https://arm.sputniknews.ru/20250311/erevann-uzum-e-amur-tntesakan-kaper-steghtsel-nju-delii-het-manramasner-mirzvojani-ajcic-86605331.html
Երևանն ուզում է ամուր տնտեսական կապեր ստեղծել Նյու Դելիի հետ․ մանրամասներ Միրզոյանի այցից
Երևանն ուզում է ամուր տնտեսական կապեր ստեղծել Նյու Դելիի հետ․ մանրամասներ Միրզոյանի այցից
Sputnik Արմենիա
Միրզոյանն ու Ջայշանկարը քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք կարևորագույն հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ։ 11.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-11T10:36+0400
2025-03-11T10:36+0400
2025-03-11T10:39+0400
արարատ միրզոյան
հայաստան
հնդկաստան
սուբրամանյամ ջայշանկար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0b/86599012_0:107:2048:1259_1920x0_80_0_0_418e4c4637816668a5f76b678134e034.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik․ Հայաստանը ցանկանում է ավելի ամուր տնտեսական, առևտրային, տեխնոլոգիական և մշակութային կապեր կառուցել Հնդկաստանի հետ։ Այս մասին Հնդկաստան կատարած այցի ժամանակ այնտեղի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ առանձնազրույցի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։Առանձնազրույցից հետո կայացել է նաև նախարարների ղեկավարած պատվիրակությունների՝ ընդլայնված կազմով հանդիպումը։Միրզոյանը շեշտել է, որ հաճախակի դարձած փոխայցերը և համագործակցությունը միջազգային հարթակներում վկայում են 2 երկրի միջև գոյություն ունեցող շատ ակտիվ քաղաքական երկխոսության մասին։«Պետք է պահպանենք մեր երկու երկրների միջև բարձր մակարդակի այցելությունների այս դինամիկան։ Մենք ցանկանում ենք կառուցել ավելի ամուր տնտեսական, առևտրային, տեխնոլոգիական և մշակութային կապեր Հնդկաստանի հետ, որպեսզի մեր երկու ժողովուրդներն էլ օգտվեն այս հարաբերություններից առաջիկա տասնամյակներում և դարերում»,- նշել է Միրզոյանը։Առանձնազրույցի ընթացքում Միրզոյանն ու Ջայշանկարը քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք կարևորագույն հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ։Արարատ Միրզոյանն իր խոսքում նաև ընդգծել է, որ վերջին տարիներին Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունները զգալիորեն նոր մակարդակի են բարձրացել և դա, առաջին հերթին, Ջայշանկարի անձնական ջանքերի և ներդրման շնորհիվ է։
հնդկաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0b/86599012_114:0:1935:1366_1920x0_80_0_0_73fe323e9bc13a71d50010b6b1adba19.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, հայաստան, հնդկաստան, սուբրամանյամ ջայշանկար
արարատ միրզոյան, հայաստան, հնդկաստան, սուբրամանյամ ջայշանկար
Երևանն ուզում է ամուր տնտեսական կապեր ստեղծել Նյու Դելիի հետ․ մանրամասներ Միրզոյանի այցից
10:36 11.03.2025 (Թարմացված է: 10:39 11.03.2025) Միրզոյանն ու Ջայշանկարը քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք կարևորագույն հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik․ Հայաստանը ցանկանում է ավելի ամուր տնտեսական, առևտրային, տեխնոլոգիական և մշակութային կապեր կառուցել Հնդկաստանի հետ։ Այս մասին Հնդկաստան կատարած այցի ժամանակ այնտեղի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ առանձնազրույցի ժամանակ
ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Առանձնազրույցից հետո կայացել է նաև նախարարների ղեկավարած պատվիրակությունների՝ ընդլայնված կազմով հանդիպումը։
Միրզոյանը շեշտել է, որ հաճախակի դարձած փոխայցերը և համագործակցությունը միջազգային հարթակներում վկայում են 2 երկրի միջև գոյություն ունեցող շատ ակտիվ քաղաքական երկխոսության մասին։
«Պետք է պահպանենք մեր երկու երկրների միջև բարձր մակարդակի այցելությունների այս դինամիկան։ Մենք ցանկանում ենք կառուցել ավելի ամուր տնտեսական, առևտրային, տեխնոլոգիական և մշակութային կապեր Հնդկաստանի հետ, որպեսզի մեր երկու ժողովուրդներն էլ օգտվեն այս հարաբերություններից առաջիկա տասնամյակներում և դարերում»,- նշել է Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարարը նաև ընդգծել է, որ այլ հարցերի թվում կարևորում են նաև երկու երկրի արտաքին գործերի նախարարությունների միջև պարբերաբար անցկացվող քաղաքական խորհրդակցությունների դերը, ինչպես նաև Միջկառավարական հանձնաժողովի կանոնավոր նիստերը։
Առանձնազրույցի ընթացքում Միրզոյանն ու Ջայշանկարը քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք կարևորագույն հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ։
Արարատ Միրզոյանն իր խոսքում նաև ընդգծել է, որ վերջին տարիներին Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունները զգալիորեն նոր մակարդակի են բարձրացել և դա, առաջին հերթին, Ջայշանկարի անձնական ջանքերի և ներդրման շնորհիվ է։