https://arm.sputniknews.ru/20250311/bajc-inch-en-nranq-pahelu-lavrvovy-ukraina-khaghaghapahner-ugharkelu-gaghapari-masin-86632495.html
«Բայց ի՞նչ են նրանք պահելու». Լավրովը՝ Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու գաղափարի մասին
«Բայց ի՞նչ են նրանք պահելու». Լավրովը՝ Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու գաղափարի մասին
Sputnik Արմենիա
Սերգեյ Լավրովը համոզված է, որ նախ պետք է հասկանալ, թե ինչպես հասնել հրադադարի։ 11.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-11T16:39+0400
2025-03-11T16:39+0400
2025-03-11T16:52+0400
ուկրաինա
սերգեյ լավրով
ռուսաստան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0b/86631303_0:0:1600:900_1920x0_80_0_0_71bafec5e28f58c26e5118688aa51149.jpg.webp
Կարգավորման նախնական քայլերից առաջ ուկրաինական հակամարտության գոտի խաղաղապահներ ուղարկելու առաջարկները նման են Կիևի իշխանություններին փրկելու փորձերի։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:Լավրովը համոզված է, որ նախ պետք է հասկանալ, թե ինչպես հասնել հրադադարի, այլապես խաղաղապահներ տեղակայելու թեման նման է Կիևի ռեժիմի մնացորդներին ժողովրդի ցասումից փրկելու փորձի։Ինչ վերաբերում է ուկրաինական հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ-ի հնարավոր մասնակցությանը, ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Մոսկվան բազմաթիվ վերապահումներ ունի ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության նկատմամբ (տարածաշրջանում գործել է 2014-2022թթ.), ներառյալ այն, որ չեն ցանկանում մանրամասնել, թե ով է այնուամենայնիվ ավելի շատ մեղավոր քաղաքացիական ենթակառուցվածքի ոչնչացման, քաղաքացիական բնակչության դեմ հրետանային թիրախավորված հարձակումների համար:Այդ առաքելության աշխատանքի վերաբերյալ կուտակված խնդիրներ կան, այդ թվում՝ ուկրաինական կողմին տեղեկատվություն տալու փաստերը, ինչը չեզոքության սկզբունքի կոպտագույն խախտում է։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0b/86631303_161:0:1361:900_1920x0_80_0_0_9319a25d82089f6a1a3a47fbd02e05a1.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, սերգեյ լավրով, ռուսաստան, տեսանյութ, տեսանյութեր, видео
ուկրաինա, սերգեյ լավրով, ռուսաստան, տեսանյութ, տեսանյութեր, видео
«Բայց ի՞նչ են նրանք պահելու». Լավրովը՝ Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու գաղափարի մասին
16:39 11.03.2025 (Թարմացված է: 16:52 11.03.2025) Սերգեյ Լավրովը համոզված է, որ նախ պետք է հասկանալ, թե ինչպես հասնել հրադադարի։
Կարգավորման նախնական քայլերից առաջ ուկրաինական հակամարտության գոտի խաղաղապահներ ուղարկելու առաջարկները նման են Կիևի իշխանություններին փրկելու փորձերի։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Հրադադար հայտարարելու, խաղաղապահներ տեղակայելու և միայն դրանից հետո սահմաններ գծելու վերաբերյալ առաջարկներ շատ կան։ Հիմա բոլորը խոսում են խաղաղապահների մասին, արդեն քննարկում են` 10 հազարը կբավականացնի՞, թե՞ գուցե 50 կամ 100 հազար է պետք։ Մենք պարզ հարց ունենք՝ խաղաղապահներն ի՞նչ են պահելու, Կիևի նացիստական ռեժիմի մնացորդնե՞րին, որոնք ռուսական մշակույթը, ռուսաց լեզուն, ռուսական լրատվամիջոցները ոչնչացնող մի շարք օրենքներ են ընդունել, արգելել են կանոնիկ Ռուս ուղղափառ եկեղեցին»,– ասել է ՌԴ ԱԳ նախարարը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ Մոսկվայում կայացած բանակցություններից հետո։
Լավրովը համոզված է, որ նախ պետք է հասկանալ, թե ինչպես հասնել հրադադարի, այլապես խաղաղապահներ տեղակայելու թեման նման է Կիևի ռեժիմի մնացորդներին ժողովրդի ցասումից փրկելու փորձի։
Ինչ վերաբերում է ուկրաինական հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ-ի հնարավոր մասնակցությանը, ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Մոսկվան բազմաթիվ վերապահումներ ունի ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության նկատմամբ (տարածաշրջանում գործել է 2014-2022թթ.), ներառյալ այն, որ չեն ցանկանում մանրամասնել, թե ով է այնուամենայնիվ ավելի շատ մեղավոր քաղաքացիական ենթակառուցվածքի ոչնչացման, քաղաքացիական բնակչության դեմ հրետանային թիրախավորված հարձակումների համար:
Այդ առաքելության աշխատանքի վերաբերյալ կուտակված խնդիրներ կան, այդ թվում՝ ուկրաինական կողմին տեղեկատվություն տալու փաստերը, ինչը չեզոքության սկզբունքի կոպտագույն խախտում է։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։