https://arm.sputniknews.ru/20250307/hakvob-arshakjann-arajarkum-e-tskhakhvoti-vatsharqi-tariqy-18-i-pvokharen-dardznel-21-86529777.html
Հակոբ Արշակյանն առաջարկում է ծխախոտի վաճառքի տարիքը 18-ի փոխարեն դարձնել 21
Հակոբ Արշակյանն առաջարկում է ծխախոտի վաճառքի տարիքը 18-ի փոխարեն դարձնել 21
Sputnik Արմենիա
Հակոբ Արշակյանի խոսքով՝ իր այս գաղափարը քննարկել է գործընկեր պատգամավորների հետ և նրանցից տարբեր կարծիքներ լսել։ 07.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-07T17:35+0400
2025-03-07T17:35+0400
2025-03-07T18:11+0400
հակոբ արշակյան
ծխախոտ
ուղերձ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/1f/76483560_0:41:1452:858_1920x0_80_0_0_b99b1f4ca8c6d1ad481d66e9dc9c455b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը առաջարկում է ծխախոտի վաճառքի տարիքը 18-ի փոխարեն դարձնել 21 տարեկանը։ Արշակյանը Ֆեյսբուքի իր էջում տեսաուղերձով դիմել է քաղաքացիներին՝ առաջարկելով գրել կարծիքներ։Նա իր տեսաուղերձում ընդգծել է, որ հատկապես բանակում ծխախոտի օգտագործումը շատ բացասական ազդեցություն ունի թե՛ կանոնադրական հարաբերությունների տեսանկյունից, թե' սոցիալական։Զինվորներից մեկը կարողանում է լավ սիգարետ գնել, մյուսը չի կարողանում։ Հաճախ իրարից են ուզում, բացի այդ, ծխելու հատուկ վայրեր կան, որոնք դառնում են տարատեսակ զրույցների, հարցեր պարզելու տեղեր։«Ես առաջարկում եմ հետևյալը․ քանի որ մինչև 18 տարեկան երիտասարդներին ծխախոտի վաճառքն արգելված է, մենք այդ շեմը սարքենք մինչև 21 տարեկան»,- ասում է Արշակյանը։Իսպանիայում արգելվել է էլեկտրոնային բուրավետ ծխախոտների օգտագործումըՆա ընդգծում է, որ իր նախաձեռնությունը նորություն չէ. շատ երկրներում վաղուց է ալկոհոլի կամ ծխախոտի վաճառքի արգելքը 18-ից հասցվել 21 տարեկանի։Հակոբ Արշակյանի խոսքով՝ իր այս գաղափարը քննարկել է գործընկեր պատգամավորների հետ և նրանցից տարբեր կարծիքներ է լսել։Հիշեցնենք՝ ըստ 2020 թվականին ընդունված փոփոխությունների՝ Հայաստանում արգելվում է ծխելն ու ծխախոտի վաճառքը դպրոցների, հիվանդանոցների և մշակութային վայրերի մոտ (թեև ընդամենը 10 մ շառավղով): Այս արգելքը չի տարածվում զորամասերի վրա։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/1f/76483560_156:0:1447:968_1920x0_80_0_0_fd2523b0dc5c1f6cb1fe1d678c4ea342.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հակոբ արշակյան, ծխախոտ, ուղերձ
հակոբ արշակյան, ծխախոտ, ուղերձ
Հակոբ Արշակյանն առաջարկում է ծխախոտի վաճառքի տարիքը 18-ի փոխարեն դարձնել 21
17:35 07.03.2025 (Թարմացված է: 18:11 07.03.2025) Հակոբ Արշակյանի խոսքով՝ իր այս գաղափարը քննարկել է գործընկեր պատգամավորների հետ և նրանցից տարբեր կարծիքներ լսել։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը առաջարկում է ծխախոտի վաճառքի տարիքը 18-ի փոխարեն դարձնել 21 տարեկանը։ Արշակյանը Ֆեյսբուքի իր էջում տեսաուղերձով դիմել է քաղաքացիներին՝ առաջարկելով գրել կարծիքներ։
«Հայկական բանակում, համալսարաններում, կրթօջախներում ծխախոտի օգտագործման բացառումը երիտասարդության և հասարակության մտավոր ու ֆիզիկական առողջ զարգացման գրավականներից է։ Խնդրում եմ անպայման գրել Ձեր կարծիքն այս հարցի վերաբերյալ, որն ազդեցություն կունենա հարցի հետագա քննարկումների ընթացքում»,- կից գրել է Արշակյանը:
Նա իր տեսաուղերձում ընդգծել է, որ հատկապես բանակում ծխախոտի օգտագործումը շատ բացասական ազդեցություն ունի թե՛ կանոնադրական հարաբերությունների տեսանկյունից, թե' սոցիալական։
Զինվորներից մեկը կարողանում է լավ սիգարետ գնել, մյուսը չի կարողանում։ Հաճախ իրարից են ուզում, բացի այդ, ծխելու հատուկ վայրեր կան, որոնք դառնում են տարատեսակ զրույցների, հարցեր պարզելու տեղեր։
«Ես առաջարկում եմ հետևյալը․ քանի որ մինչև 18 տարեկան երիտասարդներին ծխախոտի վաճառքն արգելված է, մենք այդ շեմը սարքենք մինչև 21 տարեկան»,- ասում է Արշակյանը։
Նա ընդգծում է, որ իր նախաձեռնությունը նորություն չէ. շատ երկրներում վաղուց է ալկոհոլի կամ ծխախոտի վաճառքի արգելքը 18-ից հասցվել 21 տարեկանի։
Հակոբ Արշակյանի խոսքով՝ իր այս գաղափարը քննարկել է գործընկեր պատգամավորների հետ և նրանցից տարբեր կարծիքներ է լսել։
Հիշեցնենք՝ ըստ 2020 թվականին ընդունված փոփոխությունների՝ Հայաստանում արգելվում է ծխելն ու ծխախոտի վաճառքը դպրոցների, հիվանդանոցների և մշակութային վայրերի մոտ (թեև ընդամենը 10 մ շառավղով): Այս արգելքը չի տարածվում զորամասերի վրա։