00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
3 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Исторический ликбез
Одесская трагедия 2 мая 2014 года: реакция ЕСПЧ.
15:04
23 ր
Исторический ликбез
Почему Киев замалчивает детали трагедии в одесском Доме профсоюзов?
15:33
23 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անհրաժեշտ է անհապաղ կազմակերպել սիրիահայության հայրենադարձությունը. «ՀայաՔվե»

© AP Photo / Omar AlbamԼաթաքիա
Լաթաքիա - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2025
Լաթաքիա
Բաժանորդագրվել
Դեռևս անցած տարեվերջին «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումն իր խոր մտահոգությունն էր հայտնել Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված իրավիճակով, մասնավորապես` Սիրիայի հայ համայնքի ճակատագրով։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Անհապաղ պետք է գործողություններ ձեռնարկել Սիրիայի փաստացի իշխանություններից հայազգի բնակչության անվտանգության երաշխիքներ ստանալու և նրանց հայրենադարձությունը կազմակերպելու նպատակով։ Այս մասին հայտարարություն է հարածել «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը` վերհաստատելով իր պահանջը ՀՀ արտաքին գործերի նախարարությանը։
Մարտի 8–ին հայտնի դարձավ, որ Սիրիայի Լաթաքիա քաղաքում 2 հայ է զոհվել։ Նշվում էր, որ հայր և որդի Անթուան և Ֆատի Պութրոսները կրակոցների զոհ են դարձել մարտի 7–ին, Լաթաքիայի մուտքի մոտ։
Նշենք, որ դեռևս անցած տարեվերջին «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումն իր խոր մտահոգությունն էր հայտնել Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված իրավիճակով, մասնավորապես` Սիրիայի հայ համայնքի ճակատագրով։ «ՀայաՔվեն» պահանջել էր ՀՀ արտաքին գործերի նախարարությունից անհապաղ երկխոսություն սկսել Սիրիայի փաստացի իշխանությունների հետ՝ տեղի հայության անվտանգության երաշխիքներ ստանալու նպատակով, ինչպես նաև կազմակերպել Սիրիայի հայ համայնքի հայրենադարձությանն ուղղված անհապաղ գործողություններ։
«Հաշվի առնելով Սիրիայում ստեղծված ողբերգական իրավիճակը` պահանջում ենք Հայաստանի Հանրապետությանը այլ արտաքին գործընկերների հետ անհապահ քայլեր նախաձեռնել՝ հրավիրելու ՄԱԿ-ի Անվտագության խորհրդի նիստ` Սիրիայում ստեղծված կացությունը քննարկելու և բռնության դադարեցմանն ուղղված գործուն միջոցներ ձեռնարկելու նպատակով»,–նշված է հայտարարության մեջ։
Նշենք, որ Սիրիայի Լաթաքիա նահանգում ալավիների ապստամբությունը սկսվել է մարտի 6-ին։ Պատճառը Սիրիայի ներկայիս նախագահ Ահմեդ աշ-Շարաայի զինված խմբավորումների կողմից տեղի բնակչության ահաբեկումն է։ Նոր իշխանությունների բռնաճնշումներից դժգոհ ապստամբները հայտարարել են ափամերձ շրջանում «վահան» ստեղծելու մասին։ Արդեն հաղորդվում է հազարավոր զոհերի մասին, այդ թվում քաղաքացիական բնակչության շրջանում։
Հիշեցնենք` 2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր կազմավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտան Դամասկոս, ինչից հետո նախագահ Բաշար Ասադը պաշտոնաթող եղավ և լքեց երկիրը։ Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ-Բաշիրը, որը ղեկավարում էր Իդլիբ նահանգում գործող «Փրկության կառավարությունը», իրեն հայտարարեց Սիրիայի անցումային կառավարության ղեկավար։ Անցումային կառավարությունը գործելու է մինչև 2025 թվականի մարտի 1-ը:
Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար է դարձել Ահմեդ ալ-Շարաան (հայտնի է որպես Ջուլանի), որը 2025 թվականի հունվարի վերջին հռչակվել է Սիրիայի ժամանակավոր նախագահ:
Թեև Սիրիայի նոր իշխանությունները աջակցություն են հայտնել երկրի էթնիկ և կրոնական բազմազանությանը, տեղեկություններ են ստացվում այն մասին, որ նախագահի պաշտոնից Բաշար Ասադի հեռանալուց հետո կրոնական փոքրամասնությունները հարձակումների և հալածանքների են ենթարկվում Սիրիայի տարբեր մասերում:
ՄԱԿ-ը կոչ է անում հետաքննել Սիրիայում խաղաղ բնակիչների սպանությունները
Լրահոս
0