00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
09:12
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արամ Մանուկյան
Փաշինյանն իր հայտարարությամբ մերժում է ինքնորոշման իրավունքի համամարդկային սկզբունքը. Արամ Մանուկյան
09:05
4 ր
Արման Բոշյան
Սա նոնսենս է, պոպուլիստական քայլ է և որևէ ապագա չունի. Արման Բոշյան
09:10
8 ր
Եթեր
Vox pop
Վստահ չեմ, որ պատերազմի դեպքում ԵՄ–ն կօգնի Հայաստանին. Քաղաքացի
09:18
2 ր
Հայկազ Ֆանյան
ՀՀ–ի տնտեսական հնարավորությունները, որ հիմա կան, կարող են դադարել. Հայկազ Ֆանյան
09:21
7 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:29
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:54
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այս հացադուլն իմ մասին չէ, այլ խնդրանք` Վարդանյանին. Թանդիլյանը 6 օր է՝ հացադուլ է անում

© SputnikՄանե Թանդիլյան
Մանե Թանդիլյան - Sputnik Արմենիա, 1920, 06.03.2025
Մանե Թանդիլյան
Բաժանորդագրվել
Մանե Թանդիլյանը վստահ է` յուրաքանչյուր գիտակից մարդ պետք է հասկանա, որ ամեն օրը Ռուբեն Վարդանյանի համար մահացու է։
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը, որն արդեն 6 օր է՝ հացադուլ է անում, դեռ չի կարողացել կապ հաստատել Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հետ։ Այս մասին նա հայտնել է news.am-ի հետ զրույցում։
«Այս հացադուլն իմ մասին չէ, ուղղակի խնդրանք է Ռուբեն Վարդանյանին, որ ողջ մնա։ Ես վստահ էլ չեմ, որ իմ հացադուլի մասին իմանալուց հետո նա կդադարեցնի իր հացադուլը, որովհետև ոչ մեկս չգիտենք` իրականում ինչ է կատարվում այնտեղ»։
Հարցին՝ չի՞ պատրաստվում դադարեցնել հացադուլը` հաշվի առնելով առողջական խնդիրները, Թանդիլյանը պատասխանեց, որ իրենից շատ ավելի վատ ինքնազգացողությամբ և առողջական ավելի վատ վիճակում Ռուբեն Վարդանյանն է, որը Բաքվի բանտում շարունակում է հացադուլը։
«Յուրաքանչյուր գիտակից մարդ պիտի հասկանա, որ ամեն օր իր համար մահացու է։ Իմ խնդրանքն իր մեջ նաև ժամկետ ունի, ես խնդրել եմ, որ նա դադարեցնի հացադուլը, որովհետև հայ ժողովուրդն իր կարիքն ունի։ Ինչքանով է հայ ժողովուրդը դա հասկանում` չգիտեմ, բայց ես, իմանալով, ինչ հայորդի է Բաքվի բանտում, ուղղակի ուզում եմ, որ նա ողջ մնա»,– ասաց քաղաքական գործիչը։
Անձամբ իր առողջականի և երեկվա ինքնազգացողության վատթարացման, հիվանդանոց տեղափոխվելու մասին խոսելիս էլ Թանդիլյանը հայտնեց, որ ճնշումն է իջել, հաճախասրտություն է ունեցել, բայց որոշակի բուժօգնություն ստանալուց հետո վերադարձել է։ Ընդգծեց` հիմա համեմատաբար ավելի լավ է։
Քաղաքական գործիչն անդրադարձել է նաև այն հանգամանքին, որ Ադրբեջանը մտադիր է փակել ԿԽՄԿ ներկայացուցչությունն իր երկրում։ Թանդիլյանի կարծիքով՝ դա միջոց է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ իրականացվող խոշտանգումները թաքցնելու մասին։
Մանե Թանդիլյանի համար շտապօգնություն են կանչել. նրա մոտ արտահայտված հաճախասրտություն է
«Դա ակնհայտ է, որովհետև գերիների ընտանիքները նրանց հետ կապ են հաստատում Կարմիր խաչի միջնորդությամբ։ Եվ ինչ է սա նշանակում, Ալիևին թույլատրված է անգամ միջազգային կառույցներին վտարել Բաքվից։ Բա բան չունի՞ ասելու աշխարհը, իսկ ու՞ր են սանկցիաները»,– ասաց Թանդիլյանը։
Նրա խոսքով` պետք է օր առաջ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, որը հանդգնում է միջազգային կառույց վտարել իր երկրից։
Հիշեցնենք` մարտի 1–ին հայտնի դարձավ, որ Մանե Թանդիլյանը հացադուլ է սկսում ի պաշտպանություն Բաքվում ապօրինի դատվող հայերի` կոչ անելով նաև Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը։
Լրահոս
0