https://arm.sputniknews.ru/20250310/adrbejany-hrazharvel-e-rd-in-artahandznel-nakhkin-datavvor-khakhalevajin-86586308.html
Ադրբեջանը հրաժարվել է ՌԴ-ին արտահանձնել նախկին դատավոր Խախալևային
Ադրբեջանը հրաժարվել է ՌԴ-ին արտահանձնել նախկին դատավոր Խախալևային
Sputnik Արմենիա
Խախալևան 2017 թվականին հայտնվել էր սկանդալի կենտրոնում, երբ համացանցում հրապարակվել էր նրա դստեր շքեղ հարսանիքի տեսանյութը։ 10.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-10T17:22+0400
2025-03-10T17:22+0400
2025-03-10T17:24+0400
ադրբեջան
ռուսաստան
արտահանձնում
https://cdn.am.sputniknews.ru/img/985/09/9850946_0:151:1600:1051_1920x0_80_0_0_ecd88e8eac63d4df44846cc4906d9e01.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Ադրբեջանական դատարանը չի բավարարել Կրասնոդարի երկրամասի դատարանի նախկին դատավոր Ելենա Խախալևային ՌԴ արտահանձնելու մասին հայցը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ադրբեջանական APA գործակալությանը։Խախալևան հունվարին ձերբակալվել է Բաքվի օդանավակայանում։ Փետրվարի 5-ին Բաքվի վերաքննիչ դատարանում քննվել է ՌԴ քննչական կոմիտեի կողմից միջազգային հետախուզում հայտարարված Խախալևայի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ վերաքննիչ բողոքը: Խախալևայի նկատմամբ խափանման միջոց կիրառված կալանքը փոխարինվել է, և նա հանձնվել է ոստիկանության հսկողությանը։Հիշեցնենք` 2017 թվականին Խախալևան հայտնվեց սկանդալի կենտրոնում, երբ նրա դստեր՝ Սոֆյայի շքեղ հարսանիքի (որին հրավիրված էին Նիկոլայ Բասկովը, Վերա Բրեժնևան, Վալերի Մելաձեն և այլ հայտնի արտիստներ) տեսանյութը հրապարակվեց համացանցում: ԶԼՄ–ները գրեցին, որ հարսանիքը շուրջ 2 մլն դոլար է արժեցել։Խախալևան հետագայում բացատրեց, որ միջոցառումն ամբողջությամբ կազմակերպել է դստեր հայրը՝ խոշոր գործարար Ռոբերտ Խախալևը։ Վերջինս էլ հայտարարեց, որ հարսանիքի համար 5 միլիոն ռուբլի է ծախսել, իսկ Սոսո Պավլիաշվիլին և Մելաձեն իր ընկերներն են և հյուրի կարգավիճակով են մասնակցել հարսանիքին:2021 թվականին դատավորների բարձրագույն որակավորման կոլեգիան (ԲՈԿ) թույլատրեց ՔԿ նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին Խախալևայի դեմ քրգործ հարուցել «առանձնապես խոշոր չափի խարդախություն» և «պաշտոնեական կեղծիք» հոդվածներով։ Խախալևան դիմեց փախուստի (ԲՈԿ-ը հայտնում էր, որ նա եկել է Երևան), նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում։ 2022 թվականին Դոնի Ռոստովի դատարանը նրան հեռակա կարգով կալանավորեց։ Քննության տվյալներով՝ 127 օր աշխատավայրից բացակայած Խախալևան, խաբելով աշխատաժամանակի հաշվառման թերթիկները լրացրած աշխատակիցներին, ապօրինաբար ստացել էր 1 միլիոն 195 հազար ռուբլի: Ըստ ՌԴ քննչական կոմիտեի` հաշվետվության մեջ սխալ տեղեկություններ ներառելը կեղծիքի հատկանիշներ է պարունակում:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/985/09/9850946_0:0:1600:1200_1920x0_80_0_0_b1553042c1a7f41aa2ba26f98ca23de3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, ռուսաստան, արտահանձնում
ադրբեջան, ռուսաստան, արտահանձնում
Ադրբեջանը հրաժարվել է ՌԴ-ին արտահանձնել նախկին դատավոր Խախալևային
17:22 10.03.2025 (Թարմացված է: 17:24 10.03.2025) Խախալևան 2017 թվականին հայտնվել էր սկանդալի կենտրոնում, երբ համացանցում հրապարակվել էր նրա դստեր շքեղ հարսանիքի տեսանյութը։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Ադրբեջանական դատարանը չի բավարարել Կրասնոդարի երկրամասի դատարանի նախկին դատավոր Ելենա Խախալևային ՌԴ արտահանձնելու մասին հայցը։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ադրբեջանական APA գործակալությանը։
Խախալևան հունվարին ձերբակալվել է Բաքվի օդանավակայանում։ Փետրվարի 5-ին Բաքվի վերաքննիչ դատարանում քննվել է ՌԴ քննչական կոմիտեի կողմից միջազգային հետախուզում հայտարարված Խախալևայի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ վերաքննիչ բողոքը: Խախալևայի նկատմամբ խափանման միջոց կիրառված կալանքը փոխարինվել է, և նա հանձնվել է ոստիկանության հսկողությանը։
«Դատարանը չի բավարարել նրան (Ելենա Խախալևային) արտահանձնելու հայցը։ Ելենա Խախալևայի արտահանձնումը Ռուսաստանին մերժվել է», - գործակալությանը հայտնել է նախկին դատավորի փաստաբան Շահլա Գումբատովան։
Հիշեցնենք` 2017 թվականին Խախալևան հայտնվեց սկանդալի կենտրոնում, երբ նրա դստեր՝ Սոֆյայի շքեղ հարսանիքի (որին հրավիրված էին Նիկոլայ Բասկովը, Վերա Բրեժնևան, Վալերի Մելաձեն և այլ հայտնի արտիստներ) տեսանյութը հրապարակվեց համացանցում: ԶԼՄ–ները գրեցին, որ հարսանիքը շուրջ 2 մլն դոլար է արժեցել։
Խախալևան հետագայում բացատրեց, որ միջոցառումն ամբողջությամբ կազմակերպել է դստեր հայրը՝ խոշոր գործարար Ռոբերտ Խախալևը։ Վերջինս էլ հայտարարեց, որ հարսանիքի համար 5 միլիոն ռուբլի է ծախսել, իսկ Սոսո Պավլիաշվիլին և Մելաձեն իր ընկերներն են և հյուրի կարգավիճակով են մասնակցել հարսանիքին:
2021 թվականին դատավորների բարձրագույն որակավորման կոլեգիան (ԲՈԿ) թույլատրեց ՔԿ նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին Խախալևայի դեմ քրգործ հարուցել «առանձնապես խոշոր չափի խարդախություն» և «պաշտոնեական կեղծիք» հոդվածներով։ Խախալևան դիմեց փախուստի (ԲՈԿ-ը հայտնում էր, որ նա եկել է Երևան), նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում։ 2022 թվականին Դոնի Ռոստովի դատարանը նրան հեռակա կարգով կալանավորեց։ Քննության տվյալներով՝ 127 օր աշխատավայրից բացակայած Խախալևան, խաբելով աշխատաժամանակի հաշվառման թերթիկները լրացրած աշխատակիցներին, ապօրինաբար ստացել էր 1 միլիոն 195 հազար ռուբլի: Ըստ ՌԴ քննչական կոմիտեի` հաշվետվության մեջ սխալ տեղեկություններ ներառելը կեղծիքի հատկանիշներ է պարունակում: