00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ USAID ծրագրերի 83%-ը փակվում է

© AP Photo / Alex BrandonԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2025
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԱՄՆ պետքարտուղարի խոսքով` ծրագրերի մեծ մասը փակելու որոշումը կայացվել է վեց շաբաթ վերլուծությունից հետո։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. ԱՄՆ–ը պաշտոնապես փակում է Միջազգային զարգացման գործակալության` USAID ծրագրերի 83%-ը վեց շաբաթ տևած վերանայումից հետո։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի X սոցիալական ցանցում արված գրառմանը։
Մարկո Ռուբիոն նշել է, որ USAID ծրագրերի մեծ մասով տասնյակ միլիարդավոր դոլարներ է ծախսվել այն նպատակների վրա, որոնք չեն ծառայում Միացյալ Նահանգների շահերին։
«Վեց շաբաթ վերանայումից հետո մենք պաշտոնապես փակում ենք USAID-ի ծրագրերի 83%-ը: 5200 պայմանագրերը, որոնք չեղարկվում են, տասնյակ միլիարդավոր դոլարներ են ծախսել այնպիսի եղանակներով, որոնք չեն ծառայել, և երբեմն նույնիսկ վնասել են Միացյալ Նահանգների հիմնական ազգային շահերը»,- գրել է Ռուբիոն:
Նա նշել է, որ մնացած մոտ 1000 ծրագրերն այժմ պետք է ավելի արդյունավետ իրականացվեն Պետդեպարտամենտի վերահսկողության ներքո։
Ավելի վաղ ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման գերատեսչության (DOGE) ղեկավար Իլոն Մասկը հայտնել է, որ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) հանցավոր կազմակերպություն է, որը պետք է փակվի։
Նա X-ում գրել էր, որ USAID-ը ձախ արմատական մարքսիստների բույնն է, որոնք ատում են Ամերիկան:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետքարտուղար Մարկո Ռուբիոյին նշանակել է USAID-ի ղեկավարի պաշտոնակատար, և նա Կոնգրեսին տեղեկացրել Է գործակալության կողմից տրամադրվող օտարերկրյա օգնության վերանայման մասին:
Լրահոս
0