https://arm.sputniknews.ru/20250311/nerkajacel-en-vorpes-amn-um-aprvogh-barekam-ev-mvot-105-mln-dram-khardakhutjamb-hapshtakel-qk-86607330.html
Ներկայացել են որպես ԱՄՆ-ում ապրող բարեկամ և մոտ 10,5 մլն դրամ խարդախությամբ հափշտակել. ՔԿ
Ներկայացել են որպես ԱՄՆ-ում ապրող բարեկամ և մոտ 10,5 մլն դրամ խարդախությամբ հափշտակել. ՔԿ
Sputnik Արմենիա
Խարդախներից մեկի նկատմամբ խափանման միջոց են կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը, իսկ մյուսը հետախուզվում է։ 11.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-11T11:08+0400
2025-03-11T11:08+0400
2025-03-11T11:08+0400
հհ քննչական կոմիտե
խաբեություն
հայաստան
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_0:55:1000:618_1920x0_80_0_0_055002e255dc1a17d808d5c265bd1469.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik․ Սոցիալական ցանցերում բացված կեղծ էջերի միջոցով կատարվող խարդախության նոր մեխանիզմ է բացահայտվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։Դ.Գ.-ն և Վ.Ս.-ն կատարել են 10 մլն 542 հզր 500 ՀՀ դրամի փողերի լվացում: Նրանք էլեկտրոնային դրամապանակներին ստացված առանձնապես խոշոր չափերով գումարը փոխակերպել են կրիպտոակտիվի, որը հետագայում վաճառել են այլ փոխանակման կետում՝ այն վերածելով 10 մլն 542 հզր 500 ՀՀ դրամի: Ապա այդ գումարը ստացել են Դ.Գ.-ի և Ա.Հ.-ի անվամբ հեռախոսահամարներով գրանցված էլեկտրոնային դրամապանակների հաշվիներին՝ կատարելով փողերի լվացում:Դ.Գ.-ն և Վ.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կատարված խարդախությունը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):Պատճառված վնասից 686 հզր ՀՀ դրամը վերականգնվել է:
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_35:0:923:666_1920x0_80_0_0_c970fc12c31df1ce04b9487fbd3aab38.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ քննչական կոմիտե, խաբեություն, հայաստան, ամն
հհ քննչական կոմիտե, խաբեություն, հայաստան, ամն
Ներկայացել են որպես ԱՄՆ-ում ապրող բարեկամ և մոտ 10,5 մլն դրամ խարդախությամբ հափշտակել. ՔԿ
Խարդախներից մեկի նկատմամբ խափանման միջոց են կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը, իսկ մյուսը հետախուզվում է։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik․ Սոցիալական ցանցերում բացված կեղծ էջերի միջոցով կատարվող խարդախության նոր մեխանիզմ է բացահայտվել։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ Դ.Գ.-ն և Վ.Ս.-ն «Ֆեյսբուքում» ստեղծել են հիմնականում ԱՄՆ-ում բնակվող հայերի լուսանկարներով կեղծ անհատական էջեր։ Դրանց միջոցով ներկայացել են այդ անձանց ընկերներին և բարեկամներին՝ նրանց անունից խաբեությամբ տարբեր պատրվակներով պահանջել են գումար և դրա համար տրամադրել են տարբեր էլեկտրոնային դրամապանակներ կամ ՀՀ-ում կրիպտոակտիվների առուվաճառք իրականացնող տնտեսվարողների էլեկտրոնային դրամապանակների ու բանկային քարտերի տվյալներ։
Դ.Գ.-ն և Վ.Ս.-ն կատարել են 10 մլն 542 հզր 500 ՀՀ դրամի փողերի լվացում: Նրանք էլեկտրոնային դրամապանակներին ստացված առանձնապես խոշոր չափերով գումարը փոխակերպել են կրիպտոակտիվի, որը հետագայում վաճառել են այլ փոխանակման կետում՝ այն վերածելով 10 մլն 542 հզր 500 ՀՀ դրամի: Ապա այդ գումարը ստացել են Դ.Գ.-ի և Ա.Հ.-ի անվամբ հեռախոսահամարներով գրանցված էլեկտրոնային դրամապանակների հաշվիներին՝ կատարելով փողերի լվացում:
Դ.Գ.-ն և Վ.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կատարված խարդախությունը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):
Դ.Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը, իսկ Վ.Ս.-ի նկատմամբ՝ կալանավորումը: Վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Պատճառված վնասից 686 հզր ՀՀ դրամը վերականգնվել է: