոցներ։
Գնացքում եղել է ավելի քան 400 ուղևոր։ Զինյալները պայթեցրել են երկաթգծերը՝ ստիպելով, որ գնացքը կանգ առնի, ինչից հետո ներխուժել են և մարդկանց պատանդ վերցրել։
BLA խմբավորումը, որը հանդես է գալիս Բելուջիստանի անկախության օգտին, հայտարարել է, որ ստանձնում է հարձակման պատասխանատվությունը:
«Ցանկացած ռազմական միջամտություն կոշտ պատասխան կստանա։ Այս պահի դրությամբ 6 զինծառայող ոչնչացվել է, իսկ հարյուրավոր ուղևորներ գտնվում են BLA-ի վերահսկողության տակ: «Բելուջիստանի ազատագրական բանակն» ամբողջությամբ իր վրա է վերցնում այդ գործողության պատասխանատվությունը», - ասված է խմբավորման ներկայացուցիչ Ջեյանդա Բելուջայի՝ ԶԼՄ-ներով տարածած հայտարարության մեջ։
Պակիստանի ուժային կառույցները ժամանել են Մուշկաֆ շրջան, որտեղ տեղի է ունեցել առևանգումը: Կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շահիդ Ռինդը հայտնել է, որ ճգնաժամը լուծելու համար նահանգի իշխանություններն արտակարգ միջոցառումներ կկազմակերպեն՝ մոբիլիզացնելով բոլոր ռեսուրսները:
Պատանդների հետ կապված իրավիճակը շարունակում է լարված մնալ, ընթանում են բանակցություններ։
Բելուջիստանը Պակիստանի ամենամեծ, բայց ամենանոսր բնակեցված նահանգն է, որը զբաղեցնում է երկրի տարածքի 44%-ը։ Տարածաշրջանում գործում է անջատողական շարժում, որի ներկայացուցիչներն Իսլամաբադին մեղադրում են առանց տեղի բնակչության մասնակցության բնական պաշարների շահագործման մեջ:
BLA-ն ամենամեծ ազգային խմբավորումն է, որը զինված պայքար է մղում կառավարության դեմ։