00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
5 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:08
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաբնակ Քեսաբում համեմատաբար հանգիստ է, բայց վտանգ կա. ի՞նչ վիճակ է Սիրիայում

© AP Photo/ Hussein MallaՔեսաբը
Քեսաբը - Sputnik Արմենիա, 1920, 09.03.2025
Քեսաբը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Սիրիայում գործող 2 ահաբեկչական կազմակերպությունները` «Համզաթը» և «Ամշաթը», որոնք ծայրահեղական, վարձկան զինյալներով են համալրված, ցեղասպան գործողություններ են անում ալևիների, ինչպես նաև այլ ազգային փոքրամասնությունների նկատմամբ, այդ թվում հայերի։
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Սիրիայի Արաբական Հանրապետության Լաթաքիա նահանգի հայաբնակ Քեսաբ քաղաքում ներկայում համեմատաբար հանգիստ է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Զարթոնք» պարբերականի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը։
Նշենք, որ ինչպես վերջին օրերին, այնպես էլ այս պահին Սիրիայի` ալևիներով բնակեցված շրջաններում իրավիճակը թեժ է` շարունակվում են ցեղասպան գործողությունները։
Հակոբյանը պատմեց, որայսօր Լաթաքիա և Տարտուս նահանգներում ալևիների դեմ ահավոր բաներ են կատարվում։ Ընդգծեց` Սիրիայում գործող 2 ահաբեկչական կազմակերպությունները` «Համզաթը» և «Ամշաթը», որոնք ծայրահեղական, վարձկան զինյալներով են համալրված և ֆինանսավորվում են Թուրքիայի կողմից, ցեղասպան գործողություններ են անում ալևիների, ինչպես նաև այլ ազգային փոքրամասնությունների նկատմամբ, այդ թվում հայերի։
«Մի քանի օր առաջ ալևիները փորձել էին ըմբոստանալ ներկա իշխանությունների դեմ, ինչից հետո էլ սկսվեց այս ամենը։ Այժմ ահաբեկիչները մտնում են ազգային փոքրամասնությունների տներ, հայտնում, որ վերջինները համագործակցել են երկրի նախկին ղեկավարության հետ ու տան տղամարդկանց տանում։ Իհարկե, նրանց հետ հետո հաշվեհարդար են տեսնում, որպեսզի հետագայում կարողանան նույն կերպ վարվել նաև կանանց և երեխաների հետ։ Սա, անշուշտ, մեզ ծանոթ թրքական ձեռագիր է։ Քեսաբում այժմ համեմատաբար հանգիստ է, որևէ միջադեպ այնտեղ չի գրանցվել։ Այնուամենայնիվ, վտանգն առկա է, քանի դեռ այդ շրջանն էլ վերահսկվում է թրքամետ զինյալների կողմից»,– նշեց Հակոբյանը։
Պարբերականի գլխավոր խմբագիրը նշեց, որ Սիրիայում այսօր կատարվողն անմիջականորեն կապ ունի նաև Հայաստանի հետ։ Շեշտեց` թուրքական գործոնն է դեր խաղում Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններում, նույնն էլ կարող է լինել Հայաստանում։
«Սիրիայում կատարվողը մեր իշխանություններին պետք է դաս լինի, որ քաղաքակրթության շղարշով աշխարհին ներկայացող այս պետության հետ չի կարելի աշխատանքներ տանել կամ խաղաղություն կնքել։ ՀՀ այսօրվա իշխանություններն անհեռատես կեցվածքով դեռ խաղում են «Խաղաղության խաչմերուկ» խաղը Թուրքիայի հետ, բայց չեն գիտակցում, որ այսպես կոչված խաղաղության և սահմանների բացման հաջորդ օրը նույնը կպատահի նաև մեզ հետ, մասնավորապես, եթե ռուսական ռամզաբազան դուրս գա ՀՀ արևմտյան սահմանագծից։ Թուրքական խմբավորումներն ուղղակի սանձարձակ պահվածք կդրսևորեն և կմտնեն Հայաստանի ինքնիշխան տարածք»,– նշեց Սևակ Հակոբյանը։
Հիշեցնենք` 2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր կազմավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտան Դամասկոս, ինչից հետո նախագահ Բաշար Ասադը պաշտոնաթող եղավ և լքեց երկիրը։ Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ-Բաշիրը, որը ղեկավարում էր Իդլիբ նահանգում գործող «Փրկության կառավարությունը», իրեն հայտարարեց Սիրիայի անցումային կառավարության ղեկավար։ Անցումային կառավարությունը գործելու է մինչև 2025 թվականի մարտի 1-ը:
Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար է դարձել Ահմեդ ալ-Շարաան (հայտնի է որպես Ջուլանի), որը 2025 թվականի հունվարի վերջին հռչակվել է Սիրիայի ժամանակավոր նախագահ:
Թեև Սիրիայի նոր իշխանությունները աջակցություն են հայտնել երկրի էթնիկ և կրոնական բազմազանությանը, տեղեկություններ են ստացվում այն մասին, որ նախագահի պաշտոնից Բաշար Ասադի հեռանալուց հետո կրոնական փոքրամասնությունները հարձակումների և հալածանքների են ենթարկվում Սիրիայի տարբեր մասերում:
Լրահոս
0