00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հակասում է Ուկրաինայում կարգավորման ջանքերին». Պեսկովը՝ ԵՄ ծրագրերի մասին

© Sputnik / POOL / Անցնել մեդիապահոցԴմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկով - Sputnik Արմենիա, 1920, 07.03.2025
Բաժանորդագրվել
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավարն առաջարկել էր 800 մլրդ եվրո ներգրավել Եվրոպայի վերազինման ծրագրի համար։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. Եվրոպայի ռազմականացման թեմանհակասում է Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին։ Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ռազմարդյունաբերական համալիրը զարգացնելու ԵՄ մտադրությունը։
«Նման առճակատման հռետորաբանությունը և առճակատումային մշակումները, որոնք մենք այժմ տեսնում ենք Բրյուսելում և եվրոպական մայրաքաղաքներում, իհարկե, լրջորեն հակասում են Ուկրաինայի շուրջ խաղաղ կարգավորման ուղիներ փնտրելու տրամադրվածությանը», - ասել Է Պեսկովը:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հանդես էր եկել Եվրոպայի վերազինման ծրագրի ֆինանսավորման համար չորս տարվա ընթացքում 800 մլրդ եվրո ներգրավելու առաջարկով: Միջոցների մեծ մասն առաջարկվում է ներգրավել եվրոպական պետությունների բյուջեներից։
Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինային սպառազինությունների մատակարարումները խանգարում են կարգավորմանը ու ՆԱՏՕ-ի երկրներին ուղղակիորեն ներգրավում են հակամարտության մեջ: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, կդառնա օրինական թիրախ Ռուսաստանի համար:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ուղղակիորեն մասնակցում են հակամարտությանը, այդ թվում ՝ ոչ միայն զենքի մատակարարմամբ, այլև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և այլ երկրների տարածքում կադրերի պատրաստմամբ: Կրեմլում հայտարարել են, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը չի նպաստում բանակցություններին և բացասական ազդեցություն կունենա։
Լրահոս
0