https://arm.sputniknews.ru/20250311/mahvan-vtang-ajlevs-chka-bzhishknery-hrvomi-papi-vitshaki-masin-86639977.html
Մահվան վտանգ այլևս չկա. բժիշկները` Հռոմի պապի վիճակի մասին
Մահվան վտանգ այլևս չկա. բժիշկները` Հռոմի պապի վիճակի մասին
Sputnik Արմենիա
Բժիշկները չեն շտապում դուրս գրել Ֆրանցիսկոսին և որոշել են նրան ևս մի քանի օր պահել հիվանդանոցում։ 11.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-11T18:44+0400
2025-03-11T18:44+0400
2025-03-11T18:45+0400
հռոմի պապ
հռոմի սրբազան քահանայապետ ֆրանցիսկոս պապ
հիվանդ
հիվանդություն
հիվանդանոց
թոքաբորբ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0b/86635957_0:84:1600:984_1920x0_80_0_0_c6eff55c92f77af81c10feaf49d18f38.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի - Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կյանքին այլևս վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնում է Associated Press-ը` հղում անելով քահանայապետի բժիշկներին։Նշվում է, որ Հռոմի պապի բժիշկները նրա վիճակի համար ավելի լավ կանխատեսումներ են անում` հայտնելով, որ երկկողմանի թոքաբորբի պատճառով նրա կյանքին այլևս վտանգ չի սպառնում:Հռոմի «Ջեմելի» հիվանդանոցը, որտեղ բուժվում է Հռոմի պապը, ուխտատեղի է դարձելԸնդ որում, բժիշկները չեն շտապում դուրս գրել Ֆրանցիսկոսին և որոշել են նրան ևս մի քանի օր պահել հիվանդանոցում։ԶԼՄ-ները հստակեցնում են, որ Հռոմի պապի առողջական վիճակը կայուն է։ Նա դեռ ցերեկները լրացուցիչ թթվածին է օգտագործում, իսկ գիշերները` թոքերը օդափոխելու դիմակ։Ավելի վաղ հաղորդվել էր, որ պոնտիֆիկոսի հեմոգլոբինի մակարդակը բարձրացնելու համար 2 անգամ էրիտրոցիտներ են ներարկվել: Բացի այդ, պապը շարունակում է թթվածին ստանալ քթի խողովակների միջոցով: Նա գիտակից վիճակում է և պահպանում է կողմնորոշումը։Հռոմի պապը կարող է հրաժարվել գահից. Վատիկանում նշել են պայմանըՓետրվարի 14-ին` հանդիսությունների ավարտից հետո, 88-ամյա Ֆրանցիսկոս պապը գնացել էր Հռոմի Gemelli կլինիկա՝ հետազոտություն անցնելու և բրոնխիտի բուժումը հիվանդանոցային պայմաններում շարունակելու համար: Կաթոլիկ եկեղեցու հայրապետի մասնակցությամբ միջոցառումները չեղարկվել էին։ Ավելի ուշ հետազոտությունները սկսվող երկկողմանի թոքաբորբ էին ցույց տվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0b/86635957_90:0:1511:1066_1920x0_80_0_0_9dc7eab30ac2dfd41dc1324040399f74.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հռոմի պապ, հռոմի սրբազան քահանայապետ ֆրանցիսկոս պապ, հիվանդ, հիվանդություն, հիվանդանոց, թոքաբորբ
հռոմի պապ, հռոմի սրբազան քահանայապետ ֆրանցիսկոս պապ, հիվանդ, հիվանդություն, հիվանդանոց, թոքաբորբ
Մահվան վտանգ այլևս չկա. բժիշկները` Հռոմի պապի վիճակի մասին
18:44 11.03.2025 (Թարմացված է: 18:45 11.03.2025) Բժիշկները չեն շտապում դուրս գրել Ֆրանցիսկոսին և որոշել են նրան ևս մի քանի օր պահել հիվանդանոցում։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի - Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կյանքին այլևս վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնում է Associated Press-ը` հղում անելով քահանայապետի բժիշկներին։
Նշվում է, որ Հռոմի պապի բժիշկները նրա վիճակի համար ավելի լավ կանխատեսումներ են անում` հայտնելով, որ երկկողմանի թոքաբորբի պատճառով նրա կյանքին այլևս վտանգ չի սպառնում:
Ընդ որում, բժիշկները չեն շտապում դուրս գրել Ֆրանցիսկոսին և որոշել են նրան ևս մի քանի օր պահել հիվանդանոցում։
ԶԼՄ-ները հստակեցնում են, որ Հռոմի պապի առողջական վիճակը կայուն է։ Նա դեռ ցերեկները լրացուցիչ թթվածին է օգտագործում, իսկ գիշերները` թոքերը օդափոխելու դիմակ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ պոնտիֆիկոսի հեմոգլոբինի մակարդակը բարձրացնելու համար 2 անգամ էրիտրոցիտներ են ներարկվել: Բացի այդ, պապը շարունակում է թթվածին ստանալ քթի խողովակների միջոցով: Նա գիտակից վիճակում է և պահպանում է կողմնորոշումը։
Փետրվարի 14-ին` հանդիսությունների ավարտից հետո, 88-ամյա Ֆրանցիսկոս պապը գնացել էր Հռոմի Gemelli կլինիկա՝ հետազոտություն անցնելու և բրոնխիտի բուժումը հիվանդանոցային պայմաններում շարունակելու համար: Կաթոլիկ եկեղեցու հայրապետի մասնակցությամբ միջոցառումները չեղարկվել էին։ Ավելի ուշ հետազոտությունները սկսվող երկկողմանի թոքաբորբ էին ցույց տվել։