https://arm.sputniknews.ru/20250310/hjdn-vtshrakan-e-ishkhanapvokhutjan-harcum-galstjany-nerkajacrec-bjurvoji-hajtararutjuny-86574527.html
ՀՅԴ–ն վճռական է իշխանափոխության հարցում․ Գալստյանը ներկայացրեց Բյուրոյի հայտարարությունը
ՀՅԴ–ն վճռական է իշխանափոխության հարցում․ Գալստյանը ներկայացրեց Բյուրոյի հայտարարությունը
Sputnik Արմենիա
Լիլիթ Գալստյանն ընդգծեց, որ հայ ժողովրդին համազգային համախմբում է անհրաժեշտ։ 10.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-10T12:13+0400
2025-03-10T12:13+0400
2025-03-10T13:13+0400
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
հայաստան
իշխանություն
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/02/77900605_0:174:695:565_1920x0_80_0_0_119813c0fd7db84f73b072525c64a97f.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik․ Հայաստանի Հանրապետությունում ներազգային համապարփակ ճգնաժամը հաղթահարելու և ՀՅԴ ռազմավարական նպատակները գործադրելու անհրաժեշտ պայմանն իշխանափոխությունն է։ Այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի նորընտիր անդամ Լիլիթ Գալստյանը՝ ներկայացնելով Բյուրոյի հայտարարությունը։Նշենք, որ մարտի 6-ին կայացել է ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովը։ Ավարտին ընտրվել է ՀՅԴ Բյուրոյի նոր կազմ։ ՀՅԴ նորընտիր Բյուրոն իր անդրանիկ նիստում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ է ընտրել Արմեն Ռուստամյանին։ Նա փոխարինել է Հակոբ Տեր-Խաչատուրյանին, որը Բյուրոյի ներկայացուցիչն էր 2022 թվականից։Լիլիթ Գալստյանն ընդգծեց, որ ընդհանուր ժողովը կայացել է Հայաստանի առաջ ծառացած աշխարհաքաղաքական մի շարք մարտահրավերների ժամանակահատվածում։ Ուստի իրենք վճռական են տրամադրված, որպեսզի «ՀՀ իշխանությունների որդեգրած ապազգային և ապապետական քաղաքականության ընթացքը կասեցնեն», ինչի շնորհիվ էլ հնարավոր կլինի երաշխավորել հայրենիքի անվտանգությունը, ունենալ կենսունակ պետություն, հաստատել սոցիալական արդարություն, հաղթահարել ներազգային համապարփակ ճգնաժամը։«Մրցունակ, նոր որակի ազգային պետության կառուցումն ու հայկական ինքնության պահպանումը ՀՅԴ-ն հռչակում է ռազմավարական նպատակ և հայտարարում է պայքարի վճռական հանգրվանի մասին»,- նշեց Գալստյանը։Նա ներկայացրեց ՀՅԴ Բյուրոյի սահմանած ռազմավարական առաջնահերթությունները․Բյուրոյի անդամը շեշտեց, որ ՀՅԴ-ն լի է վճռականությամբ, պատրաստակամ է պետականության և ազգային ինքնության պահպանման ու զարգացման օրակարգերի շուրջ գոյացնել համազգային համախմբում։Հակասություն միշտ կա, բայց․․․ Ռուստամյանը՝ ընդդիմադիր ուժերի հետ համախմբվելու մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/02/77900605_0:122:695:643_1920x0_80_0_0_d49b5924253dafc4b95b641d170eb0e6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), հայաստան, իշխանություն, նիկոլ փաշինյան
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), հայաստան, իշխանություն, նիկոլ փաշինյան
ՀՅԴ–ն վճռական է իշխանափոխության հարցում․ Գալստյանը ներկայացրեց Բյուրոյի հայտարարությունը
12:13 10.03.2025 (Թարմացված է: 13:13 10.03.2025) Լիլիթ Գալստյանն ընդգծեց, որ հայ ժողովրդին համազգային համախմբում է անհրաժեշտ։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik․ Հայաստանի Հանրապետությունում ներազգային համապարփակ ճգնաժամը հաղթահարելու և ՀՅԴ ռազմավարական նպատակները գործադրելու անհրաժեշտ պայմանն իշխանափոխությունն է։ Այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի նորընտիր անդամ Լիլիթ Գալստյանը՝ ներկայացնելով Բյուրոյի հայտարարությունը։
Նշենք, որ մարտի 6-ին կայացել է
ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովը։ Ավարտին ընտրվել է ՀՅԴ Բյուրոյի նոր կազմ։ ՀՅԴ նորընտիր Բյուրոն իր անդրանիկ նիստում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ է ընտրել Արմեն Ռուստամյանին։ Նա փոխարինել է Հակոբ Տեր-Խաչատուրյանին, որը Բյուրոյի ներկայացուցիչն էր 2022 թվականից։
Լիլիթ Գալստյանն ընդգծեց, որ ընդհանուր ժողովը կայացել է Հայաստանի առաջ ծառացած աշխարհաքաղաքական մի շարք մարտահրավերների ժամանակահատվածում։ Ուստի իրենք վճռական են տրամադրված, որպեսզի «ՀՀ իշխանությունների որդեգրած ապազգային և ապապետական քաղաքականության ընթացքը կասեցնեն», ինչի շնորհիվ էլ հնարավոր կլինի երաշխավորել հայրենիքի անվտանգությունը, ունենալ կենսունակ պետություն, հաստատել սոցիալական արդարություն, հաղթահարել ներազգային համապարփակ ճգնաժամը։
«Մրցունակ, նոր որակի ազգային պետության կառուցումն ու հայկական ինքնության պահպանումը ՀՅԴ-ն հռչակում է ռազմավարական նպատակ և հայտարարում է պայքարի վճռական հանգրվանի մասին»,- նշեց Գալստյանը։
Նա ներկայացրեց ՀՅԴ Բյուրոյի սահմանած ռազմավարական առաջնահերթությունները․
1.
Հայոց անկախ պետության հզորացում, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնում, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության կերտում՝ Անկախության հռչակագրի տառին և ոգուն համապատասխան։
2.
Արցախի ազատագրման օրակարգի շուրջ համազգային համախմբում՝ միջազգային իրավաքաղաքական երաշխիքների գործադրումով, ինչպես նաև արցախահայության հավաքական վերադարձի և հիմնարար մյուս իրավունքների իրացում։
3.
Հայոց բանակի պաշտպանության և անվտանգության համակարգերի ամրապնդում։
4.
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և հատուցման իրավունքի հետապնդում։
5.
Ազգային և պետական շահերի վրա կառուցված անվտանգային սպառնալիքները հաղթահարող արտաքին քաղաքականության որդեգրում։
6.
Սփյուռքի կազմակերպական հզորացում, համահայկական օրակարգերի շուրջ ազգային և քաղաքական համախմբում։
Բյուրոյի անդամը շեշտեց, որ ՀՅԴ-ն լի է վճռականությամբ, պատրաստակամ է պետականության և ազգային ինքնության պահպանման ու զարգացման օրակարգերի շուրջ գոյացնել համազգային համախմբում։