https://arm.sputniknews.ru/20250310/sakagneri-vra-kazdi-masnagetnery-hajastanum-elektraenergiaji-azatakan-shukaji-masin-86596280.html
Սակագների վրա կազդի՞․ մասնագետները՝ Հայաստանում էլեկտրաէներգիայի ազատական շուկայի մասին
Սակագների վրա կազդի՞․ մասնագետները՝ Հայաստանում էլեկտրաէներգիայի ազատական շուկայի մասին
Sputnik Արմենիա
Թրեյդերներն ավելի ցածր սակագներ են առաջարկում, քան ՀԷՑ–ը։ Բիզնեսը շահում է, բայց բնակիչ բաժանորդների մոտ կարող են խնդիրներ ծագել։ 10.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-10T22:53+0400
2025-03-10T22:53+0400
2025-03-10T22:56+0400
հայաստան
էլեկտրաէներգիա
սակագին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/03/24327635_0:0:1601:901_1920x0_80_0_0_47efb3adb9d7fed8c278655bb8e8d83a.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Բիզնեսի անցումը էլեկտրաէներգիայի ազատական շուկա կարող է հարցեր առաջացնել բնակիչ–բաժանորդների մասով։ Այս մասին լրագրողներին ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը։Հանձնաժողովը կարգավորում է հանրապետությունում կոմունալ ծառայությունների և կապի շուկաները:2022 թվականից Հայաստանում աստիճանաբար էլեկտրաէներգիայի ազատական շուկա են անցնում ձեռնարկությունները (սկզբում՝ խոշոր, ապա՝ փոքր)։ Այսօր շուկայական գներով է իրացվում հանրապետության էլեկտրաէներգիայի գրեթե 30 տոկոսը։Շուկայական պայմաններում խոշոր ընկերությունները կարող են էլեկտրաէներգիա գնել անմիջապես կայաններից, իսկ մյուսները՝ թրեյդերների միջոցով (որոնք նրանց վաճառում են կայաններից ստացվող էլեկտրաէներգիան): Բոլոր դեպքերում օգտագործվում են գործող էլեկտրահաղորդման գծերը, իսկ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հանդես է գալիս միայն որպես ենթակառուցվածքի օպերատոր (ոչ թե որպես էլեկտրաէներգիա վաճառող)։Աղինյանի խոսքով՝ փորձը ցույց է տվել, որ մասնավոր թրեյդերները կարող են մի փոքր ավելի ցածր սակագներ առաջարկել (ավելի ցածր վարչական ծախսերի հաշվին)։ Այդ իսկ պատճառով շատ մասնավոր ընկերություններ ժամանակից շուտ և կամավոր տեղափոխվեցին ազատական շուկա (ավելի շուտ, քան պահանջվում էր հաստատված անցումային ժամանակացույցով):2022-ի ռեկորդային ծավալներից հետո ՀՀ–ից Վրաստան էլեկտրաէներգիայի արտահանումը նվազում էԲայց ազատ շուկայում սակագներն ավելի ցածր են նաև մեկ այլ պատճառով. կարգավորիչը (ՀԾԿՀ) փոքր-ինչ ուռճացնում է դրանք խոշոր ընկերությունների (բարձր լարման բաժանորդների) համար և փոքր-ինչ իջեցնում տնային տնտեսությունների համար։ Բայց այստեղ ստեղծվում է հետևյալ իրավիճակը` քանի որ խոշոր ընկերությունները գնում են ազատ շուկա, տնային տնտեսությունների սակագները սուբսիդավորող չի մնում։Իհարկե, տնային տնտեսությունները նույնպես կարող են ՀԷՑ–ի ֆիքսված սակագներից կամավոր անցում կատարել ազատ շուկա, բայց հայտնի չէ, թե ինչ սակագներով, առավել ևս, որ թրեյդերների շրջանում մրցակցությունը թույլ է. մեկ ընկերություն՝ «Energy Supply»-ը, զբաղեցնում է շուկայի մոտ 80 տոկոսը (ավելի ճիշտ՝ այն հատվածի, որտեղ գործում են թրեյդերները)։Այս ամենը հաշվի առնելով՝ հանձնաժողովը կփորձի այնպես անել, որ շուկայի ազատականացումը կողմնակի բարդություններ չստեղծի քաղաքացիների համար նախատեսված սակագների համար։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ քննարկվում է նաև «Էներգետիկայի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծ, որտեղ նորովի կշարադրվեն «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործառույթները: Փոփոխությունները բավականին էական են լինելու, սակայն քննարկումներն ամենավաղ փուլում են, ուստի դրանց բովանդակությունն առայժմ չի բացահայտվում:Նշենք, որ 2025 թվականին Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագները չեն փոխվել (ՀԷՑ–ի ֆիքսված սակագներից օգտվող բաժանորդների համար)։ Ամսական մինչև 200 կՎտ/ժ սպառում ունեցող տնային տնտեսությունների համար ցերեկային սակագինը կկազմի մեկ կՎտ/ժ-ի համար 46,48 դրամ, 200-400 կՎտ/ժ-ի համար՝ 48,48 դրամ, 400-ից ավելիի դեպքում՝ 53,48 դրամ, իսկ անապահով ընտանիքների համար՝ 29,99 դրամ: Գիշերային սակագները 10-ական դրամով ցածր են։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/03/24327635_0:0:1427:1070_1920x0_80_0_0_6ee11e71f3988652b06e6da17fa72acc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, էլեկտրաէներգիա, սակագին
հայաստան, էլեկտրաէներգիա, սակագին
Սակագների վրա կազդի՞․ մասնագետները՝ Հայաստանում էլեկտրաէներգիայի ազատական շուկայի մասին
22:53 10.03.2025 (Թարմացված է: 22:56 10.03.2025) Թրեյդերներն ավելի ցածր սակագներ են առաջարկում, քան ՀԷՑ–ը։ Բիզնեսը շահում է, բայց բնակիչ բաժանորդների մոտ կարող են խնդիրներ ծագել։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Բիզնեսի անցումը էլեկտրաէներգիայի ազատական շուկա կարող է հարցեր առաջացնել բնակիչ–բաժանորդների մասով։ Այս մասին լրագրողներին ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը։
Հանձնաժողովը կարգավորում է հանրապետությունում կոմունալ ծառայությունների և կապի շուկաները:
2022 թվականից
Հայաստանում աստիճանաբար էլեկտրաէներգիայի ազատական շուկա են անցնում ձեռնարկությունները (սկզբում՝ խոշոր, ապա՝ փոքր)։ Այսօր շուկայական գներով է իրացվում հանրապետության էլեկտրաէներգիայի գրեթե 30 տոկոսը։
Շուկայական պայմաններում խոշոր ընկերությունները կարող են էլեկտրաէներգիա գնել անմիջապես կայաններից, իսկ մյուսները՝ թրեյդերների միջոցով (որոնք նրանց վաճառում են կայաններից ստացվող էլեկտրաէներգիան): Բոլոր դեպքերում օգտագործվում են գործող էլեկտրահաղորդման գծերը, իսկ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հանդես է գալիս միայն որպես ենթակառուցվածքի օպերատոր (ոչ թե որպես էլեկտրաէներգիա վաճառող)։
Աղինյանի խոսքով՝ փորձը ցույց է տվել, որ մասնավոր թրեյդերները կարող են մի փոքր ավելի ցածր սակագներ առաջարկել (ավելի ցածր վարչական ծախսերի հաշվին)։ Այդ իսկ պատճառով շատ մասնավոր ընկերություններ ժամանակից շուտ և կամավոր տեղափոխվեցին ազատական շուկա (ավելի շուտ, քան պահանջվում էր հաստատված անցումային ժամանակացույցով):
Բայց ազատ շուկայում սակագներն ավելի ցածր են նաև մեկ այլ պատճառով. կարգավորիչը (ՀԾԿՀ) փոքր-ինչ ուռճացնում է դրանք խոշոր ընկերությունների (բարձր լարման բաժանորդների) համար և փոքր-ինչ իջեցնում տնային տնտեսությունների համար։ Բայց այստեղ ստեղծվում է հետևյալ իրավիճակը` քանի որ խոշոր ընկերությունները գնում են ազատ շուկա, տնային տնտեսությունների սակագները սուբսիդավորող չի մնում։
Իհարկե, տնային տնտեսությունները նույնպես կարող են ՀԷՑ–ի ֆիքսված սակագներից կամավոր անցում կատարել ազատ շուկա, բայց հայտնի չէ, թե ինչ սակագներով, առավել ևս, որ թրեյդերների շրջանում մրցակցությունը թույլ է. մեկ ընկերություն՝ «Energy Supply»-ը, զբաղեցնում է շուկայի մոտ 80 տոկոսը (ավելի ճիշտ՝ այն հատվածի, որտեղ գործում են թրեյդերները)։
Այս ամենը հաշվի առնելով՝ հանձնաժողովը կփորձի այնպես անել, որ շուկայի ազատականացումը կողմնակի բարդություններ չստեղծի քաղաքացիների համար նախատեսված սակագների համար։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ քննարկվում է նաև «Էներգետիկայի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծ, որտեղ նորովի կշարադրվեն «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործառույթները: Փոփոխությունները բավականին էական են լինելու, սակայն քննարկումներն ամենավաղ փուլում են, ուստի դրանց բովանդակությունն առայժմ չի բացահայտվում:
Նշենք, որ 2025 թվականին Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագները չեն փոխվել (ՀԷՑ–ի ֆիքսված սակագներից օգտվող բաժանորդների համար)։ Ամսական մինչև 200 կՎտ/ժ սպառում ունեցող տնային տնտեսությունների համար ցերեկային սակագինը կկազմի մեկ կՎտ/ժ-ի համար 46,48 դրամ, 200-400 կՎտ/ժ-ի համար՝ 48,48 դրամ, 400-ից ավելիի դեպքում՝ 53,48 դրամ, իսկ անապահով ընտանիքների համար՝ 29,99 դրամ: Գիշերային սակագները 10-ական դրամով ցածր են։