https://arm.sputniknews.ru/20250309/mek-orum-belgvorvodi-shrjani-vra-pvordzel-en-grvohel-ukrainakan-aveli-qan-130-ats-86561539.html
Մեկ օրում Բելգորոդի շրջանի վրա փորձել են գրոհել ուկրաինական ավելի քան 130 ԱԹՍ
Մեկ օրում Բելգորոդի շրջանի վրա փորձել են գրոհել ուկրաինական ավելի քան 130 ԱԹՍ
Sputnik Արմենիա
Վնասվել է երկու առանձնատուն։ 09.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-09T13:16+0400
2025-03-09T13:16+0400
2025-03-09T13:18+0400
բելգորոդ
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
ուկրաինա
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/15/83237449_0:197:575:520_1920x0_80_0_0_5dc22788f7045543e659e5c42ac569e1.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը անցած մեկ օրվա ընթացքում փորձել են ավելի քան 130 անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ) հարձակվել ՌԴ Բելգորոդի մարզի տարածքի վրա: Այս մասին Telegram-ալիքում հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։«Բելգորոդի շրջանում Դուբովոյե, Մալինովկա, Ռազումնոյե գյուղերի, Կրասնոյե, Կրասնի Խուտոր, Սոլնցևկա, Շչետինովկա գյուղերի, ինչպես նաև Վալկովսկի խուտորի ուղղությամբ մեկ հրետակոծության ընթացքում արձակվել է տասը զինամթերք և իրականացվել է 11 ԱԹՍ-ի հարձակում, որոնցից 4-ը խոցվել են ՀՕՊ համակարգի կողմից։ Վնասվել են երկու առանձնատուն և ավտոմեքենա։ Բորիսովի շրջանում Գրուզսկոյե, Նիկիտսկոյե և Ցապովկա գյուղերի ուղղությամբ արձակվել է մեկ զինամթերք և իրականացվել է երկու ԱԹՍ-ի հարձակում, որոնցից մեկը խոցվել է: Առանց հետևանքների»,-գրել է նա։Գրայվորոնսկի մունիցիպալ շրջանի վրա գրոհել է 6 ԱԹՍ։ Գրայվորոն քաղաքում գիշերը ԱԹՍ-ից պայթուցիկ սարք նետելու հետևանքով վնասվել է չորս տրանսպորտային միջոց և երեք սեփական տուն: Գուբկինսկի և Ստարոոսկոլսկի քաղաքային շրջանների, Կրասնենսկի շրջանի օդում ՀՕՊ ուժերը խոցել են 24 ԱԹՍ, տուժածներ և ավերածություններ չկան։Կրասնոյարուժսկի շրջանում նույնպես երկու գնդակոծություն է եղել, որի ընթացքում արձակվել է 16 արկ և հարվածներ են հասցվել տասը ԱԹՍ-ներով, որոնցից երկուսը խոցվել են: Վնասվել է չորս առանձնատուն, մեկ տրանսպորտային միջոց և էլեկտրահաղորդման գիծ։Վթարային բրիգադները վերականգնել են էլեկտրաէներգիան Իլեկ-Պենկովկա գյուղում։ Ռակիտյանսկի շրջանի վրա մեկ ԱԹՍ է հարձակվել, հետևանքներ չկան։ Չերնյանսկի երկնքում ՀՕՊ համակարգը խոցել է 15 ինքնաթիռային տիպի ԱԹՍ, վնասվել է մեկ սոցիալական օբյեկտ, ութ սեփական տուն և բակային շինություն։ Շեբեկինսկի մունիցիպալ շրջանի վրա յոթ հրետակոծության ընթացքում արձակվել է 13 զինամթերք, 38 ԱԹՍ է հարձակվել, որոնք խոցվել և ճնշվել են: Անցած օրվա ընթացքում թաղամասում վնասվել է առանձնատուն և չշահագործվող շենք, այսօր առավոտյան Շեբեկինում գնդակոծության հետևանքով վնասվել է բազմաբնակարան շենք և էլեկտրահաղորդման գիծ:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
բելգորոդ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/15/83237449_0:143:575:574_1920x0_80_0_0_7cfd8d89481b3e46d59d8271c6b5c7a3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բելգորոդ, ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս)
