https://arm.sputniknews.ru/20250307/trampn-asel-e-vor-havatum-e-ukrainaji-harcvov-kargavvorman-hasnelu-putini-mtadrutjany-86540902.html
Թրամփն ասել է, որ հավատում է Ուկրաինայի հարցով կարգավորման հասնելու Պուտինի մտադրությանը
Թրամփն ասել է, որ հավատում է Ուկրաինայի հարցով կարգավորման հասնելու Պուտինի մտադրությանը
Sputnik Արմենիա
ԱՄՆ նախագահը վստահություն է հայտնել, որ երկու կողմերն էլ շահագրգռված են հակամարտության դադարեցման հարցում, իսկ ինքը կօգնի արագացնել այդ գործընթացը: 07.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-07T22:00+0400
2025-03-07T22:00+0400
2025-03-07T22:08+0400
դոնալդ թրամփ
ամն
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
վլադիմիր պուտին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/17/85041924_0:0:1600:901_1920x0_80_0_0_1b2c880e1a69ef54c4bc9c0bc2f19be3.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ելույթ ունենալիս հայտարարել է, որ հավատում է Ուկրաինայի հակամարտությունը կարգավորելու Վլադիմիր Պուտինի ձգտմանը:Նրա խոսքով՝ Մոսկվան իսկապես ցանկանում է պայմանավորվել, և նրա հետ փոխգործակցությունն ավելի հեշտ է ստացվում, քան Կիևի հետ, չնայած Ռուսաստանն այս դիմակայությունում ուժեղ դիրքեր ունի:Նա նշել է, որ թեև ԱՄՆ-ն հաջողությամբ համագործակցում է Ռուսաստանի հետ, սակայն այս պահին Մոսկվան «դժոխային ձևով ռմբակոծում է Ուկրաինան»: Սակայն Թրամփը կարծում է, որ նույնիսկ նման իրավիճակում Կիևը շարունակում է պակաս կանխատեսելի գործընկեր մնալ։«Ինձ համար, եթե անկեղծ լինեմ, ավելի դժվար է գործ ունենալ Ուկրաինայի հետ, չնայած նրանք խաղաքարտեր չունեն։ Վերջնական կարգավորման համատեքստում Ռուսաստանի հետ փոխգործակցելն ավելի հեշտ է, ինչը զարմանալի է, քանի որ բոլոր խաղաքարտերը նրա ձեռքին են»,-ընդգծել է նա։Միևնույն ժամանակ, Թրամփը հասկացրել է, որ Վաշինգտոնը կարող է դադարեցնել օգնությունը Կիևին, եթե ուկրաինական իշխանությունները խաղաղ կարգավորման պատրաստակամություն չցուցաբերեն:«Կարծում եմ՝ երկու կողմերն էլ կարգավորում ուզում են։ Եթե ես նախագահ չլինեի, այս պատերազմը դժվար թե ավարտվեր։ Բայց ես վստահ եմ, որ մենք կհասնենք կարգավորման և կկանգնեցնենք այն»,-հայտարարել է նա։Հիշեցնենք, որ որ Թրամփի և Զելենսկու հանդիպումը տեղի է ունեցել Վաշինգտոնում փետրվարի 28-ին, այն վերաճել է լեզվակռվի: Հազվագյուտ մետաղների վերաբերյալ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև գործարքի ստորագրումը չեղարկվել է, չնայած ամեն ինչ պատրաստ էր, և Զելենսկին ստիպված է եղել լքել Սպիտակ տունը: Թրամփը հայտարարել է, որ Զելենսկու մոտ Ռուսաստանի հետ հակամարտությունը կարգավորելու ցանկություն չի տեսնում։
ամն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/17/85041924_0:0:1424:1067_1920x0_80_0_0_3843b91aa93436d087e75bb10f591372.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, ամն, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, վլադիմիր պուտին
դոնալդ թրամփ, ամն, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, վլադիմիր պուտին
Թրամփն ասել է, որ հավատում է Ուկրաինայի հարցով կարգավորման հասնելու Պուտինի մտադրությանը
22:00 07.03.2025 (Թարմացված է: 22:08 07.03.2025) ԱՄՆ նախագահը վստահություն է հայտնել, որ երկու կողմերն էլ շահագրգռված են հակամարտության դադարեցման հարցում, իսկ ինքը կօգնի արագացնել այդ գործընթացը:
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ելույթ ունենալիս հայտարարել է, որ հավատում է Ուկրաինայի հակամարտությունը կարգավորելու Վլադիմիր Պուտինի ձգտմանը:
Նրա խոսքով՝ Մոսկվան իսկապես ցանկանում է պայմանավորվել, և նրա հետ փոխգործակցությունն ավելի հեշտ է ստացվում, քան Կիևի հետ, չնայած Ռուսաստանն այս դիմակայությունում ուժեղ դիրքեր ունի:
«Ես հավատում եմ նրան»,-ասել Է Թրամփը՝ պատասխանելով Ռուսաստանի նախագահին վստահելու մասին հարցին:
Նա նշել է, որ թեև ԱՄՆ-ն հաջողությամբ համագործակցում է Ռուսաստանի հետ, սակայն այս պահին Մոսկվան «դժոխային ձևով ռմբակոծում է Ուկրաինան»: Սակայն Թրամփը կարծում է, որ նույնիսկ նման իրավիճակում Կիևը շարունակում է պակաս կանխատեսելի գործընկեր մնալ։
«Ինձ համար, եթե անկեղծ լինեմ, ավելի դժվար է գործ ունենալ Ուկրաինայի հետ, չնայած նրանք խաղաքարտեր չունեն։ Վերջնական կարգավորման համատեքստում Ռուսաստանի հետ փոխգործակցելն ավելի հեշտ է, ինչը զարմանալի է, քանի որ բոլոր խաղաքարտերը նրա ձեռքին են»,-ընդգծել է նա։
Միևնույն ժամանակ, Թրամփը հասկացրել է, որ Վաշինգտոնը կարող է դադարեցնել օգնությունը Կիևին, եթե ուկրաինական իշխանությունները խաղաղ կարգավորման պատրաստակամություն չցուցաբերեն:
Նա նաև վստահություն է հայտնել, որ երկու կողմերն էլ շահագրգռված են հակամարտության դադարեցմամբ, իսկ իր ղեկավարությունը կօգնի արագացնել այդ գործընթացը:
«Կարծում եմ՝ երկու կողմերն էլ կարգավորում ուզում են։ Եթե ես նախագահ չլինեի, այս պատերազմը դժվար թե ավարտվեր։ Բայց ես վստահ եմ, որ մենք կհասնենք կարգավորման և կկանգնեցնենք այն»,-հայտարարել է նա։
Հիշեցնենք, որ որ Թրամփի և Զելենսկու հանդիպումը տեղի է ունեցել Վաշինգտոնում փետրվարի 28-ին, այն վերաճել է լեզվակռվի: Հազվագյուտ մետաղների վերաբերյալ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև գործարքի ստորագրումը չեղարկվել է, չնայած ամեն ինչ պատրաստ էր, և Զելենսկին ստիպված է եղել լքել Սպիտակ տունը: Թրամփը հայտարարել է, որ Զելենսկու մոտ Ռուսաստանի հետ հակամարտությունը կարգավորելու ցանկություն չի տեսնում։