https://arm.sputniknews.ru/20250306/smvolenski-hamalsarani-kvolektivi-ashkhatanqy-haghtel-e-hajagitutjan-mrcujtum-86503854.html
Սմոլենսկի համալսարանի կոլեկտիվի աշխատանքը հաղթել է հայագիտության մրցույթում
Սմոլենսկի համալսարանի կոլեկտիվի աշխատանքը հաղթել է հայագիտության մրցույթում
Sputnik Արմենիա
Հաղթողներն իրենց մրցանակները կստանան մայիսի վերջին՝ Երևանի Ռուսական տանը սպասվող հանդիսավոր արարողության ժամանակ: 06.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-06T23:10+0400
2025-03-06T23:10+0400
2025-03-06T23:10+0400
վադիմ ֆեֆիլով
հայաստանում ռուսական տուն
հայագիտություն
նիկողայոս մառ
ռուսաստան
սմոլենսկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/06/86500813_0:120:1280:840_1920x0_80_0_0_0366e7e9ddb92647f71546b7f4f3ba22.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Սմոլենսկի պետական համալսարանի հեղինակների խումբը հաղթել է հայագիտության միջազգային մրցույթում: Ամենաբարձր գնահատականին արժանացել է նրանց «Մարտիրոս Սարյանը ռուսական պոեզիայում» աշխատությունը: Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսական տունը՝ ամփոփելով ակադեմիկոս Ն. Յ.Մառի անվան հայագիտական միջազգային մրցույթի արդյունքները:Մրցույթի խորհրդի անդամ, ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի պրոֆեսոր Վիկտորյա Առաքելովան նշեց, որ ներկայացված բոլոր հետազոտություններն անցել են փակ գրախոսության ընթացակարգ, որտեղ յուրաքանչյուր աշխատանք գնահատել են տարբեր երկրներից առնվազն երկու անկախ փորձագետներ:Գրախոսները նշում են, որ այս աշխատանքը մեծ ներդրում է հայ-ռուսական մշակութային կապերի ուսումնասիրության և ռուսական պոեզիայում Սարյանի կերպարի իմաստավորման գործում:Երկրորդ տեղում «Դոնի Նախիջևանի ինքնակառավարումը» աշխատությունն է (Լ․Վ․ Բատիև, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հարավային գիտական կենտրոն): Մենագրության մեջ օգտագործվում են մեծ թվով տարբեր արխիվային սկզբնաղբյուրներ, ինչը դրան զգալի գիտական արժեք է տալիս։Մենագրությունը ոչ միայն Դոնի Նախիջևանի ծագման և զարգացման հետ կապված իրադարձությունների պատմական շարադրանքն է, այլև տեղական ինքնակառավարման մասին օրենսդրության էվոլյուցիայի և տեղի պայմաններում դրա կիրառման մանրամասն պատմաիրավական վերլուծությունը:Բրոնզը բաժին է հասել «Հայերի գաղթը Տյումենի շրջան» աշխատությանը (Վ․Դ․ Կամինին, Ուրալի դաշնային համալսարան, Սվերդլովսկ և Ա.Վ.Առաքելյան), որը պատմում է Սիբիրում հայկական ներկայության առաջին ընդհանրական ուսումնասիրության մասին:Չնայած Ռուսաստանի հայերի պատմության վերաբերյալ հրապարակումների թվացյալ առատությանը, դրանց մեծ մասը նվիրված է մայրաքաղաքներին և Սփյուռքի ավանդական կենտրոններին Ռուսաստանի հարավում։ Հեղինակները մանրամասն դիտարկում են միգրացիոն գործընթացները, սոցիալական և մշակութային ադապտացիոն ռազմավարությունները, հայկական սփյուռքի ազդեցությունը տարածաշրջանի զարգացման վրա:Մրցույթի խորհուրդն առանձնացրել է նաև առաջին եռյակում չընդգրկված երկու աշխատանք: Թեմայի ինքնատիպությամբ և նորարարական մոտեցմամբ նրանց գրավել է Ս.Լուրիեի և Ա. Դավթյանի «Երևանի քաղաքակրթությունը» աշխատությունը՝ յուրատեսակ «մշակութաբանական մանիֆեստ», որն ուսումնասիրում է Երևանի՝ որպես ուրբանիստական կենտրոնի ֆենոմենը իրեն բնորոշ առանձնահատկություններով:Երկրորդ մենագրությունը՝ Մ․Վ․ Մեդվեդևայի «Ն.Յ․ Մառի Անիական նամակներն» են։ Գրախոսներն ընդգծել են, որ Մեդվեդևայի աշխատությունը բարձրացնում է ակադեմիական արևելագիտության հեղինակությունը և ամրապնդում է ռուս-հայկական գիտական կապերը:ՀՌՀ ԱԻ տնօրեն, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը նշեց, որ արծարծված թեմաներից շատերն արդեն իսկ մեծ նշանակություն ունեն ոչ միայն գիտության, այլև հայ հասարակության համար:Հայաստանում Ռուսական տան տնօրեն Վադիմ Ֆեֆիլովն ընդգծեց, որ նպատակը ռուսերենով հայագիտությունը զարգացնելն էր։Հաղթողներն իրենց մրցանակները կստանան մայիսի վերջին՝ Երևանի Ռուսական տանը սպասվող հանդիսավոր արարողության ժամանակ:Մրցույթն անցկացվում է Հայաստանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի և ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի համատեղ ջանքերով և, ի թիվս այլ հարցերի, նպատակ ունի զարգացնել հայագիտության ռուսալեզու հատվածը և հարակից առարկաները:
սմոլենսկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/06/86500813_0:0:1280:960_1920x0_80_0_0_ad36df1f2c8d0caa4a280b86b24610bc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վադիմ ֆեֆիլով, հայաստանում ռուսական տուն, հայագիտություն, նիկողայոս մառ, ռուսաստան, սմոլենսկ
վադիմ ֆեֆիլով, հայաստանում ռուսական տուն, հայագիտություն, նիկողայոս մառ, ռուսաստան, սմոլենսկ
Սմոլենսկի համալսարանի կոլեկտիվի աշխատանքը հաղթել է հայագիտության մրցույթում
Հաղթողներն իրենց մրցանակները կստանան մայիսի վերջին՝ Երևանի Ռուսական տանը սպասվող հանդիսավոր արարողության ժամանակ:
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Սմոլենսկի պետական համալսարանի հեղինակների խումբը հաղթել է հայագիտության միջազգային մրցույթում: Ամենաբարձր գնահատականին արժանացել է նրանց «Մարտիրոս Սարյանը ռուսական պոեզիայում» աշխատությունը: Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսական տունը՝ ամփոփելով ակադեմիկոս Ն. Յ.Մառի անվան հայագիտական միջազգային մրցույթի արդյունքները:
Մրցույթի խորհրդի անդամ, ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի պրոֆեսոր Վիկտորյա Առաքելովան նշեց, որ ներկայացված բոլոր հետազոտություններն անցել են փակ գրախոսության ընթացակարգ, որտեղ յուրաքանչյուր աշխատանք գնահատել են տարբեր երկրներից առնվազն երկու անկախ փորձագետներ:
Գրախոսները նշում են, որ այս աշխատանքը մեծ ներդրում է հայ-ռուսական մշակութային կապերի ուսումնասիրության և ռուսական պոեզիայում Սարյանի կերպարի իմաստավորման գործում:
«Հեղինակները հսկայական աշխատանք են կատարել նյութը համակարգելու և մեկնաբանելու ուղղությամբ։ Ժամանակակից համակարգչային տեխնոլոգիաների օգտագործումը տեքստերի կորպուսային վերլուծության համար զգալիորեն բարձրացնում է հետազոտության գիտական արժեքը»,-նշել է նա։
Երկրորդ տեղում «Դոնի Նախիջևանի ինքնակառավարումը» աշխատությունն է (Լ․Վ․ Բատիև, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հարավային գիտական կենտրոն): Մենագրության մեջ օգտագործվում են մեծ թվով տարբեր արխիվային սկզբնաղբյուրներ, ինչը դրան զգալի գիտական արժեք է տալիս։
Մենագրությունը ոչ միայն Դոնի Նախիջևանի ծագման և զարգացման հետ կապված իրադարձությունների պատմական շարադրանքն է, այլև տեղական ինքնակառավարման մասին օրենսդրության էվոլյուցիայի և տեղի պայմաններում դրա կիրառման մանրամասն պատմաիրավական վերլուծությունը:
Բրոնզը բաժին է հասել «Հայերի գաղթը Տյումենի շրջան» աշխատությանը (Վ․Դ․ Կամինին, Ուրալի դաշնային համալսարան, Սվերդլովսկ և Ա.Վ.Առաքելյան), որը պատմում է Սիբիրում հայկական ներկայության առաջին ընդհանրական ուսումնասիրության մասին:
Չնայած Ռուսաստանի հայերի պատմության վերաբերյալ հրապարակումների թվացյալ առատությանը, դրանց մեծ մասը նվիրված է մայրաքաղաքներին և Սփյուռքի ավանդական կենտրոններին Ռուսաստանի հարավում։ Հեղինակները մանրամասն դիտարկում են միգրացիոն գործընթացները, սոցիալական և մշակութային ադապտացիոն ռազմավարությունները, հայկական սփյուռքի ազդեցությունը տարածաշրջանի զարգացման վրա:
Մրցույթի խորհուրդն առանձնացրել է նաև առաջին եռյակում չընդգրկված երկու աշխատանք: Թեմայի ինքնատիպությամբ և նորարարական մոտեցմամբ նրանց գրավել է Ս.Լուրիեի և Ա. Դավթյանի «Երևանի քաղաքակրթությունը» աշխատությունը՝ յուրատեսակ «մշակութաբանական մանիֆեստ», որն ուսումնասիրում է Երևանի՝ որպես ուրբանիստական կենտրոնի ֆենոմենը իրեն բնորոշ առանձնահատկություններով:
Երկրորդ մենագրությունը՝ Մ․Վ․ Մեդվեդևայի «Ն.Յ․ Մառի Անիական նամակներն» են։ Գրախոսներն ընդգծել են, որ Մեդվեդևայի աշխատությունը բարձրացնում է ակադեմիական արևելագիտության հեղինակությունը և ամրապնդում է ռուս-հայկական գիտական կապերը:
ՀՌՀ ԱԻ տնօրեն, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը նշեց, որ արծարծված թեմաներից շատերն արդեն իսկ մեծ նշանակություն ունեն ոչ միայն գիտության, այլև հայ հասարակության համար:
Հայաստանում Ռուսական տան տնօրեն Վադիմ Ֆեֆիլովն ընդգծեց, որ նպատակը ռուսերենով հայագիտությունը զարգացնելն էր։
«Մենք այդ թեման զարգացնում և ընդլայնում ենք։ Առաջարկում եմ այս կապակցությամբ աշնանը առցանց գիտաժողով անցկացնել մրցույթի դափնեկիրների և Նիժնի Նովգորոդի և Դոնի Ռոստովի հայագիտության կենտրոնների ներկայացուցիչների մասնակցությամբ»,-նշել է նա։
Հաղթողներն իրենց մրցանակները կստանան մայիսի վերջին՝ Երևանի Ռուսական տանը սպասվող հանդիսավոր արարողության ժամանակ:
Մրցույթն անցկացվում է Հայաստանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի և ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի համատեղ ջանքերով և, ի թիվս այլ հարցերի, նպատակ ունի զարգացնել հայագիտության ռուսալեզու հատվածը և հարակից առարկաները: