00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաղաղությունն է ճանապարհը․ ԱԳ նախարար Միրզոյանը Հնդկաստանում խոսել է գերիների մասին

© Photo : official site of MFA of RA ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2025
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը
Բաժանորդագրվել
Հայաստանն ու Հնդկաստանը համանման մոտեցումներ ունեն բազմաթիվ տարածաշրջանային և գլոբալ բազմաթիվ հարցերի վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik․ Այսօր, ավելի քան երբևէ, Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Հնդկաստանում Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում ելույթի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նա ընդգծել է, որ, ցավոք, դժվար է ասել, թե հայկական կողմի կառուցողական մոտեցումը լիովին փոխադարձվում է Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանը բարձր մակարդակով շարունակում է հրապարակային հայտարարություններ հնչեցնել, որոնք ենթադրում են ինքնիշխան Հայաստանի Հանրապետության դեմ տարածքային պահանջներ՝ ներառյալ, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» նարատիվի միջոցով։
Միրզոյանը նաև խոսել է գերիների մասին։ Շեշտել է, որ կամայականորեն կալանավորված 23 հայերի նկատմամբ բեմադրված դատավարություններ են տեղի ունենում՝ անտեսելով մարդու իրավունքների չափանիշները և պատշաճ դատական գործընթացը։
Խաղաղության համատեքստում Միրզոյանը մեջբերել է Մահաթմա Գանդիի հայտնի ուղերձը․ «Չկա ճանապարհ դեպի խաղաղություն, խաղաղությունն է ճանապարհը»: Նա նաև խոսել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։
Ելույթի մեծ մասը վերաբերել է հայ-հնդկական դարավոր հարաբերություններին, դրանց ներկա վիճակին, զարգացման ու խորացման հեռանկարներին։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Հնդկաստանի հետ գործընկերության համապարփակ խորացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն է, և այս հարաբերություններին մեր երկիրը նայում է երկարաժամկետ տեսանկյունից:
«Համատեղ ջանքերի և վճռական հանձնառության շնորհիվ մենք հասել ենք շատ կոնկրետ արդյունքների փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ տնտեսություն, անվտանգություն և պաշտպանություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, կրթություն և մշակույթ»,- ասել է նախարարը։
Նա շեշտել է անվտանգության և պաշտպանության ոլորտում շարունակաբար ընդլայնվող համագործակցության մասին, անդրադարձել տնտեսական ակտիվությանը։ Միրզոյանն ընգծել է, որ Հայաստանը և Հնդկաստանը կարող են հաստատել փոխշահավետ համագործակցություն բոլոր ոլորտներում։ Ըստ նրա՝ բարձր տեխնոլոգիաները, ՏՏ-ն, կրթությունը, գիտությունը, զբոսաշրջությունը, ավիացիան, լոգիստիկան և դեղագործությունը համագործակցության հատկապես խոստումնալից ուղղություններ են։ Այս համատեքստում կարևորել է երկու երկրների միջև ուղիղ ավիակապի հաստատումը, որի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։
Միրզոյանը նաև շեշտել է, որ Հայաստանն ակտիվորեն համագործակցում է Հնդկաստանի հետ միջազգային հարթակներում, քանի որ մեր երկրները համանման մոտեցումներ ունեն բազմաթիվ տարածաշրջանային և գլոբալ բազմաթիվ հարցերի վերաբերյալ։
Լրահոս
0