00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանքանյութերի գործարքից հետո էլ ԱՄՆ-ն չի վերսկսի Կիևին ռազմական օգնության մատակարարումը

© AP Photo / Evan VucciԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը - Sputnik Արմենիա, 1920, 09.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Թրամփին առաջընթաց է պետք Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու ճանապարհին, նա նաև ցանկանում է, որ Զելենսկին դիտարկի հրաժարական տալու հնարավորությունը:
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. Ուկրաինական օգտակար հանածոների վերաբերյալ գործարքի կնքումը բավարար չի լինի, որպեսզի ԱՄՆ-ն վերականգնի Կիևին ռազմական օգնության տրամադրումը և հետախուզական տվյալների փոխանակումը: Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հայտնել է NBC հեռուստաընկերությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նրանց տեղեկություններով՝ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփն իր օգնականներին հասկացրել է, որ գործարքից բացի անհրաժեշտ է, որ Վլադիմիր Զելենսկին փոխի իր վերաբերմունքը խաղաղության բանակցությունների նկատմամբ և զիջումների գնալու պատրաստակամություն ցուցաբերի, այդ թվում՝ տարածքային։ Բացի այդ, Թրամփը առաջընթաց է ուզում Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու ճանապարհին, ինչպես նաև ցանկանում է, որ Զելենսկին դիտարկի հրաժարական տալու հնարավորությունը:
«Նախագահ Զելենսկու ուղերձը կարդալով [ԱՄՆ Կոնգրեսի] համատեղ նիստում՝ նախագահ Թրամփը ցույց տվեց, որ Ուկրաինան հասել է դրական տեղաշարժերի։ Հաշվի առնելով հաջորդ շաբաթ Սաուդյան Արաբիայում տեղի ունենալիք հանդիպումները՝ մենք ակնկալում ենք ավելի շատ դրական տեղաշարժեր տեսնել և ի վերջո վերջ դնել այդ դաժան պատերազմին»,-մեջբերում է հեռուստաընկերությունը Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության ղեկավար Բրայան Հյուզի մեկնաբանությունը:
Թրամփը մարտի 4–ին ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների առջև ելույթի ժամանակ հայտնել է, որ Զելենսկուց ուղերձ է ստացել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններին նրա պատրաստակամության մասին: Զելենսկին նշել է, որ պատրաստ է ցանկացած պահի ԱՄՆ-ի հետ համաձայնագիր ստորագրել ուկրաինական օգտակար հանածոների արդյունահանման վերաբերյալ: Վաշինգտոնը բանակցություններին Կիևի պատրաստակամությունը կապում էր զենքի մատակարարումները վերսկսելու հնարավորություն տեսնելու հետ։
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքրոֆթն ավելի վաղ հայտնել էր, որ Կիևի և Վաշինգտոնի ներկայացուցիչները մտադիր են հանդիպում անցկացնել Սաուդյան Արաբիայում՝ ուկրաինական հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր քննարկելու համար: Մարտի 7-ին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլցը հաստատել է, որ Վաշինգտոնի կողմից հանդիպմանը կմասնակցի ինքը, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Հինգշաբթի օրը Axios պորտալը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի պաշտոնյաները մարտի 12-ին Սաուդյան Արաբիայում կայանալիք հանդիպմանը կքննարկեն հրադադարի հասնելու ջանքերը: Հրապարակման մեջ ասվում էր, որ դրա վերաբերյալ պայմանավորվածությունները ձեռք են բերվել Ուոլցի և Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հեռախոսազրույցի ընթացքում: Պորտալի տեղեկություններով՝ հանդիպմանը Ուկրաինայի պատվիրակությունը կգլխավորի Երմակը։
Լրահոս
0