https://arm.sputniknews.ru/20250306/rd-n-ir-pashtpanakan-planavvorman-mej-hashvi-karni-mijukajin-zenqi-masin-makrvoni-khvosqery-86498963.html
ՌԴ-ն իր պաշտպանական պլանավորման մեջ հաշվի կառնի միջուկային զենքի մասին Մակրոնի խոսքերը
ՌԴ-ն իր պաշտպանական պլանավորման մեջ հաշվի կառնի միջուկային զենքի մասին Մակրոնի խոսքերը
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ Ռուսաստանի վերաբերյալ Մակրոնի հայտարարությունն անվանել է «առճակատման տանող»: 06.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-06T20:36+0400
2025-03-06T20:36+0400
2025-03-06T20:36+0400
էմանուել մակրոն
դմիտրի պեսկով
միջուկային զենք
նատօ
ամն
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1c/28812444_0:136:3161:1914_1920x0_80_0_0_439684527a6a35bbdea709d92f0b6456.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Ռուսաստանն իր պաշտպանական պլանավորման մեջ հաշվի կառնի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջին հայտարարությունները. նրա խոսքում կան «միջուկային շանտաժի նոտաներ», հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում:Մարտի 5-ին Մակրոնը հայտարարել էր, որ ՌԴ-ն սպառնալիք է դարձել Ֆրանսիայի և Եվրոպայի համար, և այդ կապակցությամբ կոչ էր արել ամբողջ ԵՄ-ն պաշտպանելու համար քննարկել Ֆրանսիայի միջուկային զենքի օգտագործման հնարավորությունը: Նա նշել էր, որ Ուկրաինայի և ՆԱՏՕ-ում առաջատար դերի հարցերում ԱՄՆ-ն փոխել է դիրքորոշումը: Իր հերթին, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ռուսաստանի վերաբերյալ Մակրոնի հայտարարությունն անվանել էր «առճակատման տանող»: Նրա խոսքով՝ Մակրոնի խոսքերում կան շատ անճշտություններ. մասնավորապես, ոչինչ չի ասվում ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքը «յոթ մղոնանոց քայլերով» դեպի Ռոսաստանի սահման առաջանալու և այդ կապակցությամբ Մոսկվայի լեգիտիմ մտահոգության մասին:Նախարարությունում հավելել են, որ Մակրոնի ելույթում հստակ հնչում են միջուկային շանտաժի նոտաներ:ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ ի հայտ են եկել ամբողջ Եվրոպայի միջուկային «տիրակալը» դառնալու Փարիզի հավակնությունները՝ ամերիկյանին գրեթե փոխարինելու համար մայրցամաքին տրամադրելով իր «միջուկային հովանոցը»։«Արժե՞ ասել, որ դա չի հանգեցնի ո'չ Ֆրանսիայի, ո'չ նրա դաշնակիցների անվտանգության ամրապնդմանը։ Բացի այդ, ֆրանսիական միջուկային ներուժը համեմատելի չէ ամերիկյանի հետ», - նշել են դիվանագիտական գերատեսչությունում։Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ ամերիկացի լրագրող Տակեր Կառլսոնին տված հարցազրույցում մանրամասն բացատրել էր, որ անիմաստ է մտահոգվել ՆԱՏՕ-ի երկրների վրա Մոսկվայի հարձակման հարցով: Ռուսաստանի առաջնորդը նշել էր, որ ներքին խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելու համար արևմտյան քաղաքական գործիչները պարբերաբար վախեցնում են իրենց բնակչությանը ռուսական երևակայական սպառնալիքով, սակայն խելացի մարդիկ շատ լավ հասկանում են՝ ինչն ինչոց է:
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1c/28812444_215:0:2946:2048_1920x0_80_0_0_c02d6bc9911a749ba209fca2fb907ac4.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էմանուել մակրոն, դմիտրի պեսկով, միջուկային զենք, նատօ, ամն, ռուսաստան
էմանուել մակրոն, դմիտրի պեսկով, միջուկային զենք, նատօ, ամն, ռուսաստան
ՌԴ-ն իր պաշտպանական պլանավորման մեջ հաշվի կառնի միջուկային զենքի մասին Մակրոնի խոսքերը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ Ռուսաստանի վերաբերյալ Մակրոնի հայտարարությունն անվանել է «առճակատման տանող»:
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Ռուսաստանն իր պաշտպանական պլանավորման մեջ հաշվի կառնի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջին հայտարարությունները. նրա խոսքում կան «միջուկային շանտաժի նոտաներ», հայտարարել են
ՌԴ ԱԳՆ-ում:
Մարտի 5-ին Մակրոնը հայտարարել էր, որ ՌԴ-ն սպառնալիք է դարձել Ֆրանսիայի և Եվրոպայի համար, և այդ կապակցությամբ կոչ էր արել ամբողջ ԵՄ-ն պաշտպանելու համար քննարկել Ֆրանսիայի միջուկային զենքի օգտագործման հնարավորությունը: Նա նշել էր, որ Ուկրաինայի և ՆԱՏՕ-ում առաջատար դերի հարցերում ԱՄՆ-ն փոխել է դիրքորոշումը: Իր հերթին, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ռուսաստանի վերաբերյալ Մակրոնի հայտարարությունն անվանել էր «
առճակատման տանող»: Նրա խոսքով՝ Մակրոնի խոսքերում կան շատ անճշտություններ. մասնավորապես, ոչինչ չի ասվում ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքը «յոթ մղոնանոց քայլերով» դեպի Ռոսաստանի սահման առաջանալու և այդ կապակցությամբ Մոսկվայի լեգիտիմ մտահոգության մասին:
«Բայց, իհարկե, Ֆրանսիայի նախագահի հայտարարածը Ռուսաստանի կողմից հաշվի կառնվի իր պաշտպանական պլանավորման մեջ», - ասված է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Նախարարությունում հավելել են, որ Մակրոնի ելույթում հստակ հնչում են միջուկային շանտաժի նոտաներ:
ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ ի հայտ են եկել ամբողջ Եվրոպայի միջուկային «տիրակալը» դառնալու Փարիզի հավակնությունները՝ ամերիկյանին գրեթե փոխարինելու համար մայրցամաքին տրամադրելով իր «միջուկային հովանոցը»։
«Արժե՞ ասել, որ դա չի հանգեցնի ո'չ Ֆրանսիայի, ո'չ նրա դաշնակիցների անվտանգության ամրապնդմանը։ Բացի այդ, ֆրանսիական միջուկային ներուժը համեմատելի չէ ամերիկյանի հետ», - նշել են դիվանագիտական գերատեսչությունում։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ ամերիկացի լրագրող Տակեր Կառլսոնին տված հարցազրույցում մանրամասն բացատրել էր, որ անիմաստ է մտահոգվել ՆԱՏՕ-ի երկրների վրա Մոսկվայի հարձակման հարցով: Ռուսաստանի առաջնորդը նշել էր, որ ներքին խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելու համար արևմտյան քաղաքական գործիչները պարբերաբար վախեցնում են իրենց բնակչությանը ռուսական երևակայական սպառնալիքով, սակայն խելացի մարդիկ շատ լավ հասկանում են՝ ինչն ինչոց է: