00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանի գերագույն առաջնորդը մերժել է ԱՄՆ–ի հետ բանակցությունների առաջարկը

© AP Photo / Office of the Iranian Supreme Leader via APԻրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին - Sputnik Արմենիա, 1920, 09.03.2025
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ալի Խամենեին կարծում է, որ Վաշինգտոնի կոչերն իրականում նպատակ ունեն պարտադրել սեփական դիրքորոշումը։
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին մերժել է միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ–ի հետ բանակցությունների առաջարկը։
Նրա խոսքով` որոշ «ագրեսիվ կառավարությունների» բանակցությունների վերաբերյալ համառ կոչերն ուղղված են ոչ թե խնդիրների լուծմանը, այլ սեփական տեսակետների գերիշխանությանն ու պարտադրմանը։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը միանշանակ չի արդարացնի նրանց սպասումները»,– նախագահի, խորհրդարանի խոսնակի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ հանդիպման ժամանակ նշել է Խամենեին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի գերագույն առաջնորդին ուղերձ էր հղել։ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ–ն կնախընտրեր Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ գործարք կնքել։
Լրահոս
0