բելգորոդ, ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս)
Մեկ օրում Բելգորոդի շրջանի վրա փորձել են գրոհել ուկրաինական ավելի քան 130 ԱԹՍ
13:16 09.03.2025 (Թարմացված է: 13:18 09.03.2025) Վնասվել է երկու առանձնատուն։
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը անցած մեկ օրվա ընթացքում փորձել են ավելի քան 130 անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ) հարձակվել ՌԴ Բելգորոդի մարզի տարածքի վրա: Այս մասին Telegram-ալիքում հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Բելգորոդի շրջանում Դուբովոյե, Մալինովկա, Ռազումնոյե գյուղերի, Կրասնոյե, Կրասնի Խուտոր, Սոլնցևկա, Շչետինովկա գյուղերի, ինչպես նաև Վալկովսկի խուտորի ուղղությամբ մեկ հրետակոծության ընթացքում արձակվել է տասը զինամթերք և իրականացվել է 11 ԱԹՍ-ի հարձակում, որոնցից 4-ը խոցվել են ՀՕՊ համակարգի կողմից։ Վնասվել են երկու առանձնատուն և ավտոմեքենա։ Բորիսովի շրջանում Գրուզսկոյե, Նիկիտսկոյե և Ցապովկա գյուղերի ուղղությամբ արձակվել է մեկ զինամթերք և իրականացվել է երկու ԱԹՍ-ի հարձակում, որոնցից մեկը խոցվել է: Առանց հետևանքների»,-գրել է նա։
Վալույսկի մունիցիպալ շրջանում ավանների և գյուղերի վրա հարձակվել է 23 անօդաչու թռչող սարք, որոնցից 16-ը խոցվել և ճնշվել են: Գիշերը Դոլգոյե գյուղում պայթուցիկ սարքեր են նետվել, վնասվել է սեփական տուն, երեք շինություն, մեկ բեռնատար ավտոմեքենա է այրվել: Վոլոկոնովսկի շրջանում մեկ հրետակոծության ընթացքում վեց զինամթերք է արձակվել, մեկ ԱԹՍ է հարձակվել, որը խոցվել է: Տիշանկա գյուղում վնասվել է մեկ սեփական տուն, բակային շինություն և առևտրային օբյեկտ։
Գրայվորոնսկի մունիցիպալ շրջանի վրա գրոհել է 6 ԱԹՍ։ Գրայվորոն քաղաքում գիշերը ԱԹՍ-ից պայթուցիկ սարք նետելու հետևանքով վնասվել է չորս տրանսպորտային միջոց և երեք սեփական տուն: Գուբկինսկի և Ստարոոսկոլսկի քաղաքային շրջանների, Կրասնենսկի շրջանի օդում ՀՕՊ ուժերը խոցել են 24 ԱԹՍ, տուժածներ և ավերածություններ չկան։
Կրասնոյարուժսկի շրջանում նույնպես երկու գնդակոծություն է եղել, որի ընթացքում արձակվել է 16 արկ և հարվածներ են հասցվել տասը ԱԹՍ-ներով, որոնցից երկուսը խոցվել են: Վնասվել է չորս առանձնատուն, մեկ տրանսպորտային միջոց և էլեկտրահաղորդման գիծ։
Վթարային բրիգադները վերականգնել են էլեկտրաէներգիան Իլեկ-Պենկովկա գյուղում։ Ռակիտյանսկի շրջանի վրա մեկ ԱԹՍ է հարձակվել, հետևանքներ չկան։ Չերնյանսկի երկնքում ՀՕՊ համակարգը խոցել է 15 ինքնաթիռային տիպի ԱԹՍ, վնասվել է մեկ սոցիալական օբյեկտ, ութ սեփական տուն և բակային շինություն։ Շեբեկինսկի մունիցիպալ շրջանի վրա յոթ հրետակոծության ընթացքում արձակվել է 13 զինամթերք, 38 ԱԹՍ է հարձակվել, որոնք խոցվել և ճնշվել են: Անցած օրվա ընթացքում թաղամասում վնասվել է առանձնատուն և չշահագործվող շենք, այսօր առավոտյան Շեբեկինում գնդակոծության հետևանքով վնասվել է բազմաբնակարան շենք և էլեկտրահաղորդման գիծ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։