https://arm.sputniknews.ru/20250306/vtarandi-taterakhumby-teghahanveluc-hetvo-inchpes-e-gvojatevum-stepanakerti-tatrvony-86489812.html
«Վտարանդի թատերախումբը». տեղահանվելուց հետո ինչպես է գոյատևում Ստեփանակերտի թատրոնը
«Վտարանդի թատերախումբը». տեղահանվելուց հետո ինչպես է գոյատևում Ստեփանակերտի թատրոնը
Sputnik Արմենիա
Թատրոնը շարունակում է իր գործունեությունը Հայաստանում՝ պարբերաբար ներկայացնելով նոր բեմադրություններ: Ծննդյան օրվա կապակցությամբ թատերախումբը կցուցադրի... 06.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-06T17:54+0400
2025-03-06T17:54+0400
2025-03-06T18:43+0400
ստեփանակերտ
թատրոն
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/06/86481624_0:0:1600:901_1920x0_80_0_0_1758f2c2e7d693b456040b014d66cbb4.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը, որը Արցախի միակ պահպանված ռուսական թատրոնն է, մարտի 7-ին կնշի ծննդյան տարեդարձը:Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Ժաննա Կրիկորովան պատմեց, որ թատրոնը հիմնադրվել է 2022 թվականին Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանին կից գործող «Թափառող շուն» արտ-ստուդիայի հիմքի վրա։ Կրիկորովան ընդգծեց, որ խոսքը ոչ թե ստուդիայի վերափոխման, այլ հենց նոր թատրոնի ստեղծման մասին է։Արցախից տեղահանվելուց հետո կոլեկտիվը կարողացել է շարունակել իր գործունեությունը Երևանում: Չնայած սեփական տարածք չունենալուն և եղած պայմանների դժվարությանը՝ թատրոնը շարունակում է ներկայացումներ բեմադրել, նոր ձևաչափեր փորձարկել և փառատոների մասնակցել:«Թատրոնը դեռ իր տարածքը չունի, իսկ վարձակալված վայրերում աշխատելու համար լավ պայմաններ չկան։ Բայց մենք շարունակում ենք գործել, նոր տարբերակներ փնտրել, նոր ներկայացումներ ներկայացնել հանդիսատեսին», - նշեց Կրիկորովան։Տարվա ընթացքում բեմադրվել է երկու իմմերսիվ ներկայացում (ժամանակակից ինտերակտիվ թատրոնի եղանակ, որտեղ հանդիսատեսը ներգրավվում է ծավալվող իրադարձություններին – խմբ.)։ Ջոն Բ. Պրիստլիի պիեսի հիման վրա բեմադրված «Վտանգավոր շրջադարձ» ներկայացմանը հանդիսատեսը դարձել էր սյուժեի մի մասը, որտեղ խուզարկուներ և ատենակալ դատավորներ են։ «Իրանական կոնֆերանսում» հանդիսատեսը կարող է մասնակցել կենդանի երկխոսությանը:Թատրոնն արդեն հասցրել է ներկայանալ միջազգային բեմերում։ Մայակովսկու պոեզիայի հիման վրա բեմադրված «Ամբողջ ձայնով» ներկայացմամբ Մուրմանսկի փառատոնին մասնակցությունը կարևոր փուլ էր թատրոնի նոր պատմության մեջ։ Ներկայացումը ջերմորեն ընդունվեց հանդիսատեսի կողմից, արժանացավ երկու մրցանակի և թատերական քննադատների բարձր գնահատականներին:«Կարևորը մրցանակները չեն, այլ թե ինչպես մեզ ընկալեց կոմպետենտ ժյուրին։ Մեր թատրոնը ներկայացնելու ընթացքում միշտ ընդգծվում էր՝ սա վտարանդի, տունն ու հայրենիքը կորցրած թատրոն է, բայց կարողացել է հաստատվել Երևանում ու շարունակել ստեղծագործական գործունեությունը»,-նշեց Կրիկորովան։Թատերախմբի հիմնական կազմում ինը դերասան կա, ևս հինգը երիտասարդական ստուդիայում են պարապում։ Մինչև 2025 թվականի մարտը թատրոնը ֆինանսական աջակցություն էր ստանում «Դիալոգ» կազմակերպությունից, սակայն մարտի 1-ից գործընկերությունն ավարտվեց։ Այժմ թիմը նոր գործընկերների և զարգացման հետագա հնարավորությունների ակտիվ փնտրտուքի մեջ է:Դերասանուհի Շողեր Սարգսյանն էլ իր հերթին ընդգծեց, որ չնայած բոլոր դժվարություններին, թատերախումբը շարունակում է աշխատանքը: Առաջիկայում կկայանա Գեորգի Պոլոնսկու «Կապրենք մինչև երկուշաբթի. Բանալին` առանց փոխանցման իրավունքի» պիեսի հիման վրա նոր՝ ժամանակակից իրողություններին հարմարեցված ներկայացման պրեմիերան։ Նա նշեց, որ դերասանների համար թատրոնը դարձել է ոչ միայն ստեղծագործելու վայր, այլև կորուստը և դժվար ժամանակները հաղթահարելու միջոց:Դերասանուհի Վերոնիկա Տոնյանը ևս ընդգծեց, որ շատերի համար թատրոնը դարձել է միակ փրկությունը:«Այն մեր մազերից բռնած՝ մեզ դուրս է քաշում ճահճից՝ թույլ չտալով հայտնվել դեպրեսիայում և ընկճվել», – ասաց նա։Актриса Степанакертского драмтеатра Вероника Тонян на пресс-конференции (6 марта 2025). ЕреванՍտեփանակերտի դրամատիկական թատրոնի դերասանուհի Վերոնիկա ՏոնյանըՀիշեցնենք` Ադրբեջանը 2023 թ. սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Մեկօրյա կատաղի մարտերից հետո Արցախի ողջ բնակչությունը ստիպված էր լքել իրենց տները և տեղափոխվել Հայաստան։ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնն այն եզակի մշակութային հաստատություններից է, որն Արցախից տեղահանումից հետո կարողացել է շարունակել իր գործունեությունը:
ստեփանակերտ
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/06/86481624_88:0:1512:1067_1920x0_80_0_0_ecc1e2ad341b14d75211913bc58b7e07.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ստեփանակերտ, թատրոն, երևան
ստեփանակերտ, թատրոն, երևան
«Վտարանդի թատերախումբը». տեղահանվելուց հետո ինչպես է գոյատևում Ստեփանակերտի թատրոնը
17:54 06.03.2025 (Թարմացված է: 18:43 06.03.2025) Թատրոնը շարունակում է իր գործունեությունը Հայաստանում՝ պարբերաբար ներկայացնելով նոր բեմադրություններ: Ծննդյան օրվա կապակցությամբ թատերախումբը կցուցադրի «Իրանական կոնֆերանս» ներկայացումը, որի ընթացքում հանդիսատեսը կարող է դառնալ կենդանի երկխոսության մաս:
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը, որը Արցախի միակ պահպանված ռուսական թատրոնն է, մարտի 7-ին կնշի ծննդյան տարեդարձը:
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Ժաննա Կրիկորովան պատմեց, որ թատրոնը հիմնադրվել է 2022 թվականին Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանին կից գործող «Թափառող շուն» արտ-ստուդիայի հիմքի վրա։ Կրիկորովան ընդգծեց, որ խոսքը ոչ թե ստուդիայի վերափոխման, այլ հենց նոր թատրոնի ստեղծման մասին է։
Արցախից տեղահանվելուց հետո կոլեկտիվը կարողացել է շարունակել իր գործունեությունը Երևանում: Չնայած սեփական տարածք չունենալուն և եղած պայմանների դժվարությանը՝ թատրոնը շարունակում է ներկայացումներ բեմադրել, նոր ձևաչափեր փորձարկել և փառատոների մասնակցել:
«Թատրոնը դեռ իր տարածքը չունի, իսկ վարձակալված վայրերում աշխատելու համար լավ պայմաններ չկան։ Բայց մենք շարունակում ենք գործել, նոր տարբերակներ փնտրել, նոր ներկայացումներ ներկայացնել հանդիսատեսին», - նշեց Կրիկորովան։
Տարվա ընթացքում բեմադրվել է երկու իմմերսիվ ներկայացում (ժամանակակից ինտերակտիվ թատրոնի եղանակ, որտեղ հանդիսատեսը ներգրավվում է ծավալվող իրադարձություններին – խմբ.)։ Ջոն Բ. Պրիստլիի պիեսի հիման վրա բեմադրված «Վտանգավոր շրջադարձ» ներկայացմանը հանդիսատեսը դարձել էր սյուժեի մի մասը, որտեղ խուզարկուներ և ատենակալ դատավորներ են։ «Իրանական կոնֆերանսում» հանդիսատեսը կարող է մասնակցել կենդանի երկխոսությանը:
«Այսօր հանդիսատեսին դուր են գալիս դրամատուրգիայի ոչ ստանդարտ մոտեցումները, նոր վայրերն ու ձևաչափերը։ Մարդիկ չեն ցանկանում լինել պասիվ դիտորդ, այլ արվեստում որոնում են ներգրավվածություն: Դա հետաքրքիր է նաև մեզ համար, և մենք շարունակում ենք ընթանալ այդ ուղղությամբ», – ընդգծեց Կրիկորովան։
Թատրոնն արդեն հասցրել է ներկայանալ միջազգային բեմերում։ Մայակովսկու պոեզիայի հիման վրա բեմադրված «Ամբողջ ձայնով» ներկայացմամբ Մուրմանսկի փառատոնին մասնակցությունը կարևոր փուլ էր թատրոնի նոր պատմության մեջ։ Ներկայացումը ջերմորեն ընդունվեց հանդիսատեսի կողմից, արժանացավ երկու մրցանակի և թատերական քննադատների բարձր գնահատականներին:
«Կարևորը մրցանակները չեն, այլ թե ինչպես մեզ ընկալեց կոմպետենտ ժյուրին։ Մեր թատրոնը ներկայացնելու ընթացքում միշտ ընդգծվում էր՝ սա վտարանդի, տունն ու հայրենիքը կորցրած թատրոն է, բայց կարողացել է հաստատվել Երևանում ու շարունակել ստեղծագործական գործունեությունը»,-նշեց Կրիկորովան։
Թատերախմբի հիմնական կազմում ինը դերասան կա, ևս հինգը երիտասարդական ստուդիայում են պարապում։ Մինչև 2025 թվականի մարտը թատրոնը ֆինանսական աջակցություն էր ստանում «Դիալոգ» կազմակերպությունից, սակայն մարտի 1-ից գործընկերությունն ավարտվեց։ Այժմ թիմը նոր գործընկերների և զարգացման հետագա հնարավորությունների ակտիվ փնտրտուքի մեջ է:
Դերասանուհի Շողեր Սարգսյանն էլ իր հերթին ընդգծեց, որ չնայած բոլոր դժվարություններին, թատերախումբը շարունակում է աշխատանքը: Առաջիկայում կկայանա Գեորգի Պոլոնսկու «Կապրենք մինչև երկուշաբթի. Բանալին` առանց փոխանցման իրավունքի» պիեսի հիման վրա նոր՝ ժամանակակից իրողություններին հարմարեցված ներկայացման պրեմիերան։ Նա նշեց, որ դերասանների համար թատրոնը դարձել է ոչ միայն ստեղծագործելու վայր, այլև կորուստը և դժվար ժամանակները հաղթահարելու միջոց:
Դերասանուհի Վերոնիկա Տոնյանը ևս ընդգծեց, որ շատերի համար թատրոնը դարձել է միակ փրկությունը:
«Այն մեր մազերից բռնած՝ մեզ դուրս է քաշում ճահճից՝ թույլ չտալով հայտնվել դեպրեսիայում և ընկճվել», – ասաց նա։
Актриса Степанакертского драмтеатра Вероника Тонян на пресс-конференции (6 марта 2025). Ереван
Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի դերասանուհի Վերոնիկա Տոնյանը
Հիշեցնենք`
Ադրբեջանը 2023 թ. սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Մեկօրյա կատաղի մարտերից հետո Արցախի ողջ բնակչությունը ստիպված էր լքել իրենց տները և տեղափոխվել Հայաստան։ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության
տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո
Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։
Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնն այն եզակի մշակութային հաստատություններից է, որն Արցախից տեղահանումից հետո կարողացել է շարունակել իր գործունեությունը: