https://arm.sputniknews.ru/20250311/emn-u-naton-en-tshgnazhami-mej-gcel-eahkin-skzbnakan-npataknery-khakhtvum-en-lavrvov-86625571.html
ԵՄ–ն ու ՆԱՏՕ–ն են ճգնաժամի մեջ գցել ԵԱՀԿ–ին, սկզբնական նպատակները խախտվում են. Լավրով
ԵՄ–ն ու ՆԱՏՕ–ն են ճգնաժամի մեջ գցել ԵԱՀԿ–ին, սկզբնական նպատակները խախտվում են. Լավրով
Sputnik Արմենիա
ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Սինիրլիօղլուն կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը բարդ ժամանակաշրջանում է ստանձնել։ 11.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-11T14:33+0400
2025-03-11T14:33+0400
2025-03-11T14:34+0400
սերգեյ լավրով
եահկ
ֆերիդուն սինիրլիօղլու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0b/86620530_0:194:2979:1870_1920x0_80_0_0_a497ccca60224ce89a4ccb2e59ed8ed4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. ԵԱՀԿ սկզբնական նպատակներն ու սկզբունքներն այժմ կոպտորեն խախտվում են և անտեսվում, ՆԱՏՕ–ի երկրներն ու ԵՄ–ն կազմակերպությանը ճգնաժամի մեջ են գցել։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ բանակցությունների ժամանակ։ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ Սինիրլիօղլուն կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը բարդ ժամանակաշրջանում է ստանձնել։«Կազմակերպությունը Հելսինկյան եզրափակիչ ակտի 50-ամյակին մոտեցել է շատ խոր ճգնաժամի մեջ, որի մեջ նրան գցել են ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի երկրները», – նշել է ՌԴ նախարարը։Լավրովը հավելել է` ռուսական կողմն ակնկալում է, որ Սինիրլիօղլուն իր փորձով և իմաստությամբ հնարավոր ամեն բանի կանի, որպեսզի ԵԱՀԿ-ն վերադարձնի իր ակունքներին ու սկզբունքներին, որոնք հանդիսավորությամբ հռչակվել են բազմաթիվ գագաթնաժողովներում և հռչակագրերում, և որոնք այժմ շատ անհրաժեշտ են Եվրոպային։ԵԱՀԿ ղեկավարը Մոսկվա է մեկնել` բանակցելու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որպեսզի քննարկեն կազմակերպության աշխատանքին և Ռուսաստանի հետ փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ԵԱՀԿ նոր ղեկավարը համաձայն է կազմակերպության աշխատանքի վերաբերյալ Լավրովի գնահատականի հետ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0b/86620530_250:0:2979:2047_1920x0_80_0_0_3ad9446bf3539e79140e15e7ba268bed.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, եահկ, ֆերիդուն սինիրլիօղլու
սերգեյ լավրով, եահկ, ֆերիդուն սինիրլիօղլու
ԵՄ–ն ու ՆԱՏՕ–ն են ճգնաժամի մեջ գցել ԵԱՀԿ–ին, սկզբնական նպատակները խախտվում են. Լավրով
14:33 11.03.2025 (Թարմացված է: 14:34 11.03.2025) ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Սինիրլիօղլուն կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը բարդ ժամանակաշրջանում է ստանձնել։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. ԵԱՀԿ սկզբնական նպատակներն ու սկզբունքներն այժմ կոպտորեն խախտվում են և անտեսվում, ՆԱՏՕ–ի երկրներն ու ԵՄ–ն կազմակերպությանը ճգնաժամի մեջ են գցել։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ բանակցությունների ժամանակ։
«ԵԱՀԿ–ի ստեղծման բոլոր սկզբնական նպատակները և այն սկզբունքները, որոնց վրա հիմնված է կազմակերպությունը, և որոնք համաձայնեցվել են կոնսենսուսով, այժմ կոպտորեն խախտվում և անտեսվում են», – ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ Սինիրլիօղլուն կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը բարդ ժամանակաշրջանում է ստանձնել։
«Կազմակերպությունը Հելսինկյան եզրափակիչ ակտի 50-ամյակին մոտեցել է շատ խոր ճգնաժամի մեջ, որի մեջ նրան գցել են ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի երկրները», – նշել է ՌԴ նախարարը։
Լավրովը հավելել է` ռուսական կողմն ակնկալում է, որ Սինիրլիօղլուն իր փորձով և իմաստությամբ հնարավոր ամեն բանի կանի, որպեսզի ԵԱՀԿ-ն վերադարձնի իր ակունքներին ու սկզբունքներին, որոնք հանդիսավորությամբ հռչակվել են բազմաթիվ գագաթնաժողովներում և հռչակագրերում, և որոնք այժմ շատ անհրաժեշտ են Եվրոպային։
ԵԱՀԿ ղեկավարը Մոսկվա է մեկնել` բանակցելու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որպեսզի քննարկեն կազմակերպության աշխատանքին և Ռուսաստանի հետ փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։