https://arm.sputniknews.ru/20250306/hacaduli-mej-gtnvvogh-tandiljany-qnats-e-eghel-ajl-voch-te-hrazharvel-e-handipumic-manasjan-86478221.html
Հացադուլի մեջ գտնվող Թանդիլյանը քնած է եղել, այլ ոչ թե հրաժարվել է հանդիպումից. Մանասյան
Հացադուլի մեջ գտնվող Թանդիլյանը քնած է եղել, այլ ոչ թե հրաժարվել է հանդիպումից. Մանասյան
Sputnik Արմենիա
ՄԻՊ–ը նաև նշեց, որ Ազատության հրապարակում հացադուլ անողներին այցելելն իր գործառույթներից չէր բխում, այլ ուղղակի մարդկային դրսևորում էր։ 06.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-06T15:59+0400
2025-03-06T15:59+0400
2025-03-06T16:01+0400
հհ միպ
անահիտ մանասյան
մանե թանդիլյան
հացադուլ
ռուբեն վարդանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0c/83865388_0:0:1601:901_1920x0_80_0_0_94a2c8c5a8ccc43943cfb0a30f936c95.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Հացադուլի մեջ գտնվող «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը քնած է եղել, այլ ոչ թե հրաժարվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ հանդիպումից։ Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց օմբուդսմենը։Մամուլում լուրեր շրջանառվեցին, որ ՀՀ ՄԻՊ–ը հացադուլի 4–րդ օրը որոշել էր այցելել Ազատության հրապարակում հացադուլ անող Մանե Թանդիլյանին, Արտավազդ Ալավերդյանին և Վարդան Ավագյանին: Թանդիլյանը հրաժարվել է նրա հետ հանդիպել:ՄԻՊ–ը նշեց, որ Ազատության հրապարակում հացադուլ անողներին այցելելն իր գործառույթներից չէր բխում, այլ ուղղակի մարդկային դրսևորում էր։«Մենք հացադուլի վարման հետ կապված գործառույթներ ունենք, եթե խոսքը վերաբերում է միայն փակ հաստատություններին»,– ընդգծեց նա։Մանասյանն ավելացրեց, որ Թանդիլյանի մտերիմներից հետաքրքրվել է նրա թե՛ առողջական վիճակով, թ՛ե բժշկական օգնության և սպասարկման հետ կապված հարցերով։Հիշեցնենք, որ մարտի 1–ին հայտնի դարձավ, որ Մանե Թանդիլյանը հացադուլ է սկսում ի պաշտպանություն Բաքվում ապօրինի դատվող հայերի` կոչ անելով նաև Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը։Այս հացադուլն իմ մասին չէ, այլ խնդրանք` Վարդանյանին. Թանդիլյանը 6 օր է՝ հացադուլ է անում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0c/83865388_0:0:1421:1065_1920x0_80_0_0_91ec91d320aa0e7728a40f87786486b0.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ միպ, անահիտ մանասյան, մանե թանդիլյան, հացադուլ, ռուբեն վարդանյան
հհ միպ, անահիտ մանասյան, մանե թանդիլյան, հացադուլ, ռուբեն վարդանյան
Հացադուլի մեջ գտնվող Թանդիլյանը քնած է եղել, այլ ոչ թե հրաժարվել է հանդիպումից. Մանասյան
15:59 06.03.2025 (Թարմացված է: 16:01 06.03.2025) ՄԻՊ–ը նաև նշեց, որ Ազատության հրապարակում հացադուլ անողներին այցելելն իր գործառույթներից չէր բխում, այլ ուղղակի մարդկային դրսևորում էր։
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Հացադուլի մեջ գտնվող «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը քնած է եղել, այլ ոչ թե հրաժարվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ հանդիպումից։ Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց օմբուդսմենը։
Մամուլում լուրեր շրջանառվեցին, որ ՀՀ ՄԻՊ–ը հացադուլի 4–րդ օրը որոշել էր այցելել Ազատության հրապարակում հացադուլ անող Մանե Թանդիլյանին, Արտավազդ Ալավերդյանին և Վարդան Ավագյանին: Թանդիլյանը հրաժարվել է նրա հետ հանդիպել:
«Տարակուսած էի, որ մամուլում նման տեղեկություն տարածվեց, քանի որ ընդհանրապես նման իրավիճակ չի եղել, նույնիսկ նման քննարկում չի եղել։ Ինչպես ցանկացած այլ տեղ գնալիս մեր աշխատակազմը ճշտում է` հնարավոր է զրուցել անձանց հետ, մեզ տեղեկացրին, որ այդ պահին Մանե Թանդիլյանը քնած է, իսկ նա, ով մեզ ներկայացավ որպես բժիշկ, ասաց, որ հաղորդակցման համար նա շատ թույլ է։ Դրա համար մենք նույնիսկ փորձ չենք արել զրուցել Թանդիլյանի հետ»,– ընդգծեց Մանասյան։
ՄԻՊ–ը նշեց, որ Ազատության հրապարակում հացադուլ անողներին այցելելն իր գործառույթներից չէր բխում, այլ ուղղակի մարդկային դրսևորում էր։
«Մենք հացադուլի վարման հետ կապված գործառույթներ ունենք, եթե խոսքը վերաբերում է միայն փակ հաստատություններին»,– ընդգծեց նա։
Մանասյանն ավելացրեց, որ Թանդիլյանի մտերիմներից հետաքրքրվել է նրա թե՛ առողջական վիճակով, թ՛ե բժշկական օգնության և սպասարկման հետ կապված հարցերով։
«Փորձել ենք հասկանալ, թե մեր մասով ինչպիսի աջակցություն կարող ենք ունենալ»,– վստահեցրեց ՄԻՊ–ը։
Հիշեցնենք, որ մարտի 1–ին հայտնի դարձավ, որ Մանե Թանդիլյանը հացադուլ է սկսում ի պաշտպանություն Բաքվում ապօրինի դատվող հայերի` կոչ անելով նաև Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը։