00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
3 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Исторический ликбез
Одесская трагедия 2 мая 2014 года: реакция ЕСПЧ.
15:04
23 ր
Исторический ликбез
Почему Киев замалчивает детали трагедии в одесском Доме профсоюзов?
15:33
23 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանը երեք անգամ կանխել է Թուրքիայի ներխուժումը Հայաստան. Էդուարդ Շարմազանով

© Sputnik / Aram NersesyanԷդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանով - Sputnik Արմենիա, 1920, 06.03.2025
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակն իր գրառման մեջ հիշել է ղարաբաղյան առաջին պատերազմը, երբ թուրքական ԶՈւ–ն մի քանի անգամ պատրաստ էր հատել հայկական սահմանը:
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Ռուսաստանի միջամտությունը երեք անգամ կանխել է թուրքական ներխուժումը Հայաստան։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով՝ Հայաստանի վրա հարձակվելու Թուրքիայի առաջին փորձը եղել է Ղարաբաղյան առաջին պատերազմի ամենաթեժ պահին՝ Լաչինի միջանցքի բացումից անմիջապես հետո։ 1992 թ. մայիսի 20–ին թուրքական բանակը սկսեց մարտական տեղակայումը` Հայաստանի տարածք ներխուժելու համար:
«Հարձակումը կանխվել է միայն Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջամտության շնորհիվ. ՌԴ Պետդուման այդ առիթով հատուկ լսումներ է անցկացրել այն ժամանակվա ԱԳ նախարար Անդրեյ Կոզիրևի և ԱՊՀ միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար, ավիացիայի մարշալ Եվգենի Շապոշնիկովի մասնակցությամբ՝ ՀՀ սահմանների մոտ թուրքական բանակի կտրուկ ակտիվացման վերաբերյալ։ Շապոշնիկովը շտապ մեկնել է Երևան և հենց օդանավակայանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել, որ Թուրքիայի ներխուժումը կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի»,– գրել է Շարմազանովը։
Շապոշնիկովի հայտարարության մասին անմիջապես զեկուցվել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ ավագին, որը նույն օրը զանգահարել է Անկարա և պահանջել թուրքական զորքերի հետքաշումը ՀՀ սահմանից:
ՀՀ իշխանությունը վերանայում է ՌԴ-ի հանդեպ վերաբերմունքը. քաղտեխնոլոգը` միտումների մասին
Հայաստանի վրա հարձակվելու Թուրքիայի 2–րդ փորձը կատարվել է հաջորդ տարի։ 1993 թ. փետրվարին թուրքական ԶՈւ 3-րդ դաշտային բանակը՝ 7 հազար զինծառայողներով, առաջ է քաշվել Կարս-Սարիղամիշ-Իգդիր գիծ՝ ստանալով Թուրքիայի կառավարության և ԶՈւ գլխավոր շտաբի նոր հրաման` ՀՀ տարածք ներխուժում նախապատրաստելու մասին։
«Ամեն ժամ իրավիճակը սրվում էր։ Մի քանի օր անց՝ 1993 թ. մայիսի սկզբին, ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովը նախագահ Բորիս Ելցինի հանձնարարությամբ անսպասելի` մեկօրյա այցով գնաց Անկարա։ Մարշալը կտրուկ և հակիրճ ներկայացրել է իրավիճակի վերաբերյալ ռուսական տեսակետը և անմիջապես վերադարձել ինքնաթիռ՝ չլսելով թուրքական նկատառումները»,– նշել է ԱԺ նախկին փոխխոսնակը։
Ըստ նրա փաստարկների` 3–րդ անգամ Թուրքիան փորձեց հարձակվել Հայաստանի վրա 1993 թ. սեպտեմբերին։ Թուրքական զինված ուժերի` Սարիղամիշի դիվիզիայի 220-րդ մեքենայացված և 9–րդ հրետանային խմբավորումները մոտեցել են ՀՀ սահմանին՝ կրակոցի հեռավորության վրա։ Թուրքիայի նոր վարչապետ Թանսու Չիլերը բացահայտ սպառնացել է զորք մտցնել, եթե հայկական հարձակումը Լեռնային Ղարաբաղում չդադարեցվի:
1993 թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանով հայկական բանակը բերվեց լիարժեք մարտական պատրաստության՝ ի նկատի ունենալով Թուրքիայի կողմից ռազմական գործողություններ սկսելու սպառնալիքը:
ՀՀԿ երիտասարդական թևը ՌԴ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները
1993 թ. հոկտեմբերի սկզբին Մոսկվայում բախումներ տեղի ունեցան Ռուսլան Խասբուլատովի կողմնակիցների և կառավարական ուժերի միջև, որոնք աջակցում էին ՌԴ նախագահ Բորիս Ելցինին։
«Միայն Ելցինի հաղթանակը թույլ չտվեց թուրքական զորքերի ներխուժումը, որոնք մտադիր էին, այսպես կոչված, չափավոր հարվածել Հայաստանին»,– գրել է Շարմազանովը:
Այս բոլոր փաստերը, նրա կարծիքով, հերթական անգամ ապացուցում են, որ Հայաստանի դաշնակիցը ՌԴ–ն է, իսկ գլխավոր սպառնալիքը` պանթուրքիզմը։
Լրահոս
0