00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
16:23
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Մանե Թանդիլյան
13:05
2 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
58 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:03
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Եթեր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մենք պատրաստ ենք աշխատուժ ներգրավել Հնդկաստանից. Միրզոյան

© Sputnik / Aram NersesyanՀնդիկ աշխատողները Գեղարքունիքի մարզում
Հնդիկ աշխատողները Գեղարքունիքի մարզում - Sputnik Արմենիա, 1920, 11.03.2025
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ հնարավորություն են ունեցել այս հարցի շուրջ մտքեր փոխանակելու նաև Հնդկաստանի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik․ Հայաստանը պատրաստ է ներգրավել աշխատուժ Հնդկաստանից, սակայն այն չափով, որը կարող է համահունչ լինել թե՛ հայկական տնտեսության, թե՛ Հայաստանի աշխատաշուկայի համար։ Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում արտաքին քաղաքական թեմաների լուսաբանման հարցում առաջատար տեղական WION լրատվամիջոցին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Մենք տեսնում ենք, որ Հայաստանի նկատմամբ պահանջարկ կա, սակայն սա այն ոլորտներից է, որը պետք է կարգավորվի։ Մենք հնարավորություն ունեցանք այս հարցի շուրջ մտքեր փոխանակելու նաև նախարար Ջայշանկարի հետ»,– ասել է Միրզոյանը։
Ըստ նախարարի` կարգավորման նպատակը ոչ միայն այն է, որ սահմանվի, թե որքան աշխատուժ կարող է տեղափոխվել երկրից երկիր, այլև ապահովվի, որ բոլոր աշխատանքային միգրանտների իրավունքները պաշտպանված լինեն։
Այս համատեքստում նա անդրադարձել է նաև երկու երկրների միջև ուղիղ չվերթերին:
«Կան որոշակի հայկական փոխադրողներ, որոնք շահագրգռված են ուղիղ չվերթերի հաստատմամբ, և գիտեմ, որ խոսակցություն է եղել նաև հնդկական փոխադրողների շրջանում: Իսկ եթե ուղիղ չվերթ լինի, մենք հասկանում ենք, որ դա կօգնի ոչ միայն բարելավել մարդկանց միջև շփումները, ոչ միայն բարելավել մշակութային կապերը, այլ նաև զբոսաշրջությունը, որը տնտեսության ոլորտ է։ Այն նաև գումար է բերում ինչպես այցելուներին, այնպես էլ ընդունող երկրին»,– ասել է Միրզոյանը:
Նշենք, որ ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով` Հնդկաստանի քաղաքացիների դեպքում գործ ունենք աշխատանքային միգրացիայի հետ։ Նրանց 80 տոկոսը Հայաստանում անօրինական կարգավիճակում է հայտնվում։ Գործատուները մի քանի հազարի համար են դիմում աշխատանքի թույլտվություն ստանալու, մինչդեռ նրանց թիվը տատանվում է 17–18 հազարի շրջանակում։ Մնացածը Հայաստանում ապրում և աշխատում են անօրինական հիմունքներով։
Լրահոս
0