https://arm.sputniknews.ru/20250311/kinvon-ir-voghj-bazmazanutjamb-erevanum-yntanum-e-ekhvo-evrasia-kinvofest-kinvofvorumy-86637011.html
Կինոն՝ իր ողջ բազմազանությամբ․ Երևանում ընթանում է «Էխո Եվրասիա-կինոֆեստ» կինոֆորումը
Կինոն՝ իր ողջ բազմազանությամբ․ Երևանում ընթանում է «Էխո Եվրասիա-կինոֆեստ» կինոֆորումը
Sputnik Արմենիա
Միջոցառման շրջանակներում նախատեսված են ֆիլմերի ցուցադրություններ, համերգային ծրագրեր, ինչպես նաև գործնական և կրթական մոդուլներ: 11.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-11T17:58+0400
2025-03-11T17:58+0400
2025-03-11T17:58+0400
հայաստան
ռուսաստան
կինո
ֆիլմ
փառատոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0b/86633153_0:84:1600:984_1920x0_80_0_0_204d80a2894681d373d49c8f286a3cf7.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի - Sputnik. Մարտի 11-13-ը Երևանում տեղի է ունենում «Էխո Եվրասիա-կինոֆեստ» կինոֆորումը, որը կազմակերպվել է «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության (ԻՈԿ) կողմից: Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «Եվրասիա» ԻՈԿ-ի միջմշակութային ծրագրերի և միջազգային նախագծերի բաժնի ղեկավար Վյաչեսլավ Մատվեյչուկը։Կինոֆորումն ավելի վաղ արդեն անցկացվել է Ղրղզստանում և Աբխազիայում, իսկ Երևանից հետո տեղի կունենա Մինսկում: Միջոցառման շրջանակներում ցուցադրվում են «Եվրասիա-Կինոֆեստ» փառատոնի հաղթող ֆիլմերը: Կինոֆորումը միավորում է կինեմատոգրաֆիայի ոլորտի նվիրյալներին՝ դառնալով հիմնական փառատոնի նախապատրաստություն, որը տեղի կունենա Սոչիում:Սոչիում հուլիսի 6-13-ը կայանալիք «Եվրասիա Կինոֆեստի» երկրորդ փառատոնի ակտիվ նախապատրաստությունն արդեն ընթացքի մեջ է: Փառատոնն այս տարի ընդլայնում է աշխարհագրությունը ՝ ծրագրում ներառելով ֆիլմեր ոչ միայն ԵԱՏՄ երկրներից, այլև ԲՐԻԿՍ-ից:Փառատոնի ծրագրային տնօրեն Ալեքսանդրա Ժուկովան ասաց, որ յուրաքանչյուր քաղաքում կինոֆորումի ծրագիրը տարբեր է: Բացի ֆիլմերի ցուցադրություններից տեղի են ունենում քննարկումներ, կլոր սեղաններ և վարպետության դասեր: Դերասան Սերգեյ Բալաշովը, օրինակ, Երևանում կանցկացնի ուսուցողական պարապմունքներ։«Բացի ֆիլմերից և համերգային ծրագրերից, մենք փորձում ենք ներառել գործնական և կրթական մոդուլներ, որպեսզի կինոն ներկայացնենք իր ողջ բազմազանությամբ», - նշեց Ժուկովան:«Եվրասիա-Կինոֆեստ» առաջին փառատոնին Հայաստանը ներկայացնում էին Տիգրան Աղաջանյանը՝ «Դատարկություն» ֆիլմով և Տաթև Մկրտչյանը՝ «Հայրիկ» ֆիլմով. ռեժիսորական գաղափարի լավագույն մարմնավորման համար վերջինս արժանացավ հատուկ մրցանակի:Մրցույթին մասնակցողների աշխատանքները գնահատել են 18 երկրների 200 կինոգործիչներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0b/86633153_89:0:1512:1067_1920x0_80_0_0_47e5b5f995db1d23892ca7a344ce958d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, կինո, ֆիլմ, փառատոն
հայաստան, ռուսաստան, կինո, ֆիլմ, փառատոն
Կինոն՝ իր ողջ բազմազանությամբ․ Երևանում ընթանում է «Էխո Եվրասիա-կինոֆեստ» կինոֆորումը
Միջոցառման շրջանակներում նախատեսված են ֆիլմերի ցուցադրություններ, համերգային ծրագրեր, ինչպես նաև գործնական և կրթական մոդուլներ:
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի - Sputnik. Մարտի 11-13-ը Երևանում տեղի է ունենում «Էխո Եվրասիա-կինոֆեստ» կինոֆորումը, որը կազմակերպվել է «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության (ԻՈԿ) կողմից: Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «Եվրասիա» ԻՈԿ-ի միջմշակութային ծրագրերի և միջազգային նախագծերի բաժնի ղեկավար Վյաչեսլավ Մատվեյչուկը։
Կինոֆորումն ավելի վաղ արդեն անցկացվել է Ղրղզստանում և Աբխազիայում, իսկ Երևանից հետո տեղի կունենա Մինսկում: Միջոցառման շրջանակներում ցուցադրվում են «Եվրասիա-Կինոֆեստ» փառատոնի հաղթող ֆիլմերը: Կինոֆորումը միավորում է կինեմատոգրաֆիայի ոլորտի նվիրյալներին՝ դառնալով հիմնական փառատոնի նախապատրաստություն, որը տեղի կունենա Սոչիում:
«Եվրասիա-Կինոֆեստ »-ի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Նովոժիլովը նշեց, որ կինոֆորումին մասնակցում են ոչ միայն ռուս ռեժիսորներ, այլև փառատոնի՝ այլ երկրներից մրցանակակիրներ: Նա նաև ընդգծեց, որ ծրագրի շրջանակներում հայ ռեժիսորները կներկայացնեն իրենց աշխատանքները:
Սոչիում հուլիսի 6-13-ը կայանալիք «Եվրասիա Կինոֆեստի» երկրորդ փառատոնի ակտիվ նախապատրաստությունն արդեն ընթացքի մեջ է: Փառատոնն այս տարի ընդլայնում է աշխարհագրությունը ՝ ծրագրում ներառելով ֆիլմեր ոչ միայն ԵԱՏՄ երկրներից, այլև ԲՐԻԿՍ-ից:
Փառատոնի ծրագրային տնօրեն Ալեքսանդրա Ժուկովան ասաց, որ յուրաքանչյուր քաղաքում կինոֆորումի ծրագիրը տարբեր է: Բացի ֆիլմերի ցուցադրություններից տեղի են ունենում քննարկումներ, կլոր սեղաններ և վարպետության դասեր: Դերասան Սերգեյ Բալաշովը, օրինակ, Երևանում կանցկացնի ուսուցողական պարապմունքներ։
«Բացի ֆիլմերից և համերգային ծրագրերից, մենք փորձում ենք ներառել գործնական և կրթական մոդուլներ, որպեսզի կինոն ներկայացնենք իր ողջ բազմազանությամբ», - նշեց Ժուկովան:
«Եվրասիա-Կինոֆեստ» առաջին փառատոնին Հայաստանը ներկայացնում էին Տիգրան Աղաջանյանը՝ «Դատարկություն» ֆիլմով և Տաթև Մկրտչյանը՝ «Հայրիկ» ֆիլմով. ռեժիսորական գաղափարի լավագույն մարմնավորման համար վերջինս արժանացավ հատուկ մրցանակի:
Մրցույթին մասնակցողների աշխատանքները գնահատել են 18 երկրների 200 կինոգործիչներ